Հանրային խորհուրդը պատրաստվում է Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանը 05.03.2015

Մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս գործընկերներին է ներկայացրել Հանրային խորհրդի երկու նոր անդամներին՝ Սմբատ Լպուտյանին և Էդիկ Մինասյանին: Այնուհետև խորհրդի անդամներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Գլխավոր հարցը եղել է ս.թ. մարտի 13-ին ՀՀ նախագահի հետ կայանալիք հանդիպումը: Խորհրդի անդամները քննարկել են նախագահին ներկայացվելիք հարցերի շրջանակը: Մինչ այդ ՀԽ նախագահը խորհրդի անդամներին...

Հանրային խորհուրդը համալրվել է 2 նոր անդամով 02.03.2015

Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի կարգադրությամբ Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվեց. ՀԽ նախկին անդամներ Վլադիմիր Մովսիսյանի և Խոսրով Հարությունյանի փոխարեն ՀԽ անդամներ նշանակվեցին Սմբատ Լպուտյանը և Էդիկ Մինասյանը: Հանրային խորհրդի մյուս 3 թափուր տեղերն առաջիկայում կհամալրվեն ՀԽ կանոնադրության համաձայն: Ներկայացնում ենք Հանրայի խորհրդի ձևավորման...

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Զորի Բալայանին 10.02.2015

Հարգելի՛ պարոն Բալայան, Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ այս հիշարժան տարեդարձի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր դերը հայ ժողովրդի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում՝ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ Դուք Ձեր ծանրակշիռ խոսքով, հայրենասիրական գաղափարներով ու մեծ նվիրվածությամբ ոգեղեն լիցք էիք հաղորդում մեր պայքարին: Որպես գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ՝ Ձեր գործունեության առանցքում միշտ եղել է Հայաստանն ու հայ ժողովուրդը՝...

ՀԽ նախագահն ընդունել է բողոքի ցույցի դուրս ելած մի խումբ տնտեսվարողների 30.01.2015

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունվարի 30-ին ընդունել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ տնտեսվարողների, որոնք գործունեություն են ծավալում հագուստի և ոսկու տոնավաճառներում: Քննարկանը ներկա է եղել նաև Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը: Վերջինս հայտնել է, որ դեռևս նախորդ տարի, երբ օրենքը նոր էր ընդունվել, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվել են օրենքի...

Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ դեմ են արտահայտվել Ֆիոլետովոյում ոսկու հանքի շահագործմանը 23.01.2015

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի, Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, Ազգային փոքրամասնությունների հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական...

Հանրային խորհրդում քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը 22.01.2015

Հունվարի 22-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա: Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Երևանի պետական բժշկական...