ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

21.12.2010

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ 2010թ. դեկտեմբերի 14-ին կայացած Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների և Հայաստանի Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի մասին:
Հանդիպմանը մասնակցում էին `
1.Վազգեն Սաֆարյան Հայրենական ապրանք արտադրողների միության
նախագահ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային Խորհրդի անդամ;
2.Նաիրա Մարտիրոսյան Հրազդանի “Միկա ցեմենտ” գործարանի գլխավոր տնօրեն;
3.Սեյրան Մաթևոսյան “Հայէլեկտրամեքենա” ԲԸ խորհրդի նախագահ;
4.Վարդան Աղասյան “Արմենիան մոլիբդեն պրոդակշն” ՓԲԸ փոխտնօրեն;
5.Ռազմիկ Դարբինյան “Ուրարտու” ագրոարդյունաբերական համալիրի
ՍՊԸ խորհրդի նախագահ;
6.Վիլիկ Դոլուխանյան “Հայհաստոց” ՓԲԸ խորհրդի նախագահ;
7.Վառլամ Մկրտչյան Արթիկի “Ստեկլոմաշ” ՓԲԸ խորհրդի նախագահ;
8.Համլետ Հայրապետյան “Ջրկոնստրուկցիա” ՍՊԸ տնօրեն;;
9.Աղասի Բաղդասարյան Եղեգնաձորի “Գետնատուն” գինու գործարանի ՍՊԸ
տնօրեն;
10.Համլետ Դանիելյան Հայաստանի արհեստակցական միության մեքենա-
շինարարների և սարքաշինարարների հանրապետական
խորհրդի նախագահ;
12.Կառլոս Պետրոսյան “Արմենմոտոր” ՍՊԸ խորհրդի նախագահ, ֆինանսատնտեսա-
կան և բյուջետային հարցերի հանձնաժողովի արդյունա-
բերական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ;
13.Լավրենտի Միքայելյան “Էներգոցանցշին” ՍՊԸ խորհրդի նախագահ, ֆինանսա-
տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի
էներգետիկական հարցերի ենթահանձնաժողովի նախագահ;
14.Ժորա Ավետրսյան Գյումրու “Անալիտ Սարք մեկ” ՍՊԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն;
15.Կարեն Մոսոյան “Կոմետա” Գ.Հ.Ի. ԲԸ տնօրեն;
16.Աշոտ Սահակյան “Երմիք” ՍՊԸ տնօրեն;
17.Գեղամ Գալստյան Հայրենական ապրանքարտադրողների միության
գործադիր տնօրեն;
18.Ռոբերտ Ավոյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի հեռահաղորդակցության հարցերի են-
թահանձնաժողովի նախագահ;
20.Արմեն Ավագյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի ներդրումային և տնտեսական քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ;
21.Իրինա Հովակիմյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի ինովացիոն հարցերի ենթահանձնա-
ժողովի նախագահ;
22.Իզաբելա Մուրադյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի միջազգային, տնտեսական կապերի
հարցերի ենթահանձնաժողովի նախագահ;
23.Կառլեն Հարությունյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի, ռեկրեացիոն հարցերի ենթահանձնաժողովի նախագահ;
24.Սուսաննա Մուրադյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի
հանձնաժողովի աշխատանքի պաշտպանության և աշխատանքային հարաբերությունների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ;
25.Աննա Դուլյան ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար:

2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեց 2009թ.-ի հունվարի 15-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ի կատարումն <<ՀՀ Կառավարության 2009թ.-ի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> ՀՀ Կառավարություն N40-ն որոշման նախագծի N1 հավելվածի` ՀՀ Կառավարության քննարկման ներկայացված Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակակարգի նախագիծը :
Կառավարությունում քննարկված այդ նախագիծը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ուղարկել էր հայրենական ապրանքարտադրողների միություն, և` Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողով` կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով: Երկու կազմակերպություններն էլ իրենց առաջարկությունները ժամանակին ուղղարկել էին Էկոնոմիկայի նախարարություն և ցանկանում էին դրանք քննարկել նաև ՀՀ Վարչապետի հետ: Քննարկումը առավել արդյունավետ կազմակերպելու համար, Հայրենական ապրանքարտադրողների միությունը` կարևորելով արդյունաբերության դերը տնտեսության զարգացման մեջ, որպես ազգային էկոնոմիկայի մակրոտնտեսական կայունության գլխավոր գործոնի, որտեղ տնտեսական աճը հանդես է գալիս որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների արդյունարար բաղադրիչ, որում մեծ է արդյունաբերական քաղաքականության և արդյունաբերության դերը, ներկայացրել էր ՀՀ Վարչապետին համապատասխան տեղեկանք, որով և հիմնավորվում էր հանդիպման անհրաժեշտությունը և ուրվագծվում բարձրացվելիք հարցերի շրջանակը:
Ներկայացված տեղեկանքում անդրադարձ էր կատարվել 2007թ.,2008թ.,2009թ.,2010թ. (սպասվող) և 2011թ. (կանխատեսվող) Հայաստանի տնտեսություն մակրոտնտեսական ցուցանիշները. արտաքին պարտքի, հարկերի, եկամուտների, ծախսերի, ներդրումների և ՀՆԱ-ի հարաբերությունները: 2011թ. բյուջեի հարկային մուտքերի կառուցվացքը, դեֆիցիտի, սղաճի, տարադրամի և դրամի հարաբերության, ապրանքների և ծառայությունների ներմուծման ու արտահանման և այլ հարցերի վերաբերյալ: Դրանք ներկայացված են N1 աղյուսակում.
Աղյուսակ N1
Ցուցանիշներ 2007թ. 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ.
փաստ. փաստ. փաստ. սպասվող կանխ.
Անվանական ՀՆԱ, մլրդ դրամ 3149,3 3568,2 3102,8 3470, 3 3763,5
Իրական ՀՆԱ ինդեքսը 113,7% 106,9% 85,8% 102,7% 104,6%
ՀՆԱ-ի աճը 13,7% 6,9% -14,2% 2,7% 4,6%
ՀՆԱ-ն ըստ`
արդյունաբերության մլրդ. դրամ 716,0 751,2 663,9 ~ 720 ~ 760
մասնաբաժինը ՀՆԱ-ում 22.8 % 21% 21.4% 20.7% 20.2%
ՀՆԱ-ի աճը արդյունաբերությունում 2,8% 2,1% -7,9% 6,6% 4,6%
գյուղատնտեսության մլրդ. դրամ 633,8 639,2 555,7 ~ 450 ~ 490
մասնաբաժինը ՀՆԱ-ում 20.1 % 17.9 % 17.8 % 12.9 % 13 %
ՀՆԱ-ի աճը գյուղատնտեսությունում 10.4% 3.3% -0.1% -14.0% -10.%
շինարարության մլրդ. դրամ 667.3 842.3 575.7 ~ 566 ~ 580
մասնաբաժինը ՀՆԱ-ում 21.1 % 23.6 % 18.5 % 16.3 % 15.4%
ՀՆԱ-ի աճը շինարարությունում 18.2% 11.3% -42.3% 1.7% 2.0%
Ապրանք. արտահան. $ մլն. 1197 1112 749 974 1139
Ապրանքն. ներմուծում $ մլն. -2797 -3776 -2830 -3218 -3414
Արտաքին պարտք $ մլն. 1449 1577 2967 3618 3849
Արտաքին պարտք / ՀՆԱ 15,7 % 13,5 % 34,7 % 40,0% 42%
Ներդրումներ / ՀՆԱ 37,8% 40,9% 33,8% 31,2%
Հարկեր /ՀՆԱ 2011թ. նախատեսվում է 17,3%; 2009թ.-16,8%; 2010թ.-17,1%
Եկամուտներ / ՀՆԱ 2011թ. նախատեսվում է 22,6%
Ծախսեր / ՀՆԱ 2011թ. նախատեսվում է 26,5%
2010թ.-ին ՀՀ Արտաքին պետական պարտքի գծով սպասարկումը կկազմի $94 մլն., միայն ՀՀ Կառավարության գծով այն կկազմի $ 64 մլն., որից $24 մլն.` մարում և $40 մլն.` տոկոսավճար:
2011թ. նախատեսվում է ստանալ $404մլն.վարկ, այդ թվում ՀՀ Կառավարության գծով $298,6 մլն.: Նախատեսվում սպասարկել` $118,2 մլն., որից $51,4 մլն.` հիմնական պարտքի մարման մասով և $66,8 մլն.` տոկոսավճար:
2011թ. բյուջեի եկամտային մասը նախատեսված է 852 մլրդ. դրամ
ծախսային մասը նախատեսված է 1 տրիլիոն 1մլրդ.դրամ
դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ.դր. նվազումը 2010թ. համեմատ` 44,8մլրդ.դր
Ինչպես երևում է բերված աղյուսակից արդյունաբերության արտադրանքի ծավալները նվազելու են 2%-ով: Ապրանքների ներմուծման ծավալները մեծանալու են ավելի քան $200մլն., թեև արտահանման ծավալները աճելու են $160-ով, որը պայմանավորված կլինի նաև հիմնային մետաղների միջազգային գների աճով:
Ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է խթանել տեղական արտադրությունը և նպաստել արտահանման ծավալների աճին, որպեսզի, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռի ($-2,3 մլրդ.) փակումը լինի սեփական տնտեսության հաշվին, և ոչ թե անհատական տրանսֆերների հաշվին:
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 63-64% մշակվող արդյունաբերությունն է, որի գրեթե կեսը սննդամթերքի և խմիչքի արտադրությունն է; 18-19% -ը հանքագործական արդյունաբերությունն է, որի 93-95%-ը մետաղական հանքաքարի արդյունահանումն է; էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու արտադրությունը` 14-15%-ը; իսկ ջրամատակարարման, կոյուղու թափոննեերի կառավարման և վերամշակման մասնաբաժինը` 2,0-2,5%;
Մշակող արդյունաբերության մեջ պատրաստի մետաղե արտադրանքի մասնաբաժինը` 2,0-3,0%; այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը` 9,0-10%; հիմնային մետաղների արտադրությունը` 25-26% (կոնվերտորային պղինձ 7400 տն, ֆերոմոլիբդեն 5800 տն, ցինկի խտանյութ 8400 տն); ծխախոտի արտադրությունը` 3,0-3,5%; քիմիական նյութերի արտադրությունը` 2,0% (1988թ.-7,9%) ոսկերչական արտադրատեսակների արտադրություն` 1,8-2,0%; պատրաստի մետաղե արտադրանքի մասնաբաժինը` 2,0-3,0% (1988թ.-26,4%); թեթև արդյունաբերություն (հագուստ, մանածագործություն)` 0,7-1,0% ( 1988թ.-23,5%):
Այս ամենը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է նոր` ընդունվելիք արդյունաբերության զարգացման հայեցակարգում հաշվի առնել մեր արդյունաբերության կառուցվածքի (երբեմնի) պոտենցիալ հնարավորությունները:
Հարկաբյուջետային հատվածում հարկերի 650 մլրդ.դրամ հավաքագրման մեջ 50%-ից ավելին բաժինը ընկնում ԱԱՀ-ին, որի 70% հավաքվում է սահմանի վրա` ներմուծված ապրանքներից գանձված ԱԱՀ-ից, ակցիզային հարկը կազմում է 7-8%, որի 70%-ը` ներմուծված ապրանքների վրա կիրառված հարկից, իսկ 30%
ներքին շրջանառության ակցիզից: Մաքսատուրքը` 5-5,5%, պետական տուրքերը`
3,0-3,3%, հաստատագրված վճարները` 3,8-4,0%, այլ հարկերը` 2,0-2,2%, շահութահարկը` 13-14%, եկամտահարկը` 12-13%: Այս իրավիճակը բնորոշ չէ զարգացած երկրների հարկաբյուջետային քաղաքականությանը, որտեղ ուղղակի հարկերը կազմում են 75-80%, իսկ անուղղակի հարկերը` 20-25%: Մեզանում ընդունվելիք նպատակամետ արդյունաբերական քաղաքականության պարագայում կփոխվի նաև ներկայիս անուղղակի` (63-65%) և ուղղակի` (26-28%) հարկերի համամասնությունը, հօգուտ ուղղակի հարկերի գերակշռման:
Ակնհայտ է, որ սոցիալ-տնտեսական հիմնական պրոբլեմները պայմանավորված են արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ (1988թ. 14,9 մլրդ.ռուբլի ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության մասնաբաժինը` 66,7% կամ 10 մլրդ.ռուբլի): 2010թ. արդյունաբերության մասնաբաժինը 3470 մլրդ.դրամ ՀՆԱ-ի մեջ կկազմի 21% կամ 720 մլրդ.դրամ ($2 մլրդ), հաշվի առած դոլարի գնողուկանությունը 22 տարվա կտրվածքով, կարելի է փաստել, որ արդյունաբերության ծավալները կրճատվել են առնվազն 10 անգամ:
Օտարերկյա ներդրումները 2010թ. առաջին կիսամյակում կազմել են $327 474 հազար, որից ուղղակի ներդրումները կազմել են $220320 հազար, իսկ աճի տեմպը նախորդ տարվա համեմատ 89,4% է կազմում:
Իրական հատվածում կատարած ներդրումների 41,49% իսկ ուղղակի ներդրումների 25,39% ուղղվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ; 6,37% մշակող արդյունաբերության ոլորտ, որի մեջ 46% սննդի և խմիչքների արտադրության վրա: 2011 թ. բյուջեյով “Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին” նախատեսվել է 150 մլն. դրամ, որից 50 մլն. դրամը` ենթակառուցվածքների պահպանման ու ամրապնդման համար իսկ 100 մլն դրամը փորձագետների վարձատրությանը:
Կարծում ենք, որ ընդունվելիք հայեցակարգում ՀՀ կառավարությունը և ԿԲ պետք է քայլեր կատարեն հարկային ճնշումն իջեցնելու, ներքին շուկան տեղական արտադրողի համար պաշտպանելու, փոքր և միջին բիզնեսը խթանելու . արտահանման ծավալները մեծացնելու, ինչպես նաև դրսևորելու ներդրումային ու
ինովացիոն ակտիվություն, որի համար անհրաժեշտ կլինեն:
Դրամավարկային քաղաքականության մեջ մեծացնել դրամային առաջարկը և իջեցնել բանկային տոկոսադրույքները, ստեղծել հատուկ խողովակներ, դրամային առաջարկը արդյունաբերական ներդրումների համար, մինչդեռ շարունակ զսպվում է դրամական զանգվածը, դրամական առաջարկը կապելով տարադրամի պահուստի ավելացման հետ: Չափից դուրս բարձր տոկոսային դրույքների պահպանման փոխարեն անհրաժեշտ է մշակել և ստեղծել արդյունաբերության վերաֆինանսավորման մեխանիզմ:
Քայլեր ձեռնարկել կապիտալի արտահոսքի կասեցման և դրանք տնտեսության մեջ ներդնելու ուղղությամբ:
Հարկային մուտքերի գերակշիռ մասը կազմում են անուղղակի հարկերը`(63-65%), մինչդեռ ուղղակի հարկերը` 26-27%: Պետք է մշակվի անհրաժեշտ քաղաքականություն բյուջետային մուտքերը առավելապես ուղղակի հարկերով հավաքագրելուն: (Արևմտյան Եվրոպայի երկրներում այդ համամասնությունը կազմում է 80/20) Ամերիկայում` 90/10:
Բյուջետային հայեցակարգի հիմքում շարունակում է մնալ ԱՄՀ-ի կողմից երաշխավորված “Վաշինգտոնյան կոնսենսուսի” 10-ը հիմնադրույթները, դրանցից մեկը բացառում է պետական կարգավորումը արդյունաբերության նկատմամբ:
Նոբելյան մրցանակի դափնեկիր ՀԲ նախկին ավագ փոխնախագահ, գլխավոր տնտեսագետ Ջ.Ստիգլիցը գտնում է, որ “Վաշինգտոնյան կոնսեսուսը” արատավոր է և ոչ կիրառելի հատկապես հետխորհրդային երկրների համար, որով խնդիր է դրվում առավելագույնս մեկուսացնել պետությունը տնտեսության կարգավորման ֆունկցիաներից:
Համաշխարհային ճգնաժամի (2009թ) ժամանակ մենք տեսանք, թե ԱՄՆ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները ինչպես էին կարգավորում ու կառավարում իրենց տնտեսությունները` (բանկերը, մեքենաշինությունը , սպառման խթանումը, սոցիալական ոլորտը):
Համաշխարհային Բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հոնկոնգում անցկացրած համատեղ նիստում (1997թ)“Ազատ շուկան առանց սահմանների”
կարգախոսը համարեցին սնանկ և առաջարկեցին նոր թեզ` “Գործունյա կառավարում-
ուժեղ տնտեսություն”: Անցել է 13 տարի, մեր տնտեսական քաղաքականության
պատասխանատուները չեն անսացել այս հորդորին: Նույնիսկ Ջ.Սորոսը 1997թ. հրապարակած իր “Վտանգը կապիտալիզմից” հոդվածում, որը մեծ հնչեղություն ստացավ Եվրոպայում, փաստեց, որ այլ քաղաքակրթությունների արժեքներն ու կանոնները որդեգրելը առանց հաշվի առնելու ազգային առանձնահատկությունները, հանգեցրել են կործանարար հետևանքների Արևելյան Եվրոպայի երկրներում: Նրա կարծիքով այն, ինչ տեղի է ունեցել 90-ական թվականներին հետսոցիալիստական Եվրոպական երկրներում, դա “Սոցիալ դարվինիզմ է”: Եվ պատահական չե, որ Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, Հունգարիան ժամանակին փոխեցին իրենց զարգացման ուղղորդիչները և հասան լուրջ հաջողությունների: Այսպես, եթե ԱՄՆ-ն 29-33թթ. Մեծ ճգնաժամից հետո չորդեգրեր ԱՄՆ-ի պրեզիդենտ Ֆ.Ռուզվելտի “Նոր կուրս”-ի քաղաքականությունը, չընդուներ օրենք “Արդյունաբերության վերականգնման մասին” (1933), չստեղծեր Ներդրումների ապահովագրություն Դաշնային Կորպորացիա (1934թ), չհետևեր Նոբելյան մրցանակի դափնեկիր` Ջ.Մ.Քեյնսի առաջարկությունը` տնտեսական գործառույթների կառավարման և կարգավորման տարրերի կիրառմանը, ապա հազիվ թէ այսօր ԱՄՆ-ն կդառնար գերտերություն (Աշխարհի ՀՆԱի ($ 64տրլն.) 23-24% ԱՄՆ-ի մասնաբաժինն է):
Ելնելով վերոգրայլից, և շարունակ քննարկելով սոցիալական, սպառողական, էական զարգացում չապահովող Հայաստանի երրորդ Հանրապետության բյուջեները, պետք է եզրահանգել, որ անհրաժեշտ է մշակել նոր տնտեսական քաղաքականություն:
Արդյունաբերական քաղաքականության հայեցակարգը կլինի դրա առաջին քայլերից մեկը, որի համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Նոր տնտեսական քաղաքականության անցումը բնականաբար կբախվի Հայաստանի տնտեսական միջավայրին: Սակայն կյանքը ստիպում է մեզ լինել իրատես և հաշվի առնելով հասարակության ճնշող մեծամասնության և ազգային շահերը` գնալ տնտեսական բարեփոխումների ճանապարհով: Տեղին է հիշել Գյոթեի խոսքերը` “Նոր ճշմարտության հասնելու համար վտանգավոր են հին մոլորությունները”:
Վ.Սաֆարյանի կողմից ներկայացված տեղեկանքի շուրջը տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որին մասնակցեցին.
Լևոն Շաղբաթյանը -- փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունները դյուրացնելու, փոխադարձ հաշվապահական հաշվարման հարցերում
Իրինա Հովակիմյանը -- գիտատեխնիկական, ինովացիոն քաղաքականության խնդիրների մասին
Աղասի Բաղդասարյանը -- Եղեգնաձորի “Գետնատուն” գինու գործարանի արտադրության և իրացման ընթացքում առաջացած ապակու զարդոնի դուրս գրման մեխանիզմի մասին
Ռազմիկ Դարբինյանը -- հարկային վարչարարությամբ ձեռնարկությունների տնտեսության հետ չհամադրվող սանկցիաներով պատժամիջոցների կիրառմամբ վերջիներիս կազմալուծման մասին
Նաիրա Մարտիրոսյանը -- “Արմավիայի” ինքնաթիռներով 2006թ. սկսած վետերաններին զեղչով կամ անվճար փոխադրելու համար կառավարությունից 308 մլն. դրամի ֆինանսական փոխհատուցում ստանալու կամ հաշվանցման հարցի մասին :
Կառլեն Հարությունյանը -- ԱԺ կողմից ընդունված աշխատանքային օրենսգրքում կատարած փոփոխությունների և դրանցից որոշ դրույթների միջազգային կոնվենցիաների նորմերի հակադրության մասին
Սուսաննա Մուրադյանը -- գործատու-աշխատող աշխատանքային հարաբերություններում առաջացող վեճերի մասին
Վառլամ Մկրտչյանը -- հարկային վարչարարության հետևանքով արտադրության կազմալուծման վտանգների մասին
Համլետ Դանիելյանը -- Կառավարության կողմից մեքենաշիրարների օրվա ընդունման անհրաժեշտություն մասին
Ժորա Ավետիսյանը -- Գյումրու “Անալիտ-սարք-մեկ” գործարանի սարքերը Ռուսաստանում կառուցվելիք նոր տիպի սուզանավերի արտադրությունում ներառելու համար, հարց բարձրացրեց ՀՀ Վարչապետի առջև` միջնորդական նամակ գրելու ՌԴ Կառավարության ղեկավարին
Իզաբելա Մուրադյանը -- Հայաստանում փոքր ավիացիայի վերականգման մասին
Կառլոս Պետրոսյանը -- ՌԴ և ՀՀ ձեռնարկությունների միջև ֆինանսատնտեսական փոխհարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ Կարավարության աջակցության մասին:
Արմեն Ավագյանը -- դատական մարմինների կողմից հարկային մարմինների որոշումների գանգատարկման և դրանց հետևանքների մասին
Բացի ներկաների կողմից բարձրացված հարցերից Վ. Սաֆարյանը Վարչապետին ներկաըացրեց նաև հետևյալ հարցերը` “Նաիրիտ” ՓԲԸ վարկավորմանը օժանդակելու, Արագածի պեռլիտի գործարանի ոչ արդյունավետ աշխատանքի, “Կոմետա” Գ.Հ.Ի. բյուջետային ֆինանսավորման վերականգման, “Ակցիզային հարկի մասին օրենքում կատարած փոփոխությունների բացասական ազդեցությունը տեղական սիգարետի արտադրության ծավալների վրա և բենզինի հարկման գործառույթը (հաստատագրված վճարից ԱԱՀ դաշտ տեղափոխելուց) հնարավոր հաշվապահական բարդությունների առաջացման հարցում` կապված բենզինի միջազգային գների տատանումների հետևանքով շահութահարկի հաշվառման հարցում հարկային մարմինների հետ փոխհարաբերությունների հստակեցման համար ֆիննախի կողմից մեթոդական պարզաբանման անհրաժեշտության մասին, ցածր տոկոսադրույքներով արդյունաբերական վարկերի մասին, ներմուծման ծավալների կրճատման` ի հաշիվ դրանց փոխարինող տեղական ապրանքների արտադրությունը խրախուսելու, պետական պատվերների գործառույթի կիրառման, միջոցներ ձեռնարկելու Քարակերտի քարաձուլարանի վերագործարկման համար, սահմանամերձ գյուղերի համար ոռոգման ջրի սպասարկման վարձի փոխատուցման գումարի մեծացման`, ներմուծվող թոչնի մսի` 30 հազար տն., ծավալների որոշակի կրճատման` 10 հազար տն. չափով և դրա փոխարեն տեղական շուկայում սեփական թռչնի մսով ապահովելու համար հարկային-մաքսային գործառույթի կիրառման, պետական աջակցությամբ և հարկային արտոնությունների սահմանմամբ նպաստել Կապանում պղնձաձուլարանի կառուցման համար` կոնվերտորային պղնձից կատոդային պղինձ ստանալու և ներքին կոոպերացիան զարգացնելու համար,
աջակցել “Հայէլեկտրամեքենա” գործարանին Եվրասիական բանկից $10,1 մլն. վարկ ստանալու` պեռլիտի հանքանյութի մշակման և ապակու ստացման ծրագիրը իրականացման համար, Կառավարության մտադրությունը` “Ջերմուկ” հանքային ջրի ապրանքանիշը կրելու իրավունքը մոնոպոլ մեկ ընկերությանը տրամադրելով և զրկելով այդ իրավունքից մյուսներին` կառաջացնի ոչ միայն անառողջ տնտեսական միջավայր, այլև կհակասի միջազգային` Եվրոպայում գործող, տնտեսաիրավական նորմերին, և այլն:
ՀՀ Վարչապետը կարևորելով հանդիպման արդյունավետությունը առաջարկեց հաջորդ
հանդիպումը անցկացնել 2011թ. առաջին եռամսյակում, և հայտարարեց որ արդյունաբերական քաղաքականության ընդունման հարցում պետք է փոխել գործող հայեցակարգային մոտեցումները:

← Վերադառնալ ցուցակին