Հանրային խորհուրդը կրկին քննարկել է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին հանրային աջակցության հարցը 09.12.2016

Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում կրկին քննարկման է դրվել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հանրային խորհրդի անդամները նախ քննարկել են ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ Հանրային խորհրդի պատվիրակության հանդիպման...

Աշխատանքային խմբի նիստ "Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի" շրջանակներում 17.11.2016

Ս.թ. նոյեմբերի 17-ին ՀՀ Հանրային խորհրդում «Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային խմբի նիստ, որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը (ՀԽ...

ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը 11.11.2016

Ս.թ. նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով նիստի սկզբում օրակարգում ավելացել է ևս մեկ հարց, որը վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացմանը, և որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից: ՀԽ անդամները դրական համարելով...

ՀԽ նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին 11.10.2016

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան պարոն Թիան Էրլունին: Հանդիպմանը մասնակցել են նաև Հանրային խորհրդի անդամներ Հովիկ Մուսայելյանը և Վազգեն Սաֆարյանը (ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ): Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են «Մետաքսի ճանապարհ» չինական ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարները` մասնավորապես Մետաքսի...

Ինչ հարցեր են քննարկվել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստին 30.09.2016

Ս. թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով: Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են Հանրային խորհրդում: Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ՀԽ տնտեսական հարցերով...

Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության նոր ղեկավարի հետ 23.09.2016

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Խորհրդում այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել և ամբողջացվել է կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը բարձրացվելիք հարցերի շրջանակը: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Սամվել Ճզմաչյանը, Հովիկ Մուսայելյանը, Սմբատ Լպուտյանը, Արմեն Բալդրյանը, Արմեն...