Պարարտանյութերի արդյունաբերության միջազգային ասոցիացիայի պատվիրակությունը Հանրային խորհրդում 24.10.2011

               ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը , ՀԽ անդամներ Խոսրով Հարությունյանը և Յուրի Ջավադյանը , ՀԽ գյուղատնտեսության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Վարդան Համբարձումյանն այսօր Հանրային խորհրդում հանդիպում ունեցան Պարարտանյութերի արդյունաբերության միջազգային ասոցիացիայի պատվիրակության հետ՝ ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լյուք Մ. Մայենի գլխավորությամբ:...

Հանրային խորհրդի հանձնաժողովը քննարկեց կառավարության ՙգյուղատնտեսական առաջարկությունների փաթեթը՚ 04.02.2011

Հանրային խորհուրդը փետրվարի երկրորդ կեսին կներկայացնի իր ամփոփ կարծիքը՝ կառավարությունում մշակվող և առաջիկա տարիներին գյուղատնտեսության ոլորտի համար կարևոր երեք փաստաթղթերի շուրջ, որոնք վերաբերում են գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը, գյուղտեխնիկայի բաշխմանը և գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին: Որոշման նախագծերում առկա ձևակերպումները, որոնց համատեղ մշակմանը մասնակցել են Հանրային խորհրդի ներկայացուցիչները նույնպես, ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանության...

ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ 27.01.2011

Սույն թվականի փետրվարի 4-ին ժ.15:00 կայանալու է ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ: Նիստը տեղի է ունենալու Ագրարային համալսարանի /նախկին գյուղատնտեսական ինստիտուտ, / մեծ դահլիճում /2-րդ հարկ/: Օրակարգում` Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապարտաստում; Դրամաշնորհային տեխնիկայի և պահեստամասերի բաշխման կազմակերպում; Գյուղացիական տնտեսությունների միավորման հայեցակարգի քննարկում: Զեկուցող` ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ...

ՀՀ Հանրային խորհրդի գյւողատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ 18.10.2010

Սույն թվականի փետրվարի 25-ին Գյուղակադեմիայի շենքում տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի գուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման անհրաժեշտության մասին հարցը: 3-ժամյա քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշեցին ՀԽ կողմից ստեղծված աշխատանքային խմբի մեջ ներգրավվել գիտական ներուժին և ֆերմերներին, իսկ կատարված աշխատանքների արդյունքների մասին պարբերաբար իրազեկել գյուղացուն: