Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

18.06.2018

Կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր, Արցախի ազատագրական պայքարում անգնահատելի ավանդ ունեցած գործիչ Իգոր Մուրադյանը:

Շարժման հաղթանակից հետո, երբևէ չլինելով իշխանության մեջ, նա շարունակեց պայքարել ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի զարգացման համար արդեն իբրև խորաթափանց քաղաքագետ ու վերլուծաբան, որի քաղաքական վերլուծություններն ու մտքերը մշտապես հետաքրքրություն էին առաջացնում հանրության շրջանում:

Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիցներին:

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան

18.06.2018 թ.
 

← Վերադառնալ ցուցակին