Առողջապահության նախարարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ոլորտի խնդիրները 05.06.2017

Հանրային խորհրդում ս.թ հունիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը: Նախարարը Հանրային խորհրդին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը, ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Ըստ Լևոն Ալթունյանի՝ առողջապահական ոլորտում ծախսերը մոտ 180 տոկոսով գերազանցում են պետական բյուջեով նախատեսված գումարը: Այս և այլ...

Հանրային խորհուրդը Վիգեն Սարգսյանի հետ քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը 04.05.2017

Ս.թ մայիսի 4-ին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով: Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին և ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը...

Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին 27.04.2017

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին: Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն: Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց...

Քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները 14.04.2017

Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել և Հանրային խորհուրդ է ներկայացրել ՀՀ սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ: Հարցը քննարկելու նպատակով...

Հանրային խորհուրդը պոպուլիզմով զբաղված կառույց չէ 21.03.2017

Ս.թ. մարտի 19-ին "Ժողովուրդ" օրաթերթի կայքի հրապարակումներից մեկում (http://armlur.am/668217/) բարձրացվում են Հանրային խորհրդի համար պետական բյուջեից ծախսվող ֆինանսական միջոցների նպատակահարմարության և ՀԽ գործունեության արդյունավետության հարցերը, ուստի առիթն օգտագործելով ցանկանում ենք լուսաբանել Հանրային խորհրդի գործունեության որոշ մանրամասներ, ինչպես նաև պարզաբանել վերոնշյալ հրապարակման մեջ մատնանշված հարցադրումները. 1. Հանրային խորհուրդը` որպես կառույց Կարևորելով Հայաստանի...

Հանրային խորհուրդը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ 17.03.2017

Արթուր Սարգսյանը, որը հուլիսյան հայտնի դեպքերից հետո ստացավ «Հաց բերողը» անունը, մեր հասարակության որոշակի շերտերի կողմից ընկալվում էր իբրև մարդկային բարձր որակներով օժտված կերպար, որը քաղաքական շահերից դուրս պարզապես փորձել էր մարդասիրական քայլ կատարել, և հիվանդ վիճակում նրան երկրորդ անգամ կալանավորելը, իսկ հետագայում արդեն նրա մահը իրավացիորեն առաջացրել են հասարակական հնչեղություն ու ցավ պատճառել շատերին: Հանրային խորհուրդը միանում է այն պահանջին, որ պետք է անհապաղ միջոցներ...