ՀՀ Հխ Պետաիրավական հանձնաժողովի Կոլեգիայի նիստ

01.06.2010

ՀՀ Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի
Կոլեգիայի նիստ


27.05.2010թ.

Նիստին ներկա էին Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներից 10-ը:

Օրակարգ`
1. Փաստաբանության հետ կապված խնդիրները:
2. Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Նիստը բացեց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` Գ.Բադիրյանը, որը ներկայացրեց օրակարգի առաջին հարցի 3 հիմնախնդիրները`
1. ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց` ազատությունները սահմանափակելու նրանց` իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքների ոտնահարումը.
2. փաստաբանական գաղտնիքի խախտման փորձերը, այդ թվում` քննիչի կողմից փաստաբանական գրասենյակից փաստաբանի կողմից անմիջապես օգտագործվող համակարգիչն առգրավելու եղանակով.
3. հարկային մարմինների կողմից փաստաբանների և փաստաբանական գրասենյակների նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձերը:

Քննարկմանը դրվեց նաև օրակարգի երկրորդ հարցը:

Ամփոփելով քննարկումները` որոշվեց մինչև Պետաիրավական հարցերի հանձնաժողովի լիագումար նիստի օրը ուղարկել այս հարցերի վերաբերյալ բոլոր առաջարկությունները և կարծիքները:

← Վերադառնալ ցուցակին