ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 19.01.2016

Մենք` ՀՀ Հանրային խորհրդի անդամներս, խորին հարգանք տածելով Ռուս Ուղղափառ եկեղեցու, ինչպես նաև Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հանդեպ, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ հայտարարությամբ` վերջինիս կողմից ս.թ. հունվարի 7-ին «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում հեռուստալրագրող Դմիտրի Կիսիլյովի հետ հարցազրույցի ընթացքում արտահայտած որոշ նկատառումների վերաբերյալ: Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված ազգերի շրջանում տարակուսանք է առաջացրել Պատրիարքի այն պնդումը, թե...

Տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ 15.01.2016

Ս.թ. հունվարի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ՀԽ անդամների թափուր տեղերը լրացնելուն: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հանձնարարել է կազմել աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահի թափուր տեղի ընտրության կազմակերպչական հարցերով: Օրակարգի մյուս հարցը վերաբերել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան...

ՀԽ Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկվել է պատրիարք Կիրիլի հայտարարությանն արձագանքելու հարցը 14.01.2016

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտնի հարցազրույցի այն դրվագը, որտեղ նա հայտարարել էր, թե իբր Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններին չեն ոչնչացրել, այսօր` հունվարի 14-ին, քննարկման առարկա է դարձել Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովում: Հարցը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը` առաջարկելով հանդես գալ հայտարարությամբ կամ բաց նամակով` հայ հասարակության դժգոհությունը հայտնելով այդ արտահայտության վերաբերյալ:...

Վազգեն Մանուկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Զվարթնոց»-ի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ 13.01.2016

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ 07.01.2016

Խորապես վշտացած ենք ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ, պատմության գիտությունների թեկնածու Ելենա Վարդանյանի մահվան կապակցությամբ: Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Ելենա Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել խորհրդի գործունեության մեջ, մշտապես հանդես եկել ընտանիքի պաշտպանության, կանանց իրավունքների հարցերով, բարձրաձայնել Գյումրիի սոցիալական խնդիրները: ՀՀ...

Հանրային խորհուրդը փոքր խորհրդի նիստում անդրադարձել է ալյուրի հարստացման ծրագրին 18.12.2015

Ս.թ. դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ՀԽ անդամների թափուր տեղերը համալրելուն: Այնուհետև քննարկվել է ցորենի ալյուրը միկրոտարրերով հարստացնելու մասին հարցը: ՀԽ նախագահը հիշեցրել է, որ Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ԳԱԱ գիտական կենտրոններում նույնպես քննարկվի ալյուրի հարստացման հարցը, և ներկայացվի գիտական դիրքորոշում: Նիստի ընթացքում...