Քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները 14.04.2017

Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել և Հանրային խորհուրդ է ներկայացրել ՀՀ սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ: Հարցը քննարկելու նպատակով...

Հանրային խորհուրդը պոպուլիզմով զբաղված կառույց չէ 21.03.2017

Ս.թ. մարտի 19-ին "Ժողովուրդ" օրաթերթի կայքի հրապարակումներից մեկում (http://armlur.am/668217/) բարձրացվում են Հանրային խորհրդի համար պետական բյուջեից ծախսվող ֆինանսական միջոցների նպատակահարմարության և ՀԽ գործունեության արդյունավետության հարցերը, ուստի առիթն օգտագործելով ցանկանում ենք լուսաբանել Հանրային խորհրդի գործունեության որոշ մանրամասներ, ինչպես նաև պարզաբանել վերոնշյալ հրապարակման մեջ մատնանշված հարցադրումները. 1. Հանրային խորհուրդը` որպես կառույց Կարևորելով Հայաստանի...

Հանրային խորհուրդը Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ 17.03.2017

Արթուր Սարգսյանը, որը հուլիսյան հայտնի դեպքերից հետո ստացավ «Հաց բերողը» անունը, մեր հասարակության որոշակի շերտերի կողմից ընկալվում էր իբրև մարդկային բարձր որակներով օժտված կերպար, որը քաղաքական շահերից դուրս պարզապես փորձել էր մարդասիրական քայլ կատարել, և հիվանդ վիճակում նրան երկրորդ անգամ կալանավորելը, իսկ հետագայում արդեն նրա մահը իրավացիորեն առաջացրել են հասարակական հնչեղություն ու ցավ պատճառել շատերին: Հանրային խորհուրդը միանում է այն պահանջին, որ պետք է անհապաղ միջոցներ...

Հանրային խորհրդում քննարկել են գիտատեխնիկական գրադարանի հետագա գործունեության հարցը 17.02.2017

ՀՀ կառավարության կողմից իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակներում քննարկվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու, իսկ դրա վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանի գործառույթները Ազգային գրադարանին, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին, ՀՀ մշակույթի նախարարությանը կամ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային փոխանցելու հարցը: Սակայն գրադարանի կոլեկտիվը և ոլորտի բազմաթիվ մասնագետներ գտնում են, որ դա կվնասի գրադարանի գործունեությանը, կարժեզրկի այն և առհասարակ, մեծ վնաս...

Հանրային խորհուրդը մշակույթի նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով 04.02.2017

Հանրային խորհրդում ս.թ. փետրվարի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանն ու խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, հանդես եկել առաջարկներով ու խորհուրդներով: Մշակույթի ոլորտի պատասխանատուն նախ ներկայացրել է իր գործունեության երեքուկես ամիսների արդյունքները, առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Արմեն Ամիրյանը շեշտել է ոլորտը կապիտալիզացնելու անհրաժեշտությունը՝ նշելով,...

Հանրային խորհուրդը կառավարության ղեկավարի հետ քննարկել է երկրի առջև ծառացած հիմնախնդիրները 21.01.2017

Հանրային խորհուրդն այսօր հյուրընկալել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` քննարկելու երկրի առջև ծառացած խնդիրները և ներկայացնելու տարբեր ոլորտների առնչվող ծրագրեր ու առաջարկներ: Կարևորելով կառավարության ղեկավարի հետ Հանրային խորհրդի հանդիպումն ու հետագա համագործակցության խորացումը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ խորհուրդը պատրաստ է աջակցել կառավարությանը այն բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք կբխեն երկրի և հանրության շահերից: Վարչապետ Կարեն Կարապետյանը...