Կառավարությունը նշանակել է Հանրային խորհրդի վերջին 2 անդամներին

01.03.2019

ՀՀ կառավարությունը ս․թ․ մարտի 29-ի նիստում հաստատել է Հանրային խորհրդի կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2 թեկնածուներին՝ քաղաքագետներ Ստյոպա Սաֆարյանին և Արամ Սաֆարյանին։

Այսպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվել է։

"Հանրային խորհրդի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ վարչապետն առաջիկա նիստում պետք է կառավարության հաստատմանը ներկայացնի Հանրային խորհրդի նախագահի թեկնածուին։  

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը ձևավորվում է հետևյալ կերպ․

1․ Առաջին 15 անդամներին վարչապետի առաջարկով հաստատում է կառավարությունը։

2․ Երկրորդ 15 անդամներն ընտրվում են ՀԽ 15 հանձնաժողովների կողմից՝ իբրև հանձնաժողովների նախագահներ։

3․ Երրորդ 15 անդամներն ընտրվում են առաջին 30 անդամների կողմից։  

← Վերադառնալ ցուցակին