Քաղաքացիները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել "ՀՀ Հանրային խորհրդի մասին" օրենքի նախագծի վերաբերյալ 09.12.2013

Հարգելի քաղաքացիներ Ձեզ ենք ներկայացնում “ՀՀ Հանրային խորհրդի մասին” ՀՀ օրենքի նախագիծը : Մեզ համար շատ կարևոր են հանրության կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները, որոնք անպայման հաշվի կառնվեն օրենքի նախագծի վերջնական մշակման ժամանակ: Ուստի խնդրում ենք ձեր առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ hanrainx@yahoo.com կամ ներկայացնել Հանրային խորհրդի գրասենյակ հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի...

ՀԽ ներկայացուցիչները Մադրիդում մասնակցել են միջազգային համաժողովի 05.12.2013

Ս.թ. դեկտեմբերի 3-4-ը Մադրիդում կայացել է «Տնտեսական և սոցիալական խորհուրդների դերն ու ազդեցությունը համաշխարհային տնտեսական և գործազրկության ճգնաժամին ի պատասխան» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Վազգեն Սաֆարյանն ու Արշակ Սադոյանը: Համաժողովին քննարկվել են համաշխարհային տնտեսական, ֆինանսական և աշխատանքային ճգնաժամի հիմնախնդիրներն ու դրանց դեմ ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: Քննարկվել է նաև...

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը կներկայացնի ՀՀ նախագահին և ՀՀ կառավարություն 04.12.2013

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում եղել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցը: Քննարկման ընթացքում նիստի մասնակիցների գերակշիռ մասը մտահոգություն է հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ: Մասնավորապես խորհրդի անդամները դեմ են արտահայտվել պարտադիր բաղադրիչի կիրառմանը, որի թիրախը նոր ձևավորվող միջին խավն է, ինչն էլ պետության հիմնասյունն է...

Հանրային խորհրդում քննարկել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները 26.11.2013

Նոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ: Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը,...

Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչներին 25.11.2013

Նոյեմբերի 25-ին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Տաջիկստանում ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Նեվինգ Ռադսկջայերին, քաղաքական երկխոսության հարցերի պատասխանատու Ջաֆար Ուսմանովին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծրագրերի ազգային պատասխանատու Ռուզաննա Բաղդասարյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Ելենա Վարդանյանը: Ինչպես նշել է Ջաֆար Ուսմանովը, իրենք ցանկանում են ծանոթանալ Հայաստանի Հանրային խորհրդի...

"Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքը քննարկելու նպատակով Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ 20.11.2013

ՀՀ Հանրային խորհրդի նոյեմբերի 11-ի լիագումար նիստի ժամանակ ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը բարձրացրել է "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի հետ կապված հասարակական դժգոհության հարցը՝ առաջարկելով այն քննարկել Հանրային խորհրդում: "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքի խնդրահարույց դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներ անցկացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում են Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Վազգեն...