Նա այն կերպարներից էր, որոնք ժամանակի շունչն ու ոգին էին 08.07.2019

Մեծ ցավով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանի մահվան մասին։ Նա այն կերպարներից էր, որոնք ժամանակի շունչն ու ոգին էին, ներշնչանքի աղբյուր պատանիների ու երիտասարդների համար։ Մեծ է նրա դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում թե՛ իբրև մարզիկ և թե՛ իբրև երկար տարիներ սերունդներ կրթած վաստակավոր մարզիչ։ Հանրային խորհրդի և իմ անունից ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին։ Հանրային...

Իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ՝ Արման Կիրակոսյանը լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում 08.07.2019

Ափսոսանքով ու ցավով ենք արձանագրում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահը։ Նրա դիվանագիտական գործունեությունն ընդգրկում է գրեթե երեք տասնամյակ, որի ընթացքում նա՝ իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ, լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում։ Արման Կիրակոսյանը իր նպաստն է բերել մեր երկրին նաև իբրև պատմաբան ու...

Հուսով ենք, որ պատկան մարմինները կպարզեն պատահարի բոլոր հանգամանքները: 07.07.2019

Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ ունենք, ցնցել է ողջ հասարակությունը։ Տեղի ունեցածը ևս մեկ անգամ սթափության կոչ է անում  բոլորիս:   Հուսով ենք, որ պատկան մարմինները կպարզեն պատահարի բոլոր հանգամանքները: Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։   Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան  

Հանրային խորհուրդը «Ճամփաբաժանին» ձեռագրի շուրջ հետաքրքիր քննարկում է ծավալել հեղինակների հետ 05.07.2019

Հուլիսի 4-ին Հանրային խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Ճամփաբաժանին» ձեռագրի հեղինակներ Ռուբեն Վարդանյանի, Նունե Ալեքյանի, ինչպես նաև հայեցակարգի համահեղինակ Նուբար Աֆեյանի հետ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը նախաձեռնել է հուլիս ամսին, ընթացիկ հարցերին զուգահեռ, քննարկումներ անցկացնել Հայաստանի իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։ «Ճամփաբաժանին» ձեռագրում ուշագրավ վերլուծություններ ու հարցադրումներ են ներկայացված հայ...

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովում 27.06.2019

Հունիսի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։ Օրակարգում ներառված են եղել Երևանի բնապահպանական հիմնախնդիրներին վերաբերող հարցերը, իրավիճակի բարելավման արդի ռազմավարությունը, Դեբեդ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, Երևանի Բուսաբանական այգու հիմնախնդիրները, հանրապետությունում կոյուղաջրերի, արտադրական ջրերի մաքրման և չեզոքացման խնդիրները, այլ հարցեր։ Երևանի բնապահպանական խնդիրների...

ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովում քննարկվել է դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների ավելացման հարցը 21.06.2019

Հունիսի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգի գլխավոր հարցը վերաբերել է Պարսից ծոցի երկրներում բնակվող և այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալող երրորդ երկրների քաղաքացիների՝ դեպի Հայաստան ուղևորահոսքերի ծավալների ավելացմանը։ Նիստը վարել է ՀԽ ժողովրդագրության և գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը։ Հարցի քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, ՀՀ...