«Զվարթնոցը», ավիացիան և սահմանադրական բարեփոխումները` Հանրային խորհրդի նիստում 22.07.2015

Հանրային խորհուրդն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի (կոնցեսիոներ) կողմից ներկայացված` «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման շրջանակներում ուղևորային համալիրը վերափոխելու նոր առաջարկի վերաբերյալ իր տեսակետը կհայտնի առաջիկա օրերին: Հուլիսի 22-ին փոքր խորհրդի նիստում քննարկվել է Հանրային խորհրդի որոշման նախագիծը: Քննարկմանը մասնակցել են նաև ՀԽ քաղաքաշինության ենթահանձաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն ու վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:...

ՀԽ ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկելու են քաղավիացիայի խնդիրները 16.07.2015

Հուլիսի 16-ին, ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ ԴմիտրիԱդբաշյանը, ենթահանձնաժողովի այլ անդամներ, ինչպես նաև «Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանն ու...

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 26.06.2015

Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացի բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների և աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում: Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ողջունում է այն փաստը, որ շարժման...

Հանրային խորհրդի փոքր խորհուրդը նիստ է գումարել 25.06.2015

Ս.թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը: Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր...

ՀՀ Հանրային խորհուրդը դարձավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միության անդամ 12.06.2015

Հայաստանի Հանրային խորհուրդն այսուհետ կանդամակցի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների միությանը (UCESIF): Որոշումը կայացվել է ս.թ. հունիսի 11-ին՝ Մարոկկոյի թագավորության մայրաքաղաքում՝ Ռաբաթում, միության համագումարի ժամանակ: Հունիսի 11-12-ն անցկացվող համագումարին մասնակցում է նաև ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը մինչ միությանը ՀԽ անդամակցության որոշման ընդունումը, հանդես է եկել ելույթով, ներկայացրել ՀԽ գործունեությունն ու նպատակները. այն է՝...

Հանրային խորհուրդն օրակարգային 3 հարցերի վերաբերյալ իր տեսակետները հայտնել է Հանրապետության ղեկավարին 08.06.2015

Ս.թ. հունիսի 4-ին կայացած ՀՀ Հանրային խորհրդի 19-րդ լիագումար նիստի ընթացքում քննարկված 3 օրակարգային հարցերի վերաբերյալ իր տեսակետները Հանրային խորհուրդը նամակի միջոցով հայտնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Մասնավորապես օրակարգի առաջին հարցի՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության ու Հայաստանի տնտեսության վրա դրա հետևանքների առնչությամբ ՀԽ-ն հայտնել է, որ · ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզեցուցիչ չէ, ընկերության կողմից...