Վերջնական որոշում կկայացվի, երբ համակողմանիորեն ուսումանսիրվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը 24.10.2013

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել 3 հարց՝ "Հանրային խորհրդի մասին" օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները, ՀԽ առաջիկա լիագումար նիստի նախապատրաստումը, "Զվարթնոց" օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հարցը: Օրակարգի առաջին հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է օրենքի նախագծի որոշ փոփոխություններ, որոնք քննարկվել են խորհրդի անդամների կողմից: Առաջարկվել է նաև...

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ամփոփեց տարեկան գործունեությունը 23.10.2013

Հոկտեմբերի 23-ին ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի տարեկան գործունեության ամփոփումն սկսվեց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթով: Հանձնաժողովի նիստին ներկա շուրջ ութ տասնյակ անդամներին ՀԽ նախագահը ներկայացրեց Հանրային խորհրդի ընդհանուր գործունեությունն ու հետագա ճակատագիրը` տեղեկացնելով, որ այս տարվա դեկտեմբերի 2-ին ավարտվում է կառույցի գործունեության ժամկետը և որ Հանրային խորհրդի մասին մշակվում է օրինագիծ: Մանուկյանը կարծում է, որ նրանք, ովքեր...

Քննարկել են "Զվարթնոց"-ի հին ուղևորային համալիրի հարցը և փաստաբաններին վերաբերող վիճահարույց օրենսդրական նախաձեռնությունները 11.10.2013

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգում եղել է երկու հարց՝ "Զվարթնոց" օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը և "Փաստաբանների մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" և "Պետական տուրքի մասին" ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերը: Առաջին հարցի քննարկմանը մասնակցել են նաև Հանրային...

Հանրային խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ վարչապետի հետ 05.10.2013

Ս.թ. հոկտեմբերի 5-ին կառավարությունում ՀՀ Հանրային խորհրդի անդամները` նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀԽ նախագահը նշել է, որ թեև Հանրային խորհուրդը տարբեր մակարդակներում համագործակցում է կառավարության հետ, այնուամենայնիվ, նման ձևաչափով հանդիպումները նույնպես կարևոր են: Վարչապետի հետ հանդիպմանը ՀԽ անդամներն անդրադարձել են հանրությանը հուզող մի շարք հարցերի` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության,...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ 28.09.2013

Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին: Նա երաժշտագիտության խոշորագույն դեմքերից մեկն էր, մեծ ուսուցիչ, որը երաժշտագիտության բնագավառում բազում սերունդներ է կրթել: Արաքսի Սարյանը ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներից էր, և նրա կորուստը անփոխարինելի է մեզ համար: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում սիրված երաժշտագետի...

Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար 27.09.2013

Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար: Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն: Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ...