Տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի հերթական նիստը 27.03.2015

Մարտի 27-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստին քննարկվել են խորհրդի առաջիկա անելիքները, ՀԽ անդամների 3 թափուր տեղերի համալրման հարցը, կառավարության ղեկավարի հետ պարբերաբար հանդիպումներ անցկացնելու և որոշակի հարցեր քննարկելու մեխանիզմները: Որոշվել է ընթացիկ հարցերի հետ մեկտեղ խորհրդում անցկացնել առանձին ոլորտներին առնչվող հարցերի քննարկման մեկամսյակ: Հստակեցվել են առաջիկայում քննարկվելիք ոլորտները՝ արդյունաբերություն,...

Հանրային խորհրդում քննարկվել է Թումանյան 25-ի հարցը 26.03.2015

Մարտի 26-ին Հանրային խորհրդի 4 հանձնաժողովներ համատեղ նիստի ժամանակ քննարկել են Թումանյան 25 հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով տվյալ հասցեի գույքը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու մասին "Ռենշին" ՍՊԸ-ի դիմումը, Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու բնակիչներին հուզող խնդիրները: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ բոլոր կողմերը՝ Թումանյան 25-ի բնակիչները, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության...

Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն 23.03.2015

Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին: Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին: Կերտելով բազմաթիվ յուրօրինակ կերպարներ՝ Կարեն Ջանիբեկյանն ընդունվեց ժողովրդի կողմից՝ իբրև տաղանդավոր դերասան և յուրօրինակ արվեստագետ: Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին,...

Վազգեն Մանուկյանն ընդունել է Թումանյան 25 հասցեի բնակիչներին 16.03.2015

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ընդունել է Թումանյան 25 հասցեի բնակիչներին: ՀԽ ղեկավարը լսել է բնակիչների մտահոգությունները տվյալ հասցեում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հասցեի գույքը բացառիկ՝ գերակա շահ ճանաչելու մասին «Ռենշին» ՍՊԸ-ի դիմումի և Երևանի քաղաքապետարանի կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Բնակիչները հայտնել են, որ տասնամյակներ շարունակ այդ հասցեում բնակվել են իրենց պապերը, հետո ծնողները, հիմա էլ ապրում են...

Հանրային խորհուրդը հանդիպել է Հանրապետության ղեկավարի հետ 14.03.2015

Այսօր ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օրակարգային հիմնական հարցերը եղել են Հանրային խորհրդի 6 տարիների գործունեության ամփոփումը, Սահմանադրական բարեփոխումները, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով. ներկա են գտնվել ոչ միայն խորհրդի անդամները, այլև ՀԽ հանձնաժողովների կոլեգիայի անդամներն ու ենթահանձնաժողովների նախագահները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է ՀԽ անցած...

Ավետիսյանների հարազատները հանդիպել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի և ՀԽ անդամ Գրիգոր Բադիրյանի հետ 10.03.2015

Հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հարազատները, որոնք գործով տուժողների իրավահաջորդներն են, այսօր ՀՀ հանրային խորհրդում հանդիպել են խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանի հետ: Ավետիսյանների հարազատները Հանրային խորհրդում ներկայացրել են այսօր ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման մանրամասները, բարձրացրել իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները: Նշենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի...