Հանրային խորհուրդը հանդիպելու է ՍԴ նախագահի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը 14.05.2014

Հանրային խորհուրդը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո խորհուրդը կներկայացնի իր վերջնական տեսակետը: Մայիսի 14-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում տեղի է ունեցել քննարկում այս հարցի վերաբերյալ: ՀԽ անդամներն առաջ են քաշել հետևյալ հարցերը` 1. Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը: 2. Ինչո՞վ է պատճառաբանված անցումը...

ՀՀ Հանրային խորհրդի արձագանքը ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի հայտարարության վերաբերյալ 13.05.2014

ՀՀ Հանրային Խորհուրդը, որի կառույցներում ընդգրկված են հազարից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իր տարակուսանքն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի.Վոլինկինի՝ «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում տեղ գտած այն հայտարարության կապակցությամբ, թե պետք է «նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»...

Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում 26.04.2014

Հայ մշակույթը հրաժեշտ տվեց մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկին՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին: Մեծ է նրա ավանդը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի կերտման, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կայացման և զարգացման գործում: Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում և կոգեշնչի երիտասարդ ստեղծագործողներին: Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցում եմ մեծ երաժշտի ընտանիքին,...

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդն արձագանքել է ՀԽ կոչին 22.04.2014

Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու...

Նա իսկապես հայրենանվեր մարդ էր, բարեխիղճ արտադրող՝ արժանի մեծ հարգանքի և երախտիքի 21.04.2014

«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար: Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից...

Հանրային խորհրդում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումներ կիրականացվեն 17.04.2014

Ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին: Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը: ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ: ՀԽ նախագահի...