ՀԽ լիագումար նիստում քննարկվել են էլեկտրաէներգիայի սակագնի, ալյուրի հարստացման, համայնքների խոշորացման հարցերը 05.06.2015

Ս.թ. հունիսի 4-ին Հանրային խորհուրդը գումարել է 19-րդ լիագումար նիստը: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացմանն ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքներին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ հասարակությունը վրդովված է սակագնի հնարավոր բարձրացմամբ, սակայն առավել վրդովեցուցիչ է այն, որ սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն: Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ Հանրային խորհուրդը դիմել է Հայաստանի հանրային...

Քննարկվել է ՀԽ անդամակցության հարցը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միությանը 10.05.2015

Ս.թ. մայիսի 4-ին Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի աջակցությամբ Աթենքում տեղի է ունեցել «1915-1917թթ. համաշխարհային մամուլի առաջին էջերը Հայոց ցեղասպանության մասին» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է նաև ՀՀ Հանրային խորհրդի պատվիրակությունը՝ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այնուհետև մայիսի 6-ից 7-ը Աթենքում կայացել է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության (UCESIF) վարչության նիստ: Հունաստանի տնտեսական և սոցիալական...

Հանրային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո ստեղծված իրավիճակը որակել է նոր փուլ 30.04.2015

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգի գլխավոր հարցը վերաբերել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին ու իրադարձություններին, որոնք ՀԽ անդամները բարձր են գնահատել` կարևորելով ստացված դրական արդյունքներն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Որպես կարևոր ձեռբերում` առանձնացվել են միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը համամարդկային խնդիր որակելու փաստը, հարցի...

Հանրային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին 17.04.2015

ՀՀ Հանրային խորհուրդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Հանրային խորհուրդների միջազգային կառույցին՝ Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային, որի կազմում ընդգրկված է 67 երկրի 70 հանրային խորհուրդ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը: Հիշեցնելով, որ ս.թ. ապրիլի 24-ին լրանում է 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության և հայրենազրկման 100-րդ...

Մի շարք հարցեր՝ ՀԽ փոքր խորհրդի նիստում 16.04.2015

Ապրիլի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին: Հանրային խորհուրդն ամփոփել է ապրիլի 10-ին հարցի վերաբերյալ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ վերահաստատելով քննարկման ընթացքում հնչեցրած մոտեցումները, որ ծրագիրը պետք է իրականացվի պիլոտային ձևով, բնակչության համաձայնության և հանրաքվեի արդար արդյունքների հիման...

Համայնքների խոշորացման ծրագիրը՝ Հանրային խորհրդում 10.04.2015

Տավուշի, Սյունքի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի վերաբերյալ ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, շահագրգիռ այլ անձիք: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը...