Ցավակցագիր անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

08.01.2014

Մեծ ցավով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան մասին:

Մեծանուն ճարտարապետի հեղինակած շենքերը, հուշարձաններն ու համալիր կառույցները, որպես վառ կոթողներ, հավերժ կզարդարեն մեր երկիրն ու հայ ճարտարապետական մշակույթը:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:

 

 

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան
 

← Վերադառնալ ցուցակին