Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Հայրապետ Գալստյանին ծննդյան օրվա առթիվ 31.08.2016

Հարգելի պարոն Գալստյան Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 77-րդ տարեդարձի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը Հայաստանում բժշկագիտության՝ մասնավորապես ուռուցքաբանության զարգացման գործում: Ձեր գործունեության շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, բարձրացել է մեր երկրի միջազգային հեղինակությունը բժշկագիտական ոլորտում: Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, որոնք ամբողջացրել եք բազմաթիվ գիտական աշխատություններում, մենագրություններում ու ձեռնարկներում, արժեքավոր...

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ 01.08.2016

Վերջին շաբաթներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մարտահրավեր ու փորձություն էին մեր երկրի համար, որի ընթացքում մեր հասարակությունը ենթարկվեց ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցնցումների: Ցավոք, չհաջողվեց խուսափել նաև զոհերից ու վիրավորներից, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի և ենթասպա Յուրա Տեպանոսյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում այս իրադարձությունների հետևանքով վիրավորված բոլոր անձանց: Ակնկալում ենք...

Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ 22.07.2016

Հանրային խորհրդում այսօր՝ ս.թ. հուլիսի 22-ին, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանը, Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգի առանցքում եղել են Հայաստանում արդյունաբերության զարգացման և ազատ ձեռներեցության խնդիրները, ինչպես նաև Հայաստանում...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի մահվան կապակցությամբ 20.07.2016

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի մահը մեծ կորուստ է ժամանակակից հայ գրականության և պոեզիայի համար: Նա հասարակական-մշակութային խնդիրներով ապրող մտավորական էր` մտահոգ մեր երկրի ու մշակույթի վաղվա օրով: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի բանաստեղծի ընտանիքին, հարազատներին ու գրչակից ընկերերին:   ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան  

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը` Հանրային խորհրդում 20.07.2016

Հանրային խորհրդում այսօր` հուլիսի 20-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, ենթահանձնաժողովի անդամներ, ավիատորներ: Հանդիպման սկզբում Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղավիացիայի խնդիրներն ի...

ՀԽ-ն քննարկել է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրությունը 19.07.2016

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով: ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները: Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ...