Հանրային խորհուրդը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ դիմել է հանրային խորհուրդների միջազգային կառույցին 06.04.2016

ՀՀ Հանրային խորհուրդը նամակ է հղել Տնտեսական և սոցիալական խորհուրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային (որի կազմում ընդգրկված են 70-ից ավելի երկրների  հանրային խորհուրդներ՝ այդ թվում նաև ՀՀ Հանրային խորհուրդը)` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողությունների վերսկսման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է. Հարգելի գործընկերներ, 1994 թ. զինադադարի կնքումից ի վեր Լեռնային Ղարաղաղի...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ 02.04.2016

ՀՀ Հանրային խորհուրդը խորապես վշտացած է Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար, երիտասարդ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի դաժան սպանությամբ: Հանրային խորհրդի սկզբնավորման օրվանից Կարեն Վարդանյանն ակտիվորեն ներգրավված է եղել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքներում, իր գործուն մասնակցությունն ունեցել հանձնաժողովի ձևավորման գործընթացին: Հանրային խորհուրդը ցավակցում և զորակցում է Կարեն Վարդանյանի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին` միաժամանակ...

Հայկական օպերային արվեստը կորցրեց իր վառ աստղերից մեկին 23.03.2016

Հայկական օպերային արվեստը կորցրեց իր վառ աստղերից մեկին: Կյանքից անժամանակ հեռացավ հայ օպերային երգիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը: Նա հայ և համաշխարհային օպերային արվեստի այն հեղինակավոր ներկայացուցիչներից էր, որը հպարտություն էր բերում ոչ միայն իր ազգին ու պետությանը, այլև բարձր էր գնահատվում մեր երկրի սահմաններից դուրս` ճանաչվելով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը: Նրա ձայնը...

Հանրային խորհրդի դիրքորոշումը ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագրի վերաբերյալ 11.03.2016

  Հանրային խորհրդի դիրքորոշումը ցորենի ալյուրի պարտադիր հարստացման ծրագրի վերաբերյալ Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետ, այնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքում: Հաշվի առնելով, որ հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմը, Հանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, որպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը...

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ 13.02.2016

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: «Որպես Ղարաբաղյան շարժման նվիրյալ կազմակերպիչներից մեկը՝ Դուք անգնահատելի ավանդ եք ներդրել Հայաստանի անկախ պետականության վերականգնման և Արցախի ազատագրման գործում: Ազգային և պետական գործչի Ձեր լավագույն որակները դրսևորվեցին մեր նորանկախ երկրի համար դժվարին և բախտորոշ տարիներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և պաշտպանության նախարարի...

Հանրային խորհուրդը համալրվել է 2 նոր անդամով` Ռուբեն Գևորգյանց, Արթուր Գրիգորյան 03.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԿ-36-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված...