Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկված և առաջիկայում քննարկվելիք հարցերի ցանկ

10.09.2010

1. ՚Հոգեբուժական օգնության մասինՙ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկում
2. ՚Երեխայի իրավունքների մասինՙ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկում
3. ՚Դեղերի մասինՙ ՀՀ օրենքի նախագծի քննարկում /ընթացքում է/
4. ՚Առողջապահության մասինՙ ՀՀ օրենքի նախագծի քննարկում /ընթացքում է/
5. ՀՀ դեղերի ցանկում մորֆինի ներքին ընդունման դեղաձևերի ընդգրկման նպատակահարմարության հիմնավորում /ընթացքում է/
6. ՚Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասինՙ օրենքի ախտաբանաանատոմիական ոլորտը կանոնակարգող դրույթների քննարկում /ընթացքում է/
7. Բժշկական էթիկայի կոմիտեների հարցի քննարկում /ընթացքում է/
8. Սոցիալական աջակցության մասին օրենքը. ՚Սոցիալական աջակցության մասինՙ օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկների քննարկում նոր ստեղծված աշխատանքային խմբում, որին կմասնակցեն նաև նախարարության աշխատակիցները և Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ներկայացուցիչները` ի լրումն ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ամբիոնի և Սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչներից բաղկացած նախաձեռնողական խմբի անդամների
9. ՚Սոցիալական աջակցության փաթեթՙ. գաղափարը, բովանդակությունը, անհրաժեշտ փոփոխությունների հիմնավորումը
10. Սոցիալական գովազդի հարցը. համապատասախան առաջարկությունների մշակում սոցիալական գովազդը պետական միջոցներով կազմակերպելու վերաբերյալ
11. Հասարակության կրթման խնդիրը. ինչպիսի հաղորդումների միջոցով օժանդակել այդ գործընթացին
12. ՚Դպրոցը բարենպաստ` երեխայի համարՙ դարձնելու խնդիրը
13. Սահմանամերձ տարածքների սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրը
14. Աշխատանքային օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկում /ընթացքում է/
15. Զինվորների հետ կապված դիմումների և արտառոց դեպքերի հարցերի քննարկում /ընթացքում է/

← Վերադառնալ ցուցակին