Դուք մեծ երաժիշտ եք, մեծ մտավորական․․․

27.01.2019

Սիրելի՛ մաեստրո, հարգարժա՛ն պարոն Մանսուրյան,

Իմ և Հանրային խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Ձեր ստեղծագործական ճանապարհը մի փառապանծ էջ է, որն իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունի մեր մշակութային գանձարանում։ Դուք մեծ երաժիշտ եք, մեծ մտավորական, և հպարտ ենք, որ Ձեր կյանքի մի հատված շաղկապված է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը։

Եղե՛ք առողջ, ստեղծագործական ավյունով լի և շարունակեք Ձեր ներկայությամբ դեռ երկար զարդարել մեր երաժշտարվեստն ու մեր իրականությունը։

 

Հարգանքով՝ Վազգեն Մանուկյան


 

← Վերադառնալ ցուցակին