Հանրային խորհուրդը նախարար Դավիթ Լոքյանի հետ քննարկել է տարածքային զարգացման հեռանկարները 08.07.2016

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, որի ընթացքում նախարարը Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետև կողմերի միջև ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի և առհասարակ երկրի համաչափ զարգացման...

Հանրային խորհուրդը քննարկել է տաքսի ծառայության ոլորտին առնչվող մի շարք հարցեր 07.07.2016

Ս.թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային լայն քննարկում տաքսի ծառայության ոլորտի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպել է Հանրային խորհրդի Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման և երթևկության հարցերի ենթահանձնաժողովը (նախագահ` Տիգրան Հովհաննիսյան): Քննարկման առանցքում եղել է տաքսի ծառայության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցը: Քննարկվել է նաև ռուսական «Յանդեքս» ընկերության մուտքը հայկական շուկա և ընկերության կողմից սահմանված աննախադեպ ցածր գները`...

ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է Հարկային օրենսգիրքը 24.06.2016

Հանրային խորհրդում հունիսի 23-ին կայացած ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է Հարկային օրենսգրքին: Այդ հարցով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են հունիսի 21-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության արդյունքները` բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացնելով ոչ միայն օրենսգրքի առանձին դրույթների, այլ առհասարակ օրենսգրքի բովանդակության և գաղափարախոսության վերաբերյալ: Անդրադառնալով օրենսգրքում տեղի ունեցած առանձին փոփոխություններին` շրջանառության...

Հանրային խորհրդում քննարկվել են Հարկային օրենսգրքի հնարավոր բացասական հետևանքները 21.06.2016

Հանրային խորհրդում այսօր` հունիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը: Քննարկման մասնակիցները բարձրացրել են Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված մտահոգություններ, քննարկել դրանց հնարավոր բացասական...

Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին 14.06.2016

Անկրկնելի ձայն, համաժողովրդական սեր, մշակութային բուռն ու երկարատև գործունեություն, որը նոր որակ ու նոր գույն հաղորդեց մեր արվեստի փառավոր պատմությանը` նվաճելով նորանոր գագաթներ ժողովրդական երգարվեստում: Օֆելյա Համբարձումյան... Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին, երգչուհու, որն իր ազգային երգի մաքրամաքուր ելևէջներով շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին...

Ինչ հարցեր են քննարկվել ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 10.06.2016

Հանրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի գետերից ոսկու կորզման հնարավորությանը: Հարցը Հանրային խորհուրդ է ներկայացրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի տարբեր գետերի ափերի ավազային գրունտների հետազոտությունները ցույց են տալիս դրանցում ավելի քան տարեկան 4 տոկոս թանկարժեք...