Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց 13.01.2014

Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Անսպասելի կյանքից հեռացավ անվանի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը: Նրա ղեկավարությամբ նոր մակարդակի բարձրացվեց Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը: Որպես տաղանդավոր և ինքնատիպ երաժիշտ՝ Արամ Ղարաբեկյանը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում նախաձեռնեց ու իրականացրեց մշակութային այնպիսի նախագծեր, որոնք նպաստեցին հայ երաժշտության, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը: Իմ և հանրային խորհրդի անունից խորապես...

Լևոն Խեչոյան. տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի 10.01.2014

Մեր ժամանակների լավագույն արձակագիրներից մեկի՝ Լևոն Խեչոյանի անժամանակ մահը ծանր կորուստ է արդի հայ գրականության համար: Տաղանդավոր գրող, հայրենիքի նվիրյալ զինվոր, անձնուրաց քաղաքացի. այսպիսին էլ նա կշարունակի մնալ իր գրչակից ու զինակից ընկերների, իր ընթերցողների, իր համախոհների հիշողության մեջ: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրական ժառանգության երկրպագուներին:   ՀՀ Հանրային խորհրդի...

Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար 09.01.2014

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար: Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում: Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու...

Ցավակցագիր անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ 08.01.2014

Մեծ ցավով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան մասին: Մեծանուն ճարտարապետի հեղինակած շենքերը, հուշարձաններն ու համալիր կառույցները, որպես վառ կոթողներ, հավերժ կզարդարեն մեր երկիրն ու հայ ճարտարապետական մշակույթը: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:     ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան  

Հանրային խորհրդի մտահոգություններն ու առաջարկությունները եւ 10.12.2013 թ. տեղի ունեցած փոքր խորհրդի նիստի որոշումը` կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ 17.12.2013

Հայաստանում վաղուց ի վեր սպասվում էին բարեփոխումներ կենսաթոշակային ոլորտում, որոնց նպատակը պետք է լիներ գոնե հաջորդ սերնդին թոշակի անցնելուց հետո արժանապատիվ կյանք ապահովելը: Ներկայացված բարեփոխումների մոդելը, ըստ կառավարության սպասումների, նաեւ պետք է ապահովի Հայաստանի ֆինանսական շուկայում դրամային երկարաժամկետ վարկերի հնարավորություն, խթանի երկարաժամկետ հիփոթեքային վարկերի շուկայի կայացումը եւ նպաստի վարկերի տոկոսադրույքների իջեցմանը: Սակայն մենք այժմ ականատես ենք այդ օրենքի դեմ...

Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով 10.12.2013

Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը: Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները և դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային խորհուրդը վերահաստատել է իր մոտեցումներն...