ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐ 25.07.2014

ՀԽ մտահոգված է արտագաղթի չափերով (բնակչության բնական աճը գերազանցող), որը հարվածում է երկրի անվտանգությանը, իսկ անընդհատ շարունակվելու դեպքում` հարցականի տակ կարող է դնել հայկական պետության հետագա գոյությունը: Արտագաղթի պատճառները և՛ իրական են, և՛ հոգեբանական:

Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ 30.06.2014

«Մեծարգո պարոն Նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը: Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ամբողջական գնահատականն, անշուշտ, կտա ժամանակը,...

Հանրային խորհրդի պատվիրակությունը Բուխարեստում մասնակցել է ՀԽ միջազգային կառույցի հերթական համաժողովին 30.06.2014

ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ (պատվիրակության անդամներ՝ Հովիկ Մուսայելյան, Ռուբեն Սաֆրաստյան) հունիսի 25-28-ը Բուխարեստում մասնակցել է ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերը: Հայաստանի Հանրային խորհրդի անունից թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՀԽ անդամ Հովիկ...

Մի խումբ մանկավարժներ դիմել են ՀԽ՝ "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով 24.06.2014

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ:   Մանկավարժներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշմանը և ՀՀ մի շարք իրավական ակտերի, այլև ՀՀ...

ՀԽ փոքր խորհրդի նիստ՝ հագեցած օրակարգով 20.06.2014

Հունիսի 19-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի օրակարգը հագեցած էր մի շարք հարցերով:   ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ ՀԽ պատվիրակությունն իր գլխավորությամբ մասնակցելու է հունիսի 25-28-ը Բուխարեստում կայանալիք ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերն է: Մանուկյանը հայտնեց, որ ասոցիացիան, որի անդամ է...

Ռուսաստանի Հասարակական պալատն արձագանքել է ՀՀ Հանրային խորհրդի կոչին 30.05.2014

Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու...