Կյանքից հեռացավ հայ բեմի երախտավոր, ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը 05.03.2014

Հայ դերասանական արվեստը մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ հայ բեմի երախտավոր, ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը: Դերասանուհու անցած ուղին հարուստ ու բեղմնավոր է եղել և´ թատրոնում, և´ կինոյում: Նրա կերտած կերպարները լավագույնս արտացոլել են դերասանուհու տաղանդն ու նվիրումը իր գործին: Մեծ է Հեղինե Հովհաննիսյանի վաստակը նաև նոր սերնդին կրթելու և հայ բեմարվեստի լավագույն ավանդույթները երիտասարդներին փոխանցելու գործում: Իմ և Հանրային խորհրդի անունից...

«Առանց տեսլականի, առանց իրար նկատմամբ վստահության, առաջ գնալ չենք կարող». Վազգեն Մանուկյան 02.03.2014

Փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպել է ՀՀ վարչապետի և կառավարության որոշ անդամների հետ` քննարկելու հանրությանը հուզող մի շարք հարցեր: ՀԽ նախագահն իր խոսքում անդրադարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական որոշակի հարցերի, այլև բարձրացրել պետության, հասարակության, հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող համընդհանուր խնդիրներ: Վազգեն Մանուկյանի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Հարգելիʹ պարոն վարչապետ,...

Պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն իրենց մտահոգություններն են հայտնել ՀԽ նախագահին 27.02.2014

Փետրվարի 27-ին մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ հանդիպել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ` իրենց մտահոգություններն ու դժգոհությունը հայտնելով «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Մասնավոր պահնորդական գործունեության» մասին ՀՀ օրենքում առկա մի շարք դրույթների վերաբերյալ: Մասնավոր ընկերությունների ղեկավարների կարծիքով`...

Ի՞նչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպմանը 24.02.2014

Ս.թ. փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ: Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ: Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր: Կբարձրացվի պարտադիր կուտակային կենսաթոշակային...

Վարչապետի հետ հանդիպմանը կներկայացվեն նախևառաջ գերակա խնդիրներ 05.02.2014

Փետրվարի 5-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը հրավիրել է նիստ` քննարկելու փետրվարի վերջին ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացվելիք հարցերի շրջանակը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` վարչապետի հետ հանդիպմանը պետք է ներկայացվեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, առանձին ոլորտներին վերաբերող հարցեր ու մասնավոր ծրագրեր, ինչպես նաև որոշակի լուծումներ: Քննարկման ընթացքում կարևորվել է տնտեսությանը, բիզնեսի զարգացմանը,...

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել կառավարության ղեկավարի հետ 22.01.2014

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր: «Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային համալիրը քանդելու հարցը:...