"Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքը քննարկելու նպատակով Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ 20.11.2013

ՀՀ Հանրային խորհրդի նոյեմբերի 11-ի լիագումար նիստի ժամանակ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը բարձրացրել է "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի հետ կապված հասարակական դժգոհության հարցը՝ առաջարկելով այն քննարկել Հանրային խորհրդում: "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի խնդրահարույց դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներ անցկացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Վազգեն...

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ (ԿԼՈՐ) ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԵՏԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 14.11.2013

Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ Հանրային խորհուրդը ստացել է նամակ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանից` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրի վերաբերյալ ՀԽ-ի հետ համատեղ քննարկում կազմակերպելու մասին: Նամակը, ՀԽ կանոնադրության համաձայն, ուղղվել է համապատասխան ոլորտային հանձնաժողովներ և ենթահանձնաժողովներ` քննարկման: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներիին տեղի են ունեցել ՀԽ` •...

Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը անվանի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանի 80-ամյակի առթիվ 12.11.2013

Վլադիմիր Մովսիսյանն այն եզակի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, որի կյանքն ու գործունեությունը փոխկապակցված է մեր պետության տարեգրությանը, նորանկախ Հայաստանի կերտման, անսահման սիրո և անմնացորդ նվիրման գործին: Մարդ, որն իր գիտակցական ողջ կյանքում ծառայել է Հայրենիքին ու հայությանը: Հարգելի՛ պարոն Մովսիսյան Անգնահատելի է Ձեր դերը ոչ միայն Խորհրդային Հայաստանի պատմության, այլև նորանկախ Հայաստանի ստեղծման ու կայացման դժվարին ու պատասխանատու ժամանակաշրջանում, երբ երիտասարդ...

Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը հայտնեց "Զվարթնոց"-ի կլոր շենքի վերաբերյալ 11.11.2013

Հանրային խորհրդի նոյեմբերի 11-ի լիագումար նիստի օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման կամ քանդման վերաբերյալ որոշման նախագիծն էր, որին նիստին ներկա խորհրդի անդամների գերակշիռ մասը կողմ քվեարկեց: Որոշման նախագծում նշված է, որ Հանրային խորհուրդը դիմելու է կառավարություն` չհամաձայնելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ...

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նիստ 07.11.2013

Ս.թ. նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստի, որի օրակարգում եղել է ՏԻՄ տեղեկատվայնացման և տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգի ներկայացումն ու քննարկումը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Կորյուն Առաքելյանը: Հայեցակարգի վերաբերյալ զեկուկցով հանդես է եկել "Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն" ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Զեկույցով...

"Զվարթնոց"-ի կլոր շենքի հարցը քննարկվել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 01.11.2013

Հոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը: Նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի...