ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում ընդգրկվելու վերաբերյալ 09.10.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի անդամները, համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, նախաձեռնում են ՀԽ 15 հանձնաժողովների ձևավորումը, որից հետո հանձնաժողովներում ընդգրկված անդամները ներկայացված թեկնածուների կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովի նախագահ:  Հանձնաժողովների նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար:  Կից ներկայացվում է...

Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ 01.10.2018

Շառլ Ազնավուր․ անուն, որ մեկընդմիշտ կապված է մեր ժողովրդի զարկերակին, մեր ինքնությանն ու պատմական հիշողությանը, մեր հպարտությանն ու ազգային դիմագծին։ Մեծ հայ, որի կորուստն անփարատելի ցավ ու չլրացվող բաց կթողնի մեր ժողովրդի ու մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Անգնահատելի է Շառլ Ազնավուրի դերը համաշխարհային երգարվեստի զարգացման գործում, անգնահատելի է նրա դերը մեր անկախ պետության կայացման, աշխարհում մեր տեղն ու դերը վերագնահատելու, Հայաստանն ու Սփյուռքը շաղկապելու, Հայաստանն ու աշխարհը կամրջելու...

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի 15 հոգանոց կազմն անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը 25.09.2018

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը ս.թ. սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։ Աշխատանքային քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։ Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ վերջնական 45 հոգանոց կազմի...

Մեկնարկեց նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը 07.09.2018

Ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որոնցից յոթը գործող Հանրային խորհրդի անդամներ են, ութը՝ նոր անդամներ: Այսպիսով, մեկնարկեց նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացը: Հիշեցնենք, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր Հանրային խորհուրդը բաղկացած է լինելու 45 անդամից նախկին 36-ի փոխարեն: Առաջին 15 անդամների նշանակումից հետո 30-օրյա ժամկետում պետք է ձևավորվեն Հանրային խորհրդի 15 հանձնաժողովները, որոնց ցանկը...

Ցավակցագիր ականավոր գիտնական Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ 06.08.2018

Կյանքից հեռացավ համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական, հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանը։ Անգնահատելի է ակադեմիկոս Համբարձումյանի դերը ոչ միայն գիտության զարգացման, մասնավորապես Մեխանիկայի հայկական դպրոցի միջազգային ճանաչման, այլև գիտության և կրթության ոլորտի կազմակերպման, երիտասարդ գիտնականների պատրաստման գործում։ Երկար տարիներ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը՝ նա մեծ հետք է թողել մայր բուհի կյանքում՝...

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է Եղեգիս գետի հիդրոկայանների գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր 13.07.2018

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ քննարկելու Եղեգիս գետի շահառու ՓՀԷԿ-երի գործունեությանն ու դրանց իրավունքներին առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշել է, որ հարցը քննարկման է դրվում «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Հանրային խորհուրդ ուղղված դիմումի հիման վրա, որտեղ դիմումատուները բարձրացրել են Հայաստանում բիզնես ներդրողների (այս դեպքում՝ ՓՀԷԿ-երի)...