ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի 27.05.10 թ. լիագումար նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

05.06.2010

Օրակարգ

Հայաստանի Հանրապետությունում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի կատարման ընթացքի մասին փորձագետների խմբի երկրորդ փուլի դիտարկումների Զեկույցի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի քննարկում:
Նիստին մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի անդամներ, ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ փորձագետներ, այդ թվում`
ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակից
ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցիչ
ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուվիչ
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ
ՀՀ Լեզվի տեչության ներկայացուցիչ
Միջազգային կառույցների /ՄԱԿ< Եվրոպայի խորհուրդ/ ներկայացուցիչներ
Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ

Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի 36 անդամներից նիստին մասնակցում էին 34-ը:
Նիստը նախագահում էր ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանը
Քարտուղար` Սլավա Ռաֆաելիդիսը

Հայաստանի Հանրապետությունում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի կատարման ընթացքի մասին փորձագետների խմբի երկրորդ փուլի դիտարկումների Զեկույցի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի վերլուծությամբ հանդես եկեվ ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրքամասնությունների հանձանաժողովի կրթության ենթահանձնաժողովի ղեկավար Ա.Կուզմինսկայան: Ա.Կուզմինսկայան ներկայացրեց ՀՀ –ում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի կատարման ընթացքի վերաբերյալ Զեկույցի դրվատանքի արձանագրումները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշ մտահոգություններ: Զեկույցի համաձայն ՀՀ-ն սկզբունքորեն հետևողականերոն իրականացնում է իր ստանձնած պարտավորությունները, առանձին լեզուների գծով և առանձին ոլորտներում կան զգալի ձեռքբերումներ և ընդհանուր առմամբ դրական է գնահատում կատարված աշխատանքը: Ա.Կուզմինսկայան հատուկ ուշադրություն հրավիրեց Զեկույցում արձանագրված մտահոգություններին:
Ելույթ ունեցան նաև ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` հրեական, ուկրաինական, հունական, քրդական համայնքներից: Քանի որ Հայաստանի Հանրապետությունում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ Եվրոպական Խարտիայի կատարման ընթացքի մասին փորձագետների խմբի երկրորդ փուլի դիտարկումների Զեկույցի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականի վերլուծության գրավոր տեքստը նախապես բաժանված էր նիստի մասնակիցներին, ելույթ ունեցողները կատարում էին իրենց հավելումները կամ առաջարկությունները: Դրանց հանրագումարը նիստի մասնակիցների հավանությամբ տեղ գտան նիստի եզրակացության մեջ /տես սույն արձանագրության հավելվածը/:

Նիստի նախագահ Սուրեն Զոլյան
Քարտուղար` Սլավա Ռաֆաելիդիս

← Վերադառնալ ցուցակին