Հանրային խորհուրդը կհանդիպի ՀՀ վարչապետի հետ 21.09.2013

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Մանուկյանն առաջարկեց վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի գործընթացը, որի մաս են կազմում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու...

Հանրային խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Դեղատան 4 հասցե` բնակիչների դիմումի հետքերով 19.09.2013

Օրեր առաջ Հանրային խորհուրդ էին դիմել Երևանի Դեղատան 4 շենքի բնակիչները՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները: Դիմումի մեջ նշվում էր, որ իրենց շենքն ունի ընդհանուր պատ Դեղատան 2 հասցեի հետ, որտեղ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Գյուղբանկի շենքն է, և այնտեղ իրականացվող ապօրինի շինարարությունն անհանգստություն է պատճառում իրենց: Բնակիչները նաև նշել էին, որ շինարարությունն ապօրինի է, չկա հաստատված նախագիծ, իսկ իրենք հայտնվել են աղմուկի, փոշու և ծանրաքարշ մեքենաների...

Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ Ալժիրում 14.09.2013

Սեպտեմբերի 11-ին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում մեկնարկել է Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի Գլխավոր 13-րդ վեհաժողովի նիստը, որի մասնակցել է նաև ասոցիացիայի անդամ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել ՀԽ անդամներ Ռուբեն Սաֆրաստյանն ու Հովիկ Մուսայելյանը, ՀԽ գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը: Վեհաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ալժիրի...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ 03.09.2013

Մեծ ափսոսանքով տեղեկացանք Հայաստանի գրողների միության նախագահ, անվանի գրող Լևոն Անանյանի մահվան մասին: Նա մշակութային, հասարակական ու ազգային խնդիրներով ապրող մտավորական էր, հանրային գործիչ, որն իր լուման է ներդրել Հայաստանի նորանկախ պետականության կայացման գործում: Նրա կորուստը մեծ է ու անդառնալի ոչ միայն գրական-մշակութային, այլև հասարակական կյանքում: Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Լևոն Անանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:   ՀՀ Հանրային...

Տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ 30.08.2013

Ս.թ. օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ Վազգեն Մանուկյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց. 1. Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: 2. ՀԽ 4.5 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկումը: 3. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի դիմումն՝ ուղղված ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին: 4. Երևան քաղաքի տրանսպորտային խնդիրների և կետային...

Տեղի է ունեցել ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նիստ 27.08.2013

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը ս.թ. օգոստոսի 27-ին անցկացրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը: Նիստին մասնակցել են ենթահանձնաժողովի անդամներ, անվանի ճարտարապետներ: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտվել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու...