Հանրային խորհուրդը խորհրդակցություն է անցկացրել Գյումրիի դեպքերի վերաբերյալ 16.01.2015

Ս.թ. հունվարի 16-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության և դրա հետևանքով հանրության շրջանում ստեղծված լարվածության վերաբերյալ: Ներկաները մեկ անգամ ևս դատապարտել են տեղի ունեցածան մարդկային ոճրագործությունը և ընդգծել, որ հանցագործության բացահայտման և մեղավորին կամ մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և միջազգային...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Գյումրիում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ 13.01.2015

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունը ցնցել է բոլորիս: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ ողջ մնացած փոքրիկին մաղթում շուտափույթ ապաքինում: Հույս ենք հայտնում, որ հանցագործությունն ամբողջությամբ կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան  

Հանրային խորհուրդը ցավակցություն է հայտնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ 10.01.2015

Խստորեն դատապարտում ենք վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած արյունալի ահաբեկությունը, որի հետևանքով կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Խոսքի ազատության ու ժողովրդավարության դեմ ցանկացած ոտնձգություն ենթակա է դատապարտման, իսկ կրոնական, քաղաքական շահերի ու գաղափարախոսության պաշտպանության նման ծայրահեղ դրսևորումները չարիք են ողջ մարդկության համար: Այս դժվարին պահին մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, մաղթում կամք ու համբերություն:     ՀՀ...

Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ... 29.12.2014

Վահան Հովհաննիսյանն այլևս մեզ հետ չէ: Նրա անժամանակ մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Ազգային պայքարի, պետականության կերտման, քաղաքական վայրիվերումների բարդ ու դժվարին ճանապարհ անցած պետական, քաղաքական-հասարակական գործիչն իր ողջ կյանքը նվիրեց մեր երկրին ու ժողովրդին՝ իր լայնախոհությամբ ու շրջահայացությամբ միշտ վեր կանգնելով կուսակցական գործունեության սահմանագծից և նվիրվելով ազգային ու հասարակական շահերի պաշտպանությանը: Բարձր ինտելեկտի, հայրենասիրության ու նվիրումի շնորհիվ Վահան...

Հանրային խորհրդում քննարկվել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը 09.12.2014

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Հանրային խորհրդում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը ներկայացրել է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի նպատակը հայկական բակալավրիատի կամ ինչպես իրենք են անվանում՝ «Արարատյան Բակալավրիատի» համակարգի ներդրումն է` որպես միջազգայնորեն ճանաչված և գրավիչ կրթական հարթակ: Ծրագրի առաջին փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստման և հավաստագրման գործընթաց՝ միջազգային չափորոշիչներով: Հեղինակներն ակնկալում...

ՀԽ պատվիրակությունը Կորեայի Հանրապետությունում մասնակցել է միջազգային գիտաժողովի 25.11.2014

Նոյեմբերի 20-21-ը ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ (պատվիրակության կազմում՝ ՀԽ անդամներ Հովիկ Մուսայելյան և Արմեն Տեր-Տաճատյան) Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում մասնակցել է «Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու սոցիալական երկխոսության համանման կառույցների դերը բոլորի համար հավասար սոցիալական առաջխաղացման ապահովման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին: Զեկույցով հանդես է եկել Հովիկ Մուսայելյանը՝ գիտաժողովի...