Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը 16.01.2019

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել, որի օրակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի քննարկմանը: Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փաստաթղթի նախագիծը: Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է,...

Մետրոպոլիտենի զարգացման հարցը շարունակում է օրակարգային մնալ 11.01.2019

 Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում այսօր քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա և ստորգետնյա այլ կառույցների շինարարության և վերակառուցման վերաբերյալ հարցեր։ Քննարկման մանրամասները՝ այստեղ ։ Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության...

Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է 27.12.2018

Հանրային խորհրդի նոր կազմը ձևավորված է։ Ս․թ․ դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։ Նրանք են՝ 1. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ), 2. Վազգեն Յակուբյան (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի...

Հանրային խորհրդի անդամներն առաջադրել են ՀԽ վերջին 15 անդամների թեկնածուներ 21.12.2018

Հանրային խորհրդի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված և ՀԽ հանձնաժողովների կողմից ընտրված անդամներն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, առաջին համատեղ նիստն են անցկացրել, որի օրակարգում եղել է Հանրային խորհրդի վերջին 15 անդամների թեկնածության առաջադրման հարցը։ Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն առաջադրել է մեկական թեկնածու՝ ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում հեղինակություն և ավանդ ունեցող գործիչների։ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ առաջադրված թեկնածուներից...

Հանրային խորհուրդն ամփոփել է ՀԽ հանձնաժողովների ձևավորման գործընթացը և քննարկել հետագա քայլերը 06.12.2018

Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` ՀՀ Կառավարության կողմից նշանակված անդամները ս.թ. դեկտեմբերի 5-ին քննարկել և ամփոփել են Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը: Ընդունելով հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները` ՀԽ անդամները, «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն, որոշել են ՀՀ վարչապետին ներկայացնել հանձնաժողովների նախագահների կազմը: Նշենք, որ ՀԽ 15 հանձնաժողովներից ձևավորվել է 14-ը: Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի...

Կքննարկվեն Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և նախագահների ընտրության գործընթացն ու արդյունքները 03.12.2018

Հանրային խորհրդի հանձնաժողովները ձևավորվել են, տեղի են ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրություններ: ՀՀ կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի 15 անդամներն առաջիկա նիստում կքննարկեն հանձնաժողովների ձևավորման, ընտրությունների անցկացման գործընթացը և «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերջնական արդյունքները կներկայացնեն ՀՀ վարչապետին: