Տեղի է ունեցել ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նիստ 27.08.2013

ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը ս.թ. օգոստոսի 27-ին անցկացրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը: Նիստին մասնակցել են ենթահանձնաժողովի անդամներ, անվանի ճարտարապետներ: Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը, ներկայացնելով խնդիրը, ևս մեկ անգամ շեշտվել է համալիրի պարսպի պատմական տեսքը պահպանելու...

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը կողմ է Դիլիջանի կոմպոզիտորների տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն 24.01.2013

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հունվարի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված 3 հարցերն էլ ընդունվեցին առանց վիճահարույց քննարկումների: Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելուն վերաբերող հարցն ընդունվեց միաձայն: Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը նշեց, որ հարցը բացատրության կարիք չունի, քանի որ բոլորն են ճանաչում ու գնահատում Միրզոյանի ներդրումը մեր արվեստում: Վարդազարյանը տեղեկացրեց, որ...

Սարդարապատի թանգարանի խնդիրները` ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում 20.04.2012

Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովում ս. թ. ապրիլի 20-ին քննարկվեցին Հայաստանի ազգագրության թանգարանին (Սարդարապատ) վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես թանգարանի որակյալ մասնագիտական կազմի, ղեկավար կազմի կամ գիտական կառավարման մեխանիզմների, գիտական խորհրդի գործունեության, ինչպես նաև թանգարանի կարգավիճակի և պատկանելության վերաբերյալ:

"Նոյան Տապան" պատմամշակութային գիտակրթական համալիրի նախագծի քննարկում Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում 03.02.2012

Ս.թ. փետրվարի 2-ին "Նոյան Տապան" պատմամշակութային գիտակրթական համալիրի նախագծի հեղինակների դիմումի համաձայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում նախագիծը դրվեց քննարկման:

ՀԽ հանձնաժողովի կոլեգիայի ընդլայնված նիստում ՙՖիզիկայի ինստիտուտի՚ հարցի քննարկման մանրամասները 10.10.2011

ՀՀ Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնաժողովը՝ հոկտեմբերի 7-ի կոլեգիայի ընդլանյված նիստում քննարկելով Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա պոակ-ը ( Երևանի ֆիզիկայի ինստիտուտ ) հիմնադրամի վերածելու հարցը, որոշեց այն երաշխավորել ՀԽ առաջիկա լիագումար նիստի օրակարգ: ՀԽ լիագումար նիստում քննարկումից հետո որոշումը կհասցեագրվի Հանրապետության նախագահին և կառավարությանը: ՀՀ կառավարության 2011թ. սեպտեմբերի 1-ի որոշումից հետո ՀԽ նախագահ...

Շնորհակալական նամակ ՀԽ երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահին 28.09.2011

Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը շնորհակալական նամակ է ստացել ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից օգոստոսի 1-14- ը կազմակերպված ՞ Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց՞ ծրագրի մասնակիցներին ընդունելու և Հանրային խորհրդի գործունեությունը ներկայացնելու համար:

Հանրային առաջին քննարկումը՝ գմբեթի կառուցման շուրջ 02.07.2011

Որքանո՞վ է նպատակահարմար Երևանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության թիվ մեկ շենքի բակում գմբեթի կառուցումը: ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական հանձնաժողովի՝ քաղաքաշինության, ճարտարապետության հարցերով ենթահանձնաժողովի և Հայաստանի ճարտարապետների միության հրավիրած համատեղ հանրային քննարկմանն առայժմ որոշում չկայացվեց: Ճարտարապետների միության շենքի մեծ դահլիճում հուլիսի մեկի քննարկմանն ամենահաճախակի հնչած առաջարկությունն էր, որ շենքի կառուցման որևէ նախագիծ պետք է իրականացվի մրցույթում...

Կառավարության շենքի բակում գմբեթ կառուցելու նպատակահարմարությունը 29.06.2011

Սույն թվականի հուլիսի 1-ին Պահպանենք Հանրապետության հրապարակը քաղաքացիական նախաձեռնության նամակի համաձայն Հանրային խորհրդի Քաղաքաշինության եւ ճարտարապետության ու Մշակույթի ենթահանձնաժողովները Հայաստանի ճարտարապետների միության հետ համատեղ կազմակերպում են հանրային քննարկում Երեւանի Հանրապետության հրապարակի Կառավարության շենքի բակում գմբեթ կառուցելու նպատակահարմարությունը քննելու նպատակով։ Մուտքն ազատ է։ Հասցե՝ Հայաստանի ճարտապետների միության մեծ դահլիճ ք. Երեւան, Մարշալ...

Հանրային խորհրդում լուծումներ են փնտրում գիտության ֆինանսավորման խնդիրների համար 03.06.2011

ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով կոլեգիան հունիսի 3-ի իր ընդլայնված նիստում, որին հրավիրված էին Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, բավական թեժ ու տարակարծ մթնոլորտում քննարկեց գիտության պետական ֆինանսավորմանն առնչվող հարցեր: Սա քննարկումների մեկնարկն էր միայն. մինչ երկրի բարձրագույն մարմիններին Հանրային խորհրդի որոշակի առաջարկությունները...

Կոլեգիայի ընդլայնված նիստ՝ գիտության դրամաշնորհների հարցով 01.06.2011

ՀՀ Հանրային խորհրդի՝ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերով հանձնաժողովի կոլեգիան հունիսի 3­ին հրավիրած ընդլայնված նիստում կքննարկի գիտության ոլորտում տրվող դրամաշնորհների հետ կապված հարցեր: Քննարկմանը հրավիրված են Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Կոլեգիայի ընդլայնված նիստը տեղի կունենա ՀԽ 607 սրահում, սկիզբը՝ ժամը 16-00-ին: ՀՀ Հանրային խորհրդի...

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի արտահերթ նիստ 18.05.2011

1.Մանե Թամանյանի, Անի Վերանյանի, Սեւադա Պետրոսյանի` ՀՀ Հանրային խորհրդին հասցեագրված նամակ-բողոքի քննարկումը, որը վերաբերում է Հանրապետության Հրապարակում գտնվող ՀՀ կառավարության թիվ 1 շենքի բակում

Ենթահանձնաժողովը դիմում է Հանրային խորհրդին՝ ներկայացնելով նիստում հնչած մտահոգությունները 11.02.2011

Բազային մեկ մշակութային պետական քոլեջ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշման արդյունքում ստեղծված իրավիճակի շուրջ բավական բուռն քննարկումից հետո ՀՀ Հանրային խորհրդի՝ Մշակույթի ենթահանձնաժողովը փետրվարի 11-ի նիստում միաձայն որոշեց հնչած մտահոգությունները ներկայացնել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին՝ առաջարկելով Խորհրդում քննարկել հարցը:   ՙՀանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովից թախանձագին խնդրում ենք՝ օգնել մեզ… Մենք ենք ստեղծել սա, ո՞նց կարող են...

Արարատի՚ հարցը մշակույթի ենթահանձնաժողովում 22.01.2011

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը դիմում է ՀՀ Հանրային խորհրդին՝ առաջարկելով քննարկել ՙԱրարատ՚ ալիքի հարցը՝ ենթահանձնաժողովի ընդունած հետևյալ եզրակացությամբ. "Արարատ" մշակութային ալիքը պետք է գործի իր նախկին՝ մինչև 2011թ. հունվարի 21-ն ունեցած կարգավիճակով և չպետք է միավորվի "Շողակաթին": Միաձայն քվեարկությամբ ենթահանձնաժողովն այսպիսի եզրակացություն ընդունեց՝ հունվարի 22-ի իր նիստում հարցը քննարկելուց հետո: Նիստին ներկա էին նաև շահագրգիռ և իրավասու...

ՀԽ Փոքր խորհրդի նիստում 20.01.2011

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովը շաբաթավերջին կքննարկի ՙԱրարատ՚ հեռուստաալիքի խնդիրը: Հունվարի 20-ին հրավիրված նիստում ՀԽ Փոքր խորհուրդն այսպիսի քննարկումն անհրաժեշտ համարեց, երբ մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը տեղեկացրեց, որ իրեն դիմել են մի շարք մտավորականներ ու իրենց բողոքը հայտնել, որ հունվարի 21-ից մշակութային ալիքը եթերում չի լինելու: Փոքր խորհուրդը ենթահանձնաժողովին հանձնարարեց ուսումնասիրել խնդրի էությունը և շաբաթավերջին քննարկել հարցը՝ հրավիրելով շահագրգիռ և...

Բարեգործական ակցիա սահմանամերձ Խաչիկ գյուղում 13.12.2010

Դեկտեմբերի 12-ին Երևանի մի շարք կազմակերպություններ անց են կացրել բարեգործական ակցիա Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: Ակցիայի կազմակերպիչներն  էին՝ ՀՀ ՀԽ-ի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ երիտասարդության ենթահանձնաժողովը, <<Երիտասարդություն>> հասարակական կազմակերպությունը, Սլավոնական համալսարանի ուսանողական խորհուրդը, <<Երազներ>> թատերական խումբը, ՀՀ ԳԱԱ-ի միջազգային գիտա-հետազոտական կենտրոնի ուսանողական...

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ 25.10.2010

Քննարկման ենթակա հարցաշար և համապատասխան առաջարկություններ Գիտության և կրթության ենթահանձնաժողով 1. Նախադպրոցական կրթության ոլորտ 1.1 Խնդիրներ` կապված նախադպրոցական հաստատություների գործունեության հեռանկարային զարգացման և հանրակրթական բարեփոխումների հետ (անցում տասներկուամյա կրթական համակարգին): Առաջարկություններ 1. Նախարարության մշակած չափորոշիչներին համապատասխանող նախադպրոցական հաստատություններին թույլ տալ իրականացնել առաջին դասարանցիների (վեց տարեկան երեխաների) ուսուցում հասակին...

Կրթական համակարգի հիմնախնդիրները` կրթության ենթահանձնաժողովի կոլեգիայի նիստում 25.10.2010

ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության... հանձնաժողովի գիտության և կրթության ենթահանձնաժողովի կոլեգիան հունիսի 6-ի ընդլայնված նիստում քննարկելով կրթական համակարգի կարևորագույն հիմնախնդիրները, որոշեց արված առաջարկությունների հիման վրա մշակել հայեցակարգ` ներկայացնելու կառավարությանը: Նիստին հրավիրված էին դպրոցների տնօրեններ: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց կրթական համակարգի 6 կարևորագույն հիմնախնդիրներ և առաջարկեց ստեղծել աշխատանքային 3...

Հայաստանի հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովը քննարկեց հայ երիտասարդության խնդիրները 18.10.2010

Սույն թվականի փետրվարի 25-ին Գյուղակադեմիայի շենքում տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի գուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին հարցը: 3-ժամյա քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշեցին ՀԽ կողմից ստեղծված աշխատանքային խմբի մեջ ներգրավվել գիտական ներուժին և ֆերմերներին, իսկ կատարված աշխատանքների արդյունքների մասին պարբերաբար իրազեկել գյուղացուն:

ՀԽ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊՈՐՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ 25.02.2010

ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ Նախադպրոցական կրթության ոլորտ • Խնդիրներ` կապված նախադպրոցական հաստատությունների գործունեության հեռանկարային զարգացման և հանրակրթության բարեփոխումների հետ (անցում տասներկու ամյա կրթական համակարգին): Հանրակրթության ոլորտ Խնդիրներ` կապված. • գիտելիքների գնահատման նոր համակարգի ներդրման մեխանիզմների հետ, • տասներկու ամյա կրթական համակարգի անցման և հանրակրթական նոր ծրագրերի ու չափորոշիչների ներդրման հետ, • ուսուցիչների...