Իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ՝ Արման Կիրակոսյանը լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում

08.07.2019

Ափսոսանքով ու ցավով ենք արձանագրում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի մահը։

Նրա դիվանագիտական գործունեությունն ընդգրկում է գրեթե երեք տասնամյակ, որի ընթացքում նա՝ իբրև պրոֆեսիոնալ դիվանագետ, լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում։

Արման Կիրակոսյանը իր նպաստն է բերել մեր երկրին նաև իբրև պատմաբան ու գիտնական՝ հատկապես Հայկական հարցի բարձրաձայնման առումով։

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում հեղինակավոր դիվանագետի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին։

Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան
 

← Վերադառնալ ցուցակին