ՀԽ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին հոբելյանական տարեդարձի առթիվ 17.11.2014

Հարգելի պարոն Ամիրխանյան, Ձեր ստեղծագործական ժառանգությունը նոր շունչ ու նոր որակ է հաղորդել հայ երաժշտարվեստին՝ առանձնանալով իր ինքնատիպ մեղեդայնությամբ և խորն ու հարուստ բովանդակությամբ: Ձեր հեղինակած երգերն իրենց զգացմունքայնությամբ ու դրական լիցքերով այնքան մոտ են ժողովրդի սրտին, որ երբեք չեն ենթարկվում ժամանակի փորձությանը: Դրանք մնայուն արժեքներ են, իսկ դրանց մի մասը՝ արվեստի իսկական գոհարներ: Անգնահատելի է Ձեր մանկավարժական գործունեությունը, որի շնորհիվ սերունդներին եք...

Վլադիմիր Մովսիսյան. մարդ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը 05.11.2014

Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է: Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի դերը պետության մի շարք ոլորտներում: 1975-1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել...

Հանրային խորհրդում հյուրընկալվել է թուրք-քրդական քաղաքական ու քաղաքացիական գործիչների խումբ 29.10.2014

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Արևմտահայոց Ազգային համագումարի հրավերով եռօրյա այցով Երևան էին ժամանել Հայոց ցեղասպանության թուրքական և միջազգային ճանաչման գործում կարևոր դերակատարում ունեցող թուրք-քրդական քաղաքական ու քաղաքացիական գործիչների խումբ, որի կազմում էին հայտնի իրավապաշտպաններ, մտավորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, կուսակցության ղեկավարներ: Պատվիրակության կազմում էին նաև Օսման Բայդեմիրը (Դիարբեքիրի նախկին քաղաքապետ), Իսմայիլ Բեշիկչին (Հայոց ցեղասպանության...

ՀԽ անդամները մասնակցել են ՏՍԽՄԱ հերթական համաժողովին 10.10.2014

Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը և Վազգեն Սաֆարյանը մասնակցել են Աթենքում տեղի ունեցած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՄԱ) հերթական համաժողովին: Համաժողովի հիմնական թեման եղել է հասարակության մեջ սոցիալական երկխոսության իրականացման հնարավորությունը: ՀԽ ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով: Արմեն Տեր-Տաճատյանն իր ելույթում քննարկման բուն թեմայի մասին խոսելուց բացի ներկաներին կոչ է արել...

Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր 04.09.2014

ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհուրդն արձակուրդային դադարից հետո սեպտեմբերի 4-ին գումարել է անդրանիկ նիստը՝ օրակարգում ունենալով մի շարք հարցեր առաջիկա գործունեության վերաբերյալ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ խորհրդի քննարկմանն է դրել 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների Հանրային խորհրդի աշխատանքների պլանավորման հարցը՝ նաև տեղեկացնելով, որ խորհրդի գործունեության ժամկետն ավարտվում է 2014 թ. դեկտեմբերի 31-ին: Նա հայտնել է, որ ՀԽ հետագա գործունեության հարցը կքննարկվի ՀՀ Նախագահի հետ...

Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորել է Հայրապետ Գալստյանին 31.08.2014

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, բժշկակա նգիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ. «Հարգարժան պարոն Գալստյան, իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը: Բարձր գնահատելով Ձեր մեծ ավանդը մեր երկրում բժշկագիտության զարգացման գործում` միաժամանակ ուզում եմ...