ՀԽ նիստին քննարկվել են խորհրդի հետագա գործունեության, Քեսաբի դեպքերի, ՍԴ որոշման հետ կապված հարցեր 03.04.2014

Ս.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ:    Առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը և «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին:    Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքերն ավելի արդյունավետ դարձնելու և ՀԽ-ն հանրային կյանքում որպես մնայուն մարմին ունենալու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել...

ՀԽ հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ 26.03.2014

ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ: Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը...

Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ 24.03.2014

Հ այտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գո րծադիր   տնօրեն , ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի անժամանակ մահը  ծանր կորուստ,  ափսոսանք  ու ցավ է  բոլորիս համար: Հանրային խորհրդի սկզբնավորումից ի վեր ներգրավված լինելով խորհրդի կազմում` Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է  ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով ու տեսակետներով, խնդիրների համակողմանի ու անաչառ...

Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը 19.03.2014

Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ: Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն: Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի...

Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում 14.03.2014

Ռոլես Աղաջանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար: Նա Արցախյան շարժման ակունքներում կանգնած, Արցախի ազգային-ազատագրական պայքարին, ապա ազատ Արցախի պետականության կերտման գործին իր կյանքը նվիրած մի գործիչ էր, հայրենանվեր մի մարդ, որին երախտապարտ ենք բոլորս, և որով կարող է հպարտանալ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի: Ցավում եմ, որ նա այլևս մեր կողքին չէ, սակայն վստահ եմ, որ նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում...

Վազգեն Մանուկյանը Ռումինիայում մի շարք հանդիպումներ է ունեցել և հանդես եկել դասախոսությամբ 06.03.2014

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 1-5-ը Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության հրավերով գտնվել է Բուխարեստում: Այցի շրջանակներում ՀԽ նախագահը դասախոսություններով հանդես է եկել Բուխարեստի առաջատար քաղաքագիտական-վերլուծական կենտրոններում, հանդիպումներ ունեցել Ռումինիայի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ֆլորիան Կոստակեի, Ռումինիայի խորհրդարանի Հայաստան-Ռումինիա բարեկամության խմբի նախագահ Աուրել Վլադոյուի, Ռումինիայի Հայոց միության նախագահ...