Անդառնալի կորուստ է մեր երկրի ու ժողովրդի նվիրյալ Լուիզ-Մանուկյան Սիմոնի մահը 21.02.2019

Անդառնալի կորուստ է մեր երկրի ու ժողովրդի նվիրյալ Լուիզ Մանուկյան-ՍԻմոնի մահը։ Անգնահատելի է նրա աջակցությունն ու նվիրումը նորանկախ Հայաստանին, անգնահատելի է նրա ավանդը Սփյուռքում կրթամշակութային, ազգային ինքնության դրոշմը պահպանելու գործում։ Լուիզ Սիմոնը հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին էր միշտ՝ թե՛ դժվարին պահերին, թե՛ երկրի համար կարևոր ու շրջադարձային ժամանակաշրջանում։ Նա թև ու թիկունք էր Ղարաբաղյան շարժման ու պատերազմի հաղթանակին՝ հավասարապես կրելով մեր ձեռքբերումներն ու ծանր...

Հանրային խորհրդի 15 հանձնաժողովները ձևավորված են 15.02.2019

Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով նոր ձևավորվող Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել գիտությունն ու կրթությունը՝ ստեղծելով նոր հանձնաժողով։ Վարչապետի որոշմամբ փոփոխությունը հաստատվել է, և ձևավորվել է Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով, որի կազմում ընդգրկած է 123 անդամ։ Ս․թ․ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում ընդգրկվելու վերաբերյալ 31.01.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովում ընդգրկվելու վերաբերյալ   ՀՀ վարչապետը, ընդունելով Հանրային խորհրդի առաջարկը՝ ՀԽ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով ի առանձնացման վերաբերյալ, 2019 թվականի հունվարի 21-ի N 54 որոշմամբ   հաստատել է այդ փոփոխությունը: Այսպիսով՝ ձևավորվում է ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով։...

Դուք մեծ երաժիշտ եք, մեծ մտավորական․․․ 27.01.2019

Սիրելի՛ մաեստրո, հարգարժա՛ն պարոն Մանսուրյան, Իմ և Հանրային խորհրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ձեր ստեղծագործական ճանապարհը մի փառապանծ էջ է, որն իր ուրույն ու անփոխարինելի տեղն ունի մեր մշակութային գանձարանում։ Դուք մեծ երաժիշտ եք, մեծ մտավորական, և հպարտ ենք, որ Ձեր կյանքի մի հատված շաղկապված է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը։ Եղե՛ք առողջ, ստեղծագործական ավյունով լի և շարունակեք Ձեր ներկայությամբ դեռ երկար զարդարել մեր...

Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը բուռն է անցել 18.01.2019

Ս.թ. հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ և վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության...

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը 16.01.2019

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է անցկացրել, որի օրակարգային գլխավոր հարցը նվիրված է եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի քննարկմանը: Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել փաստաթղթի նախագիծը: Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է,...