Հանրային խորհրդում քննարկվել է սպառողական մի խումբ ապրանքների թանկացման խնդիրը 11.10.2017

Արձագանքելով վերջին շրջանում առաջին անհրաժեշտության սպառողական մի շարք ապրանքների գների բարձրացմանն ու հանրության շրջանում առաջացած մտահոգություններին՝ Հանրային խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ քննարկելու խնդրի առաջացման պատճառներն ու գտնելու հետևանքների մեղմացման ուղիներ: Այդ նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային...

Քննարկում կրթական խնդիրների և ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ 29.09.2017

Ս.թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին Հանրային խորհրդում (հասցեն՝ Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա, 6-րդ հարկ, 607 սրահ) տեղի է ունենալու քննարկում կրթական խնդիրների, այդ թվում և ռուսաց լեզվի հայեցակարգի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցելու է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 

Հանրային խորհրդում Կրթության և գիտության նախարարի հետ քննարկվել է ռուսաց լեզվի հայեցակարգի հարցը 29.09.2017

ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այսօր քննարկման է դրվել Հանրային խորհրդում, որին մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթության ոլորտի փորձագետներ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Տպավորություն է, որ դա պայմանավորված է կա՛մ...

«Այսօր ողջ հայության գոյատևման հարցն է լուծվում». Վազգեն Մանուկյան 18.09.2017

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովում՝ «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով ուղղության շրջանակներում: Անդրադառնալով բանակի դերին, ազգ-բանակ գաղափարախոսությանն ու Ղարաբաղյան հիմնախնդրին՝ նա նշել է, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ հասկանում է, որ Արցախը երբևէ չի լինելու իր կազմում և միաժամանակ չհամակերպվելով այդ մտքի հետ՝ փորձում է...

Հանրային խորհուրդը կակտիվացնի Ազգային ժողովի հետ համագործակցությունը 30.08.2017

2018 թվականից, երբ նոր Սահմանադրության համաձայն մեր երկիրը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի, կփոխվի նաև ՀՀ Հանրային խորհրդի կարգավիճակը, կվերաձևակերպվեն լիազորությունները, փոխհարաբերությունները օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ: Նոր Սահմանադրության մեջ արդեն իսկ ամրագրված է Հանրային խորհրդի գոյությունը, ինչը հնարավորություն կտա նաև մշակել և ընդունել «Հանրային խորհրդի մասին» օրենք՝ կառույցի գործունեությունն ամրագրելով օրենսդրորեն: Եթե մինչ այժմ Հանրային խորհրդի...

Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ 22.08.2017

Նշանավոր հայ գրող, դրամատուրգ, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը իր հետքն է թողել մեր գրական մշակույթի, հրապարակախոսության, դրամատուրգիայի և թարգմանչական արվեստի մեջ: Նա զարգացրել է հայ արձակը, նրա թատերգությունները տարիներ շարունակ զարդարել և զարդարում են հայ թատրոնի բեմերը, նա ուներ խոսք, որն ազդեցիկ էր, միտք, որն արդիական է միշտ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար: Նա անգնահատելի մտավորական էր, որը, ցավոք, այլևս մեզ հետ չէ: Իմ և Հանրային խորհրդի անունից խորին...