Հանրային խորհուրդը պատրաստվում է լիագումար նիստի. ի՞նչ հարցեր են ներառվել օրակարգում 05.11.2015

ՀՀ Հանրային խորհուրդը նոյեմբերի 5-ին գումարել է փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամները ևս մեկ անգամ անդրադարձել են Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներին և Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ավիավթարին զոհ դարձած 5 հայ օդաչուների խնդիրը դիտարկել Հայաստանում քաղավիացիայի ոլորտում առկա ճգնաժամի համատեքստում: Քաղավիացիայի հարցը ներառվել է ՀԽ լիագումար նիստի օրակարգ...

Հայկական սպորտը մեծ կորուստ կրեց... 05.10.2015

Հայկական սպորտը մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Զանազանյանը: Անգնահատելի է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Իր փայլուն նվաճումներով նա իսկապես փառավոր էջեր է շնորհել մեր սպորտի պատմությանը: Հանրային խորհրդում Հովհաննես Զանազանյանի ներկայությունն ու նրա անկեղծ, շիտակ դիրքորոշումները մշտապես եղել են դրական ազդակ խորհրդի գործունեության համար: ՀՀ...

Հանրային խորհուրդն առաջիկայում կրթության և գիտության նախարարի հետ կքննարկի ոլորտի խնդիրները 01.10.2015

Ս.թ. հոկտեմբերի 1-ին կայացած Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի օրակարգային հիմնական հարցը կապված է եղել ՀՀ հանրակրթության, բուհական համակարգի և գիտության ոլորտի խնդիրների հետ: ՀԽ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը ՀԽ նախագահին ու խորհրդի անդամներին ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախաձեռնվող քննարկումների շարքը՝ կապված կրթության և գիտության ոլորտի խնդիրների հետ: Ղուկասյանը հայտնել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ կա պայմանավորվածություն՝...

Հայաստանի և Չինաստանի հանրային խորհուրդները ջանքերը կուղղեն երկկողմ հարաբերությունների խորացմանը 22.09.2015

ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև 2011 թվականին կնքված երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 19-21-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը՝ խորհրդի փոխնախագահ Վանգ Շենհունի գլխավորությամբ: Սեպտեմբերի 19-ին պատվիրակության 6 անդամները և ՀՀ Հանրային խորհրդի մի քանի անդամներ՝ խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:...

Հանրային խորհրդի 2009-2015 թթ. գործունեության և կառուցվածքի հակիրճ նկարագիր 19.08.2015

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդ (2009-2015) Գործունեության և կառուցվածքի հակիրճ նկարագիր               ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը (ՀԽ) ստեղծվել է 2009 թվականի մարտի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով: Հաշվի առնելով, որ ՀՀ ՀԽ-ի 2009-2015 թթ. գործունեությունն վստահության է արժանացել թե՛ հասարակության, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից, ինչպես նաև նպատակահարմար գտնելով այդ ինստիտուտը դարձնել...

Հանրային խորհրդի որոշումը «Զվարթնոց»-ի նոր առաջարկի վերաբերյալ 24.07.2015

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից առաջարկված նոր տարբերակի վերաբերյալ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար...