Անդառնալի կորուստ է մեր երկրի ու ժողովրդի նվիրյալ Լուիզ-Մանուկյան Սիմոնի մահը

21.02.2019

Անդառնալի կորուստ է մեր երկրի ու ժողովրդի նվիրյալ Լուիզ Մանուկյան-ՍԻմոնի մահը։

Անգնահատելի է նրա աջակցությունն ու նվիրումը նորանկախ Հայաստանին, անգնահատելի է նրա ավանդը Սփյուռքում կրթամշակութային, ազգային ինքնության դրոշմը պահպանելու գործում։

Լուիզ Սիմոնը հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին էր միշտ՝ թե՛ դժվարին պահերին, թե՛ երկրի համար կարևոր ու շրջադարձային ժամանակաշրջանում։ Նա թև ու թիկունք էր Ղարաբաղյան շարժման ու պատերազմի հաղթանակին՝ հավասարապես կրելով մեր ձեռքբերումներն ու ծանր փորձությունները, ոգեշնչելով ու գործնական քայլերով մասնակից դառնալով մեր երկրի կայացմանն ու զարգացմանը։

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հայությանը՝ մեծ բարերարի կորստի կապակցությամբ։

Վազգեն Մանուկյան


 

← Վերադառնալ ցուցակին