Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը` Հանրային խորհրդում 20.07.2016

Հանրային խորհրդում այսօր` հուլիսի 20-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, ենթահանձնաժողովի անդամներ, ավիատորներ: Հանդիպման սկզբում Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղավիացիայի խնդիրներն ի...

ՀԽ-ն քննարկել է ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրությունը 19.07.2016

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով: ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները: Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ...

Հանրային խորհրդում շարունակվում են Հարկային օրենսգրքի քննարկումները 13.07.2016

Հանրային խորհրդում շարունակվում են Հարկային օրենսգրքի քննարկումները: Ս.թ. հուլիսի 13-ին այդ հարցով ստեղծված ՀԽ աշխատանքային խմբի անդամներին օրենսգրքի խնդրահարույց դրույթների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ու նախարարության պետեկամուտների քաղաքականության վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը: Նախարարի տեղակալը նշել է, որ իրենք պատրաստ են մինչև օրենսգրքի վերջնական ընդունումը որոշակի փոփոխություններ...

Հանրային խորհուրդը նախարար Դավիթ Լոքյանի հետ քննարկել է տարածքային զարգացման հեռանկարները 08.07.2016

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, որի ընթացքում նախարարը Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետև կողմերի միջև ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի և առհասարակ երկրի համաչափ զարգացման...

Հանրային խորհուրդը քննարկել է տաքսի ծառայության ոլորտին առնչվող մի շարք հարցեր 07.07.2016

Ս.թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային լայն քննարկում տաքսի ծառայության ոլորտի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման և երթևկության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ` Տիգրան Հովհաննիսյան): Քննարկման առանցքում եղել է տաքսի ծառայության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցը: Քննարկվել է նաև ռուսական «Յանդեքս» ընկերության մուտքը հայկական շուկա և ընկերության կողմից սահմանված աննախադեպ ցածր գները`...

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է Հարկային օրենսգիրքը 24.06.2016

Հանրային խորհրդում հունիսի 23-ին կայացած ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է Հարկային օրենսգրքին: Այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են հունիսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության արդյունքները` բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացնելով ոչ միայն օրենսգրքի առանձին դրույթների, այլ առհասարակ օրենսգրքի բովանդակության և գաղափարախոսության վերաբերյալ: Անդրադառնալով օրենսգրքում տեղի ունեցած առանձին փոփոխություններին` շրջանառության...