ՀԽ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գոռ Վարդանյանը

30.11.2018

Ս.թ. նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգային միակ հարցը եղել է հանձնաժողովի նախագահի ընտրությունը:

Հիմնական մրցակցությունն ընթացել է հանձնաժողովի նախագահի թեկնածուներ Արտեմ Ասատրյանի և Գոռ Վարդանյանի միջև:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գոռ Վարդանյանը: Վերջինս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալն է, «Պոլիտեխնիկ» ուսանողական բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի նախագահը, տեխնիկակական գիտությունների թեկնածու:



 

← Վերադառնալ ցուցակին