Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկվել են երթևեկության հետ կապված խնդիրները 07.07.2017

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 6-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերով: Օրակարգում ներառված առաջին հարցը, որը բարձրացրել է Հանրային խորհրդի անդամ Արթուր Գրիգորյանը, վերաբերել է ճանապարհային ոստիկանությանն ու երթևեկության կազմակերպմանը մայրաքաղաքում ու մարզերում: Հարցի քննարկմանը հրավիրված են եղել մասնակցելու նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՃՈ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Հովիկ Սարգսյանը, ՃՈ...

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ 23.06.2017

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Գևորգյանցի մահը մեծ ցավ և անփոխարինելի կորուստ է բոլորիս համար: Գևորգյանցն իր ուրույն հետքն է թողել ոչ միայն հայկական կինեմատոգրաֆիայում, այլև հանրային կյանքում` առանձնանալով իր լայն աշխարհայացքով, միաժամանակ ազգային բարձր մտածողությամբ ու գործելաոճով: Հանրային խորհրդում նրա գործունեությունը նույնպես միտված է եղել ազգային արժեհամակարգի պահպանմանն ու այդ դաշտում խնդիրների...

Հանրային խորհրդում քննարկվել է բուժհաստատությունների մասնավորեցման հարցը 15.06.2017

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մասնավորեցնել նաև մի շարք բուժհաստատություններ, ինչը հանրության շրջանում բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել: Հանրային խորհրդում ս.թ հունիսի 5-ին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս հարցին և պայմանավորվածություն էր ձեռք բերվել լրացուցիչ քննարկել բուժհաստատությունների մասնավորեցման...

Առողջապահության նախարարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ոլորտի խնդիրները 05.06.2017

Հանրային խորհրդում ս.թ հունիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում առողջապահության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը: Նախարարը Հանրային խորհրդին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը, ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: Ըստ Լևոն Ալթունյանի՝ առողջապահական ոլորտում ծախսերը մոտ 180 տոկոսով գերազանցում են պետական բյուջեով նախատեսված գումարը: Այս և այլ...

Հանրային խորհուրդը Վիգեն Սարգսյանի հետ քննարկել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը 04.05.2017

Ս.թ մայիսի 4-ին Հանրային խորհրդում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով: Խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին և ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը...

Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին 27.04.2017

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին: Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն: Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց...