Կքննարկվեն Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և նախագահների ընտրության գործընթացն ու արդյունքները

03.12.2018

Հանրային խորհրդի հանձնաժողովները ձևավորվել են, տեղի են ունեցել հանձնաժողովների նախագահների ընտրություններ:

ՀՀ կառավարության որոշմամբ նշանակված Հանրային խորհրդի 15 անդամներն առաջիկա նիստում կքննարկեն հանձնաժողովների ձևավորման, ընտրությունների անցկացման գործընթացը և «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերջնական արդյունքները կներկայացնեն ՀՀ վարչապետին:
 

← Վերադառնալ ցուցակին