ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կորյուն Առաքելյանը

28.11.2018

Այսօր տեղի է ունեցել Հանրային խորհրդի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 2 անդամ՝ Կորյուն Առաքելյանը և Ահարոն Մակարյանը։ Հանձնաժողովում ընդգրկված 43 անդամների մեծ մասը քվեարկել է Կորյուն Առաքելյանի օգտին։ Այսպիսով, ՀԽ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել գրող, հրապարակախոս, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Կորյուն Առաքելյանը։

Վերջինս իր ելույթում կարևորել է մարզերի համաչափ զարգացումը՝ առանձնացնելով հատկապես սահմանամերձ-սահմանապահ համայնքները, անդրադարձել է համայնքնրի խոշորացման խնդիրներին՝ նշելով, որ այդ գործընթացը պետք է լինի համակարգված և ոչ հախուռն։ Առաքելյանը խոսել է նաև հանձնաժողովի առաջիկա անելիքների մասին։

Այսօրվա նիստը վարել են Հանրային խորհրդի անդամներ Աշոտ Հակոբյանն ու Յուրի Ջավադյանը։
 

← Վերադառնալ ցուցակին