Հովհաննես Թադևոսյանն ընտրվել է Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ 27.11.2018

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի նոր ձևավորված հանձնաժողովն այսօր նախագահ է ընտրել։ Հանձնաժողովում ընդգրկված 72 անդամներից նիստին ներկա է գտնվել 64-ը։ Նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 4 անդամ՝ Աշոտ Միրզոյանը, Հովհաննես Թադևոսյանը, Արշակ Սադոյանը և Ավագ Հակոբյանը։ Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը։...

Տեղեկատվություն Հանրային խորհրդի հանձնաժողովների նիստերի վերաբերյալ 27.11.2018

Ս.թ. նոյեմբերի 28-ին "Էլիտ պլազա" բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան սրահում տեղի կունենա Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստը: Գրանցում՝ 13:45 Նիստ՝ 14:00 Ս.թ. ն ոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի կունենա Հանրային խորհրդի Կրոնի,սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը: Գրանցում՝ 13:30 Նիստ՝ 14:00 Ս.թ. նոյեմբերի 30-ին Պոլիտեխնիկական համալսարանի 1-ին...

ՀԽ Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լարիսա Ալավերդյանը 24.11.2018

Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը ս․թ․ նոյեմբերի 24-ի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրել իրավապաշտպան, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին։ Վերջինս երկրից բացակայելու պատճառով նիստին ներկա չի գտնվել, սակայն նրա թեկնածությունն առաջադրվել է և ներկաների մեծ մասի համաձայնությամբ դրվել քվեարկության։ Նիստի ընթացքում Լարիսա Ալավերդյանի հետ կապ է հաստատվել, նա ընթացակարգի համաձայն ելույթ է...

Հանրային խորհրդի ամենամեծ հանձնաժողովը նախագահ է ընտրել 23.11.2018

Նոր ձևավորվող Հանրային խորհրդում ամենամեծ հանձնաժողովը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան երեք հարյուր անդամ։ Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 6 անդամ՝ Կարինե Թումանյանը, Ժասմեն Ասրյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Գևորգյանը և Արտուշ Ղուկասյանը Հանձնաժողովի նախագահի թեկնածուներն իրենց ելույթներում անդրադարձել...

Վարդան Համբարձումյանն ընտրվել է Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ 22.11.2018

Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Ս.թ. նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում նախագահի թեկնածու առաջադրված 5 անդամներից ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։ Իր ելույթում անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի...

Տեղեկատվություն Հանրային խորհրդի հանձնաժողովների նիստերի վերաբերյալ 22.11.2018

Ս.թ. նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում տեղի է ունենալու Հանրային խորհրդի Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը: Ժամը 13:30՝ գրանցում: Ժամը 14:00՝ նիստ: Ս.թ. նոյեմբերի 24-ին Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքում (սև շենք) տեղի է ունենալու Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը: Ժամը 12:30՝ գրանցում: Ժամը 13:00՝ նիստ: Ս.թ. նոյեմբերի 27-ին Ագրարային համալսարանի փոքր դահլիճում...