ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում ընդգրկվելու վերաբերյալ

31.01.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում

ընդգրկվելու վերաբերյալ

 

ՀՀ վարչապետը, ընդունելով Հանրային խորհրդի առաջարկը՝ ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի առանձնացման վերաբերյալ, 2019 թվականի հունվարի 21-ի N 54 որոշմամբ  հաստատել է այդ փոփոխությունը:

Այսպիսով՝ ձևավորվում է ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով։

ՀԽ Գիտության, կրթության,  մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի արդեն գործող հանձնաժողովում ընդգրկված այն անդամները, որոնք ներկայացնում են գիտության և կրթության ոլորտը, իրենց համաձայնությամբ, առանց լրացուցիչ փաստաթղթերի, մեխանիկորեն տեղափոխվում են ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով։

 

  ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը ձևավորելու նպատակով կազմակերպվում է լրացուցիչ ընդունելություն։

 

Գիտակրթական ոլորտի կազմակերպությունները կարող են 7-օրյա ժամկետում (սթ փետրվարի 4-ից 11-ը ներառյալ) առաջադրել ներկայացուցիչներ ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում։

 

Դիմումատուն պետք է ներկայացնի՝

1. Դիմում-երաշխավորագիր կազմակերպության ղեկավարի կողմից, որի մեջ նշվում է առաջադրվող ներկայացուցչի ազգանուն, անուն, հայրանունը, ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովը, ամբողջությամբ գրվում է կազմակերպության անվանումը, իրավաբանական անձի տեսակը, գործունեության ոլորտը, հասցեն, հեռախոսահամարը: Դիմումը պետք է լինի կնքված, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից` ներառյալ դիմումի օրը, ամսաթիվն ու տարեթիվը:

2.Ինքնակենսագրություն (ռեզյումե), որի մեջ պետք է անպայման նշված լինի հեռախոսամար և էլ․ փոստ։

3. Հայտարարություն դիմումատուի կողմից, որ ծանոթ է «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքին, իսկ հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում համաձայն է նշանակվել Հանրային խորհրդի անդամ:

4. Անձնագրի պատճեն:

Փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կառավարության ընդունարան՝ Կառավարական տուն, 1 հասցեով, փետրվարի 4-ից 11-ը ներառյալ, ժամը 10:00-17:00-ը։

Հարցերի դեպքում զանգահարել (010) 51-59-77 հեռախոսահամարով։

Տեղեկացնում ենք, որ սթ փետրվարի 14-ին, ժամը 14։00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի կունենա Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի օրակարգով։

 

 

 ՀՀ ՀԱՆՐԱՅԻն ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին