ՀՀ կայուն տնտեսական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում: ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության արդյունավետությունը և նրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա՚

20.05.2010

Աշխատանքային խմբի փորձագիտական վերլուծություն և առաջարկություններ
1. Ինովացիոն քաղաքականության նշանակությունն ու դերը տնտեսական զարգացման մեջ:
Երկրի տնտեսական պոտենցիալը որոշվում է որպես նրա ընդունակությունը առկա աշխատանքային և նյութական պաշարներով ապահովել հնարավորին չափով արտադրանքի և ծառայությունների արդյունավետ զարգացում: 21-րդ դարում արտադրության արդյունավետության բարձրացման գլխավոր միջոցը հանդիսանում է նոր տեխնոլոգիաների և ինովացիաների ներդրումների արդյունավետությունը, որոնք թույլ են տալիս ստանալ գերշահույթ մտավոր ռենտայի մոնոպոլիզացման հաշվին: Այսպիսով ներկայումս գիտելիքահենք տնտեսության զարգացման աստիճան է բնութագրում պետությունների դինամիկ զարգացման ու բնակչության կյանքի որակը: Գիտալիքահենք արդյունաբերության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի գործոնները դարձել են տնտեսական աճի և բնակչության կյանքի որակի գլխավոր բնութագրերը: Ինովացիոն տնտեսությունը ենթադրում է ոչ միայն պաշարների առկայությունը (բնական հարստությունների, ներդրումային, աշխատանքային), այլ և նրանց օգտագործման ժամանակ արդյունավետ համակցությունը: Այսպիսով, տնտեսական պոտենցիալը դիտվում է միաժամանակ երկու տեսակետից` առկա պոտենցիալ պաշարների և առկա պաշարներով նորարարական գործնեություն իրականացնելու ունակության տեսանկյունից: Իսկ բնապաշարային պոտենցիալը դիտվում է ոչ միայն որպես օգտակար հանածոների, հողային, ջրային, անտառային և այլ պաշարների առկայությունը, այլև նաև հաշվի առնվում ոչ նյութական ակտիվները` այսինքն ժամանակակից պաշարները խնայող տեխնոլոգիաների կիռարման, այդ թվում նաև հումքի մշակման ժամանակակից տեխնոլոգիաների ռացիոնալ և ամբողջական օգտագործման տեսակետից:
Գիտական հետազոտությունների անցկացումը, նրանց հիմքի վրա նոր տեխնոլոգիաների մշակումը ու համաշխարհային շուկա նրանց դուրս բերումը զարգացած արդյունաբերական երկրների համար դարձել է տնտեսական աճի ռազմավարական գլխավոր ցուցանիշը գիտաարտադրական ասպարեզում: Ընդ որում ինտելեկտուալ պաշարները և նոր տեխնոլոգիաները միատեղ ոչ միայն որոշում են արդյունաբերական աճի հեռանկարը, այլև հանդիսանում են երկրի տնտեսական անկախության, բարեկեցության, ազգային կարգավիճակի մակարդակի ցուցանիշ: Նրանց ներգրավածությունը գլոբալ տնտեսական կապերի համակարգին դառել է գլխավոր գործոններից մեկը, որը ձևաորում է ազգային տնտեսության մրցունակությունը:
Շուկայական տնտեսության անցման ժամանակահատվածում պետությունը հանդես է գալիս որպես տնտեսական զարգացման նորարարական մոդելի գլխավոր հեղինակը, ազգային ռազմավարության զարգացման մշակողը, նորարարական զարգացման պայմաններ հիմնական ստեղծողը` ինքնակարգավորիչ մեխանիզմների և արդյունավետ ինովացիոն ինստիտուտների միջավայրերի ձևավորողը: Այդ գործընթացում առաջնահերթ խնդիր է համարվում պետության կողմից ձեռնարկատիրության և ինովացիոն գործունեության համար ապահովել միջավայր և զարգացման պայմաններ, որոնք նպաստում են նորարարական արտադրությունների ռիսկերի նվազմանը, մասնավոր և օտարերկրյա կապիտալի ներգրավմանը: Պետության և մասնավոր բիզնեսի համագործակցությունը նվազացնում է ռիսկերը ինովացիոն գործունեության ոլորտում ոչ արդյունավետ որոշումների ընդունման դեպքում: Այդպիսի արդյունավետ համագործունեության պայմաններում պետք է ձևավորվեն ազգային նորարարական համակարգերը:
Հայտնի է, որ ներկայումս զարգացած երկրների ՀՆԱ-ի աճի մոտ 75-80 %-ը ապահովվում է նոր կամ կատարելագործված տեխնոլոգիաների արտադրանքի մասնաբաժնի հաշվին: Այնտեղ առկա է միջազգային գիտական պոտենցիալի ավելի քան 90 % և իրենց կողմից վերահսկում է բարձր տեխնոլոգիաների շուկայի 80%, որի ընդհանուր ծավալը կազմում է $ 2,5 - 3 տրիլիոն, գերազանցելով հումքային և էներգետիկ շուկաների ծավալները: 15 տարի անց այն կկազմի $ 4 տրիլիոն: Տարեկան տեխնոլոգիների արտահանումից ստացած շահույթը ԱՄՆ-ում կազմում է $ 700 մլրդ, Գերմանիայում – 530, Ճապոնիայում – 500, իսկ նրանց ծառայությունների շուկան կրկնապատկվել է հիմնականում ինովացիոն արտադրանքի հաշվին: Այսպիսով ինովացիոն քաղաքանության արդյունք են հանդիսանում երկրի գիտելիքահենք արտադրությունների և ծառայությունների հաշվեկշիրը: Այդ իսկ պատճառներով պետությունները ձևավորում են տարբեր կառույցներ և քաղաքականություն տնտեսական համակարգի արդյունավետ զարգացման համար: Փորձելով հասնել առաջնորդ ԱՄՆ-ին, Եվրոպական խորհուրդը 2000թ. Լիսաբոնյան գագաթնաժողովում դրվեց նպատակ 2010թ. դարձնել տարածաշրջանը ամենամրցունակ տնտեսություն: Եվրոխորհուրդի 7-րդ Շրջանակային ծրագրում (2007-2013թ.) զարգացումը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով` նախ և առաջ փոքր և միջին բիզնեսի եվրոպական ձեռնարկությունների մրցակցության ամրապնդում, ինովացիաների մշակում, էկոլոգիապես մաքուր արտադրությունների, ՏՏ, էներգոխնայողության և էներգիայի այլ ընտրանքային աղբյուրների զարգացում, որն իրագործվում է եվրոպական տարբեր սուբյեկտների ցանցերի (գիտահետազոտական կենտրոնների, համալսարանների, մասնավոր ընկերությունների) միջոցով: Այն ապահովում է երկիր-անդամների ինովացիոն քաղաքականության համաձայնեցում, ընդհանուր ռազմավարության մշակում և փորձի տարածում: Այդ ծրագրի նպատակն էր ստեղծել միասնական Եվրոպական հետազոտական տարածության (European Research Area - ERA), որը թույլ կտա ապահովել եվրոպական կոոպերացիայի ապագա զարգացումը առավել առաջավոր գիտատեխնիկական ուղղություններով` կենսատեխնոլոգիա, գենային ինժեներիա, նանոտեխնոլոգիա, ՏՏ, տիեզերք և այլն:
Վերջին տարիները արագ տեմպերով զարգացող Հարավ-Արևելյան ասիական պետությունները և Չինաստանը նույնպես ավելացրել են իրենց բաժինը համաշխարհային տեխնոլոգիական տարածքում: Ներկայումս այն կազմում է մոտ 15% համաշխարհային գիտատար արտադրության արտահանման ոլորտում: Տնտեսական բարձր տեմպերով աճի օրինակ կարող է ծառայել Չինաստանը: Վերջին տասնամյակում նոր տեխնոլոգիաների բնագավառի արտադրության ծավալը աճել է 27 անգամ, իսկ նրանց բաժինը համախառն արդյունաբերական արտադրանքում ավելացել է 8.1-ից մինջև 35.4 %: Հետևաբար ամրապնդվել է նրա դերակատարությունը և մեծացել է տեսակարար կշիռը միջազգային գործընթացներում: Համաձայն Ռուսաստանի ԳԱ գիտական քարտուղարի գնահատականի` 2009թ. այդ երկրի գիտնականների ներդրումը համաշխարհային գիտական մշակումների ոլորտում կազմել է ընդամենը 2 % (համեմատության համար ԱՄՆ` 35%):
Ինովացիոն մշակումների պահանջարկը գլխավորապես կենտրոնացված է արտադրական ձեռնարկություններում: Ինովացիոն ակտիվ ձեռնարկությունների շարքին է դասվում նրանք, որոնք իրականացնում են նոր և բավականաչափ կատարելագործված տեխնոլոգիաների և այլ ինովացիաների ներդրում (հիմնական ոլորտները կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլեգիա, մեքենաշինություն և այլն): ԱՊՀ երկրներում 90-ական թ. ինովացիաների ստեղծման և ներդրման, վերարտադրման գործընթացը ընհատվեց, խզվեց ամենակարևոր կապող օղակների կապը` մշակողների և սպառողների միջև: Այսպիսի իրավիճակում առաջացան մրցունակ արտադրությունների հիմնադրման խնդիրներ: 1991-2000 թթ. ԱՊՀ երկրներում ինովացիոն ակտիվ, նորամուծություններ մշակող և ներդնող ձեռնարկությունների թիվը նվազեծ 60-70%-ից մինչև 5-6% (գծապատկեր 1):
ԱՊՀ երկրների խորհրդի տվյալներով գիտական և տեխնոլոգիական մշակումներով զբաղվող մասնագետների թիվը կրճատվեց է. 1999թ. մինջև 49% (Հայաստանում նվազել է մինչև 30%), որոնց հիմնական մասը կազմում են կիրառական ճյուղերի մասնագետները: ԱՊՀ երկրների բարձր տեխնոլոգիական համալիրի վիճակը և զարգացումը լիովին չի համապատասխանում համաշխարհային զարգացման տենդենցներին: Բարձր տեխնոլոգիաներով արտադրության բաժինը ընդհանուր արտադրության ծավալում կազմում է ընդամենը 3-4,5 % (սահմանային ցուցանիշը - 15%): Թեև սկսված 2000թ. երևաց նորարարական ակտիվ ձեռնարկությունների աննշան աճը (8,8%-ից մինչ 9,6%- 2001թ., 9,8%- 2002-թ., 10,3% 2003 թ.), սակայն դրանց քանակը չի կարելի համարել բավարար (զարգացած երկրներում համադրելի ցուցանիշը 20-30%): Այսօրվա տնտեսական աճի հիմնական օրինաչափություններից մեկը արտահայտվում է տնտեսական հատվածների անհավասարաչափ զարգացումներով: Ներկայումս ԱՊՀ երկրների կարևոր համազգային խնդիրները կայանում են մտավոր պաշարների օգտագործման և տեխնոլոգիական բազաների զարգացման մեջ, որոնց լուծումը պահանջում է ընդունել նոր որոշումներ նորարարական ռազմավարության զարգացման ոլորտում: Հիմնվելով Եվրոխորհրդի երկրների փորձի վրա` տեխնոլոգիական համակարգի տրանսֆերների ձևավորումը և զարգացումը կարող է հաջողությամբ հասնել հատուկ ծրագրերի մշակման միջոցով` իրականացնելով տարբեր հիմնադրամների, տեխնոպարկերի, բիզնես ինկուբատորների, գիտատեխնոլոգիական կենտրոնների, նորարարական ակտիվ արտադրական տեխնոլոգիական կլաստերների զարգացման, արտադրության և գիտական կազմակերպությունների կապերի ամրապնդման, միջնորդական նորարարական համակարգերի ձևավորման միջոցով: Առանց ԱՊՀ երկրների տնտեսություններում նորարարական զարգացման հիմնախնդիրների լուծման` տնտեսական աճը կլինի անկայուն և անմրցունակ, քանզի առկա տնտեսական հզորությունները միայն ապահովում են արդյունք, որը հիմնականում մրցունակ չէ ոչ ներքին, և ոչ ել արտաքին շուկաներում: Հետևաբառ ԱՊՀ երկրների անցումը նորարարական մոդելի արդյունաբերության զարգացման հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտ ընտրություն: ԱՊՀ երկրները դեռ ունեն նորարարական պոտենցիալ, որն այսօր միայն մաքուր տեսական է և գոյատեվում է` չօգտագործվելով պատշաճ ծավալներով: Տնտեսության կառուցվածքային ձևափոխումը, արդյունաբերական քաղաքականության իրագործումը, տեխնոլոգիական զարգացումը և արդիականացումը պետք է լինեն կշռադատված, ճշգրիտ և հաջորդական քաղաքականության հիմման վրա: Նորարարական համագործակցության ռազմավարության մշակումը այսօրվա առաջնահերթ խնդիրն է, որի քննարկումը պետք է հիմնվի գիտատեխնիկական պոտենցիալի և նրա զարգացման աջակցությանը բոլոր ԱՊՀ-ի մասնակիցների կողմից: ԱՊՀ երկրների գիտության և արտադրության կոոպերացիայի և ինտեգրացիայի զարգացման խթանումը պետք է հանդիսանա գիտատար արտադրությունների կազմավորման պետական աջակցությունը: Հատկապես պետք է նշել, որ նորարարական ասպարեզում այդ երկրների պետական քաղաքականությունը և ձևավորվող նորարարական ենթակառուցվածքը միավորված չեն միասնական զարգացման հայեցակարգով, ինչը տեխնոլոգիաների փոխանցման ասպարեզում ի վերջո բերում է պատշաճ պատճառաբանության բացակայության: Առանց չափազանցության կարելի է նշել, որ նորարարական զարգացման ծրագրի բացակայությունը վտանգում է ԱՊՀ երկրների ազգային անվտանգությունը: ԱՊՀ երկրների ազգային նորարարական մոդելի զարգացման կարևորագույն թերություններից է արդյունաբերական զարգացած երկրների փորձի կրկնօրինակումը, առանց ազգային յուրահատկությունների և շուկայական բարեփոխումների մակարդակը հաշվի առնելու: Արդյունքում ազգային նորարարական համակարգի ձևավորմանն ուղղված ջանքերը չեն տալիս ցանկալի արդյունք: Այդպես, արևմուտքում նորարարական զարգացման անհրաժեշտ բաղադրիչ են վենչուրային ֆինանսավորումը և վենչուրային կազմակերպությունների ձևավորումը: Սակայն ԱՊՀ երկրներում դեռ չեն ձևավորվել նախադրյալները այդպիսի փորձի կիրառման համար: Ֆինանսական և ենթակառուցվածքների համակարգերի թերի զարգացվածությանը, համապատասխան կազմակերպական և իրավական համակարգերի բացակայության պայմաններում վենչուրային ֆինանսավորման գործարարության փորձերը հանդիպում են անհաղթահարելի խոչընդոտների: Այդ երկրների նորարարական զարգացման գործընթացի գլխավոր խոչնդոտներից մեկը կայանում է գիտություն-արտադրություն շղթայի կապող օղակների բացակայությունը: Ներկայումս նախատեսվում է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կաջակցեն նորարարական ենթակառուցվածքի կազմավորման միջպետական ծրագրերը: Նշված խնդիրների լուծումները հնարավոր են միայն միջպետական նորարարական միջավայրի ստեղծման ճանապարհով, որը կհամախմբի գործընթացը և, ամենակարևորը, կհաղորդի նորարարական զարգացմանը համակարգային բնույթ:
Համաձայն Խորհուրդի կանխատեսումների ` առկա բացասական գործընթացների շարունակման դեպքում ԱՊՀ որոշ երկրներ չեն կարողանա լուծել տնտեսության զարգացման խնդիրները սեփական գիտատեխնիկական պոտենցիալի միջոցով և հարկադրված կլինեն տեխնոլոգիաների և սարքավորումների ներկրումն իրականացնել զարգացած երկրներից` ընկնելով երկարաժամկետ տեխնոլոգիական ու ֆինանսական կախվածության մեջ, ինչը չի նպաստի նրանց ազգային և պետական անվտանգությանը: ԱՊՀ երկրները կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ` գտնել պատշաճ դիրք առկա համաշխարհային գործընթացներում և լինել պատրաստ այդ մարտահրավերների պատասխանելու: Կամ երկրները կձևավորեն կամք, ունակություն և ռեսուրսներ` 21-րդ դարի տնտեսությանը համահունչ ազգային տնտեսությունների կառուցման դժվարին և երկարատև ճանապարհի համար, կամ համաշխարհային տնտեսությունը ինքնաբերաբար կձևավորի հետխորհդային տարածաշրջանում իր հատվածը, որը դժվար թե միտված լինի այդ երկրների շահերին: Այդ պատճառով Ռուսաստանը դեռ իր ծանր տնտեսական ճգնաժամի տարիներին` 1990թ. դիմել էր Համաշխարհային և Եվրոպական բանկերին և ստացել 20 մլրդ դոլար` նորարարական քաղաքականության ասպարեզ մուտք գործելու համար: Այդ երկրում արդեն ավելի քան 15 տարի առաջ ձեւավորվել է նորարարական քաղաքականության իրավական դաշտը, գործում է բյուջեի միջոցներով ձևավորված պետական հիմնադրամը, որը ինովացիոն արտադրությունների համար տրամադրում է դրամաշնորհներ: Իսկ վերջերս հայտարարվել է խոշոր տեխնոպարկերի հիմնադրման մասին, որոնցից յուրաքանչյուրի կազմում ներգրավված է 2,5 հազ. ծառայող: Մյուս կողմից ռուսական գիտատեխնիկական ոլորտի փոքր ձեռնարկությունների հիմնադրամը (պետական ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրված ՌԴ կառավարության որոշումով 3.02.1994թ. թիվ 65 (ընդհանրապես գիտատեխնիլական ոլորտում գործում են 3 պետական հիմնադրամներ)) աջակցում է Ռուսաստանի գիատական և նորարարական ոլորտի փոքր ձերնարկությունների զարգացմանը, գիտատեխնիկական հատվածի պետական ռազմավարության իրականացման, ուղղակի ֆինանսական, տեղեկատվական և այլ օգնություն շնորհում է փոքր նորարարական կազմակերպություններին, ապահովելով Ռուսաստանում ինովացիոն գործնեության շուկայի ձևավորումը ու փոքր ինովացիոն գործարարությունը խթանող մասնավոր ենթակառուցվածքների ստեղծումը: Հիմնադրամի աջակցություն ստացած կազմակերպությունների կողմից առևտրացման ենթարկվել են մոտ 3500 պատենտավորված հայտնագործություններ, թողարկել են 6 միլիարդ ռուբլու արատադրանք, դրանց հարկային հատկացումները 1.8 անգամ գերազանցում է պետբյուջեից հատկացված միջոցները, կազմակերպություններում առաջացել են հազարավոր նոր աշխատատեղ և 1 աշխատողի արտադրաղոկանությունը անցել է 1.5 մլն. ռուբլու շեմը: 2009թ. հիմնադրամը հայտարարել է բաց մրցույթի անցկացման մասին, որը ուղղված է ՌԴ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության իրականացմանը: Ռուսաստանում առկա է շուրջ 2 մլրդ դոլարի խառը վենչուրային կապիտալ, որի ուղիղ կեսը ներդրել է պետությունը, մյուս կեսը՝ խոշոր ձեռնարկատերերը: Միաժամանակ 2009թ. ՌԴ Նախագան Դ.Մեդվեդեվը սուր քննադատության ենթարկեց երկրի կառավարությանը ինովացիոն քաղաքանության ցածր արդյունավետության համար և իրեն կից ձևավորեց ՌԴ արդիակացման և տնտեսության տեխնոլոգիական զարգացման հանձնաժողով, որը ներկայումս ձևավորում և վերահսկում է պետական ինովացիոն քաղաքականության իրականացումը, համակարգում է ֆեդերացիաների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործարարական և հասարակական կառույցների աշխատանքը, որոշում է պետական կարգավորման ձևի և մեթոդների ուղղությունների առաջնահերթությունները: Հանձնաժողովը ստեղծում է մշտական և ժամանակավոր աշխատանքային խմբեր, որոնք համագործակցում են ֆեդերալ մարմինների իրավասու անձանց, ՌԴ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և գիտատեխնիկական ոլորտում փոքր գործարարությանը աջակցող ռուսական հիմնադրամների հետ:
2. ՀՀ տնտեսության կառուցվածքը, նրա կայունությունը և տնտեսական զարգացման խնդիրները
Հասկանալու համար, թե Հայաստանը ճգնաժամի հաղթահարման որ փուլում է գտնվում, պետք է ախտորոշել հայկական ճգնաժամի յուրահատկությունները և վերլուծել դրանից դուրս գալու ուղիները: 2009թ. ՀՀ տնտեսության անկումը դոլարային հաշվարկով կազմում է 30 տոկոս: ՀՆԱ-ի նմանատիպ անկման հետ մենք առնչվել էինք մեր նորագույն պատմությունում միայն մեկ անգամ 1992թ.: Այն ժամանակ տնտեսության 50-70 տոկոսանոց անկում գրանցվեց:
ՀՀ ԱԺ-ն 2008թ. նոյեմբերի 27-ին ընդունեց 2009թ. պետբյուջեն, որում եկամուտները կազմում էին 905,4 մլրդ դրամ, ծախսերը` 945.4 մլրդ դրամ, պակասուրդը` 40 մլրդ դրամ, հարկային մուտքերի մասնաբաժինը` 727.5 մլրդ դրամ: 2009թ. դրությամբ պետբյուջեի եկամուտները կազմել են 676.5 մլրդ դրամ: Ծախսերը կազմել են 910 մլրդ դրամ (աղյուսակ 1):
Համաձայն ՌԴ Խնայբանկի մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի (ՍՄՀԿ, ЦМИ) տարեկան կտրվածքով տվյալների, 15 տարվա մեջ Ռուսաստանի տնտեսության խոշորագույն անկումը գրեթե չանդրադարձավ հարևան երկրների վրա, ավելին`12 երկրներում արձանագրվել է տնտեսական աճ (աղյուսակ 2): Այսինքն տեղին էր ՀՀ ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեվի սուր քնադատությունը ուղղված իրենց կառավարությանը ինովացին քաղաքականության ցածր արդյունավետության համար: Ռուսաստանից բացի մնացած երեքը` Ուկրաինա, Հայաստան, Մոլդովա, բոլորից շատ են կախված Ռուսաստան արտահանումից. ՍՄՀԿ տվյալներով մինչճգնաժամային իրավիճակում դրանց արտահանումում այն կազմում էր 20-25 տոկոս: Հետևաբար մեծ տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հղի է խնդիրներով, և կա տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն:
Համաձայն ԱՊՀ Վիճակագրական վարչության տվյալների` սույն թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակաշրջանում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել էր մինչև 14,4 տոկոսը, ինչի արդյունքում, որպես համընդհանուր ճգնաժամից առավելագույն տուժած երկիր, մեր երկիրը հայտնվում է ԱՊՀ երկրների թվում առաջին ոչ այդքան ցանկալի տեղում (աղյուսակ 2): Նշված ժամանակաշրջանում ԱՊՀ երկրները անկման ցուցանիշներով միջինում 9 տոկոսով զիջում են Հայաստանին: Միաժամանակ, բավական շատ ԱՊՀ երկրներ կարողացել են ապահովել տնտեսական աճ, որը մեծագույն գրանցվել է Ուզբեկստանում (8%), Ադրբեջանում (6,1%), Ղրղստանը (2,9%) և Տաջիկստանում (2,7%).
Ինչին ենք պարտական այս իրավիճակի համար: Մեր տնտեսության մեծածավալ համակարգաստեղծ և բյուջեի ձևավորող ոլորտներն են էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիան և շինարարությունը, բայց դրանց զարգացումը պայմանավորված է ներքին պահանջարկով: Այդ ոլորտների արտահանման ներուժը սահմանափակված է մի շարք պայմաններով` ներդրումային, քաղաքական ու շուկայական: Արդյո՞ք մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության առումով ստեղծվել են այն նախադրյալները, որոնք պետք է հանգեցնեն դրական արդյունքի: Իհարկե, նախորդ տարիների երկնիշ տնտեսական աճի ցուցանիշը ինչքան տպավորիչ էր, բայց հեղհեղուկ էր աճի կառուցվածքը, և տնտեսական ճգնաժամի պայմաններում պետք է ունենաինք այդպիսի անկում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը 23.03.2010թ. տեսակետ է հայտնել, որ տնտեսական մեծ անկման պատճառը տնտեսության պակաս դիվերսիֆիկացվածությունն է եղել: Նրա խոսքով՝ խնդիրը պետք է պետության ուշադրության ներքո լինի։ Ընտրություն պետք է կատարվի գիտական նախագծերի միջև, և երկրի տնտեսական ու արտադրական պոտենցիալն ավելացնող նախագծերը պետք է նպատակաուղղված աջակցություն ստանան։ Հակաճգնաժամային միջացառումների իրականացման ընդհանրական հաշվետվությունում կառավարությունն առանձնացրեց ՀՀ տնտեսության համար ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամի ազդեցության ռիսկային առաջնահերթությունները` արտաքին մասնավոր տրանսֆերտների կրճատում, ուղղակի ներդրումներ, հումքամետալոգիական և շինարարական ծավալները: Անկախության տարիներին ձևավորած համակարգում խոցելի է ոչ միայն արտահանման, այլև հենց ՀՆԱ կառուցվածքով: Դրա խոցելիությունը կայանում է թույլ դիվերսիֆիկացիայի, հետևաբար կայունությամբ, երբ հիմնական ծանրությունը ՀՆԱ կառուցվածքում ընկնում էր շինարարության և արտաքին տրանսֆերտների խթանողական բավական մեծ դերակատարությամ վրա: Հայաստանի լեռնաարդյունահանման ներուժը մեծ չէ, ինչը պայմանավորվում է փոքր պահուստներով և շուկայական գների զգալի կախվածությումբ: Չնայած ՀՆԱ-ում դրանց մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ, բայց քանի որ արտահանման կառուցվածքը բավական խոցելի է, դրանք դառնում են ավելի ու ավելի կարևոր: Հայաստանում Համաշխարհային արժութային ֆոնդի ներկայացուցիչ Նինկե Օմեսը նշեց, որ բավական էր երկաթի համաշխարհային գների վատթարացում, մասնավորապես պղինձի և մոլիբդենի, ինչը հանրապետությունում բերեց արտահանման կտրուկ անկման: Ժամանակին մոտավորապես այդպիսի դեր էր կատարում ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության ոլորտում ալմաստագործությունը, որը ժամանակի ընթացքում գրեթե կորցրեց իր նշանակությունը: Մեքենաշինությունը Հայաստանում գրեթե բացակայում է, և նրա արտադրության արտահանման համակարգի ձևավորման նախադրյալները ևս սահմանափակ են: Քիմիական արդյունաբերությունը գործում է անկայուն և թույլ է դիվերսիկացված, ինչը մտահոգիչ է, քանզի ոլորտը համարվում ինովացիոն ակտիվ և կարող է հիմք հանդիսանալ մրցունակ արտադրությունների հիմնադրման` նկատի ունենալով և պահպանված գիտական պոտենցիալը: Ոլորտի խոշորագույն ձեռնարկությունը` ՙՆաիրիտ՚ գիտաարտադրական միավորումը, 2000թ. այսպես կոչված ՙֆինանսական առողջացման ծրագրով՚ բաժանվեց իր գիտական մասից, անցավ 3 սեփականաշնորհում, կուտակեց մի քանի ավելի անգամ պարտքեր սկզբնական պարտքերի չափի նկատմամբ և գործում էր անկայուն: ՀՀ կառավարության որոշմամբ չինական կողմի մասնակցությամբ հիմնադրեց համատեղ նոր գործարան, օգտագործելով նաև Նաիրիտի լիցենզիանսերը և սարքավորումները: Գլոբալ բիզնեսի զարգացման տեսանկյունից այդպիսի ձեռնարկության հիմնադրումը տնտեսագիտորեն հիմնավորված էր, քանզի այդ քայլին դիմում են և զարգացած երկրների ինկորպորացիաները, նկատի ունենալով, որ այդ Չինաստանում արտադրության ինքնարժեքն ավելի ցածր է, իսկ սույն դեպքում առկա էր նաև Չինաստանի կառավարության ֆինանսական ներդրումները և այլն: Ճիշտ է, որ կար այլընտրանքային մոտեցում, հիմնավորված Համաշխարհային Բանկի առաջարկով կատարել գործարանի կապիտալիզացումն իջեցնելով բնապահպանական ռիսկերը և նրա հետ համատեղ անցկացնելով ցեխային արտադրությունների արդիականացումը, ինչով գործարանը կդառնար գրավիչ արտասահմանյան խոշոր ներդրողների համար: Ինչևէ, շուտով Չինաստանում գործելու է կաուչուկի նոր հզորություն, իսկ ՙՆաիրիտ՚-ում գրագետ գործարար և արդյունաբերարական քաղաքանության առկայության դեպքում պետք է կատարվեր արտադրություն դիվերսիկացում իր պահպանության համար որպես արտադրական կառույց, հիմք ընդունելով նոր ասորտիմենտային քաղաքանությունը ու տեղական բարձր տեխնոլոգիանների առևտրացումը: Եթե նոր ասորտիմենտային քաղաքականությունը մշակված լիներ, ապա մենք կտեսնեինք նրա արդյունքները գործարանի կայուն զարգացման մեջ, ինչը կնպաստեր նրա արտադրական շահութաբերության բարձրացմանը, հետագա զարգացման ռիսկերի նվազմանը: Սակայն ներկայումս Հայաստանում բացակայում են մասնավոր կառուցվածքները. որոնք պետք է ապահովեին այդ գործընթացը: Այդ օրինակը կիրառելի է նաև ոլորտի այլ գործարանների համար և ապացուցում է գրագետ արդյունաբերական քաղաքականության նշանակությունը ՀՀ տնտեսական զարգացման համար: Շինարարության ոլորտը 2009թ. 11 ամիսների ընթացքում 38.4 տոկոս անկում է ունեցել: Այսինքն իրականացվել է Համաշխարային բանկի ՙԵՄ և ԱՊՀ երկրներում արտադրողականության աճ՚ (2008թ.) փաստաթղթի կանխագուշակումը, որ որոշ երկրների շինարարության ոլորտում գրանցված աճը ժամանակավոր բնույթ է կրում և, հետևաբար, չի կարող բավարար չափով աշխատատեղեր ապահովել: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 23-ին Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում հարցին` Կարելի՞ էր արդյոք խուսափել շինարարության ոլորտում այդպիսի անկումից, իրավասու պատասխանել է, որ անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: 2006-2008թթ. կառուցվել է մոտ 2 հազար բազմաբնակարաններ և առանձնատներ տարեկան կտրվածքով մոտ 300 քառ. մետր միջին մակերեսով: Ըստ էության` դա ընտրյալ շինարարությունն է միայն որոշ անհատների համար: Այնպես որ այդ ոլորտի տնտեսական նշանակությունը այնքան էլ մեծ չէ: Ակնհայտ է, որ շինարարության ոլորտի կայուն զարգացումը կարելի է ապահովել միայն բնակչության կենսամակարդակի բարձացման եղականակով, որում որպես գերակայություն պետք է հանդիսանա ՀՀ կառավարության արդյունավետ ինովացիոն քաղաքանության իրագործումը, զարգացնելով գիտելիքահենք ինովացիոն ակտիվ արտադրությունների հաշվեկշիրը, ապահովելով բարձր աշխատավարձերով աշխատատեղերի և ծառայությունների ոլորտի կրկնակի ավելացում:
2009թ. սեպտեմբերի 8-ին հրապարակվեց համընդհանուր տնտեսական մրցունակության 2009-2010թթ. զեկույցը (Global Competitiveness Report) համաշխարհային տնտեսական ֆորումում: Այդ զեկույցում հիմնական ցուցանիշը հանդիսանում է համընդհանուր մրցունակության ցուցանիշը: Համընդհանուր մրցունակության ցուցանիշը (GCI) ներառում է մրցունակության 12 չափանիշներ և իրենից ներկայացնում է տարբեր տնտեսական զարգացման մակարդակում գտնվող երկրների համընդհանուր գնահատականը: Համաձայն այդ հաշվետվության` Հայաստանը, ինչպես անցած տարի, գտնվում է 97-րդ տեղում: Մեր երկրի գնահատականի բացասական բաղադրիչներն են` հակամենաշնորհային քաղաքականության անարդյունավետությունը (132-րդ տեղը), մաքսային վարչարարությունը (131-րդ տեղը), շուկայում գերիշխող խմբերի առկայությունը (129-րդ տեղը), շուկայական մրցակցությունը (128-րդ տեղը), դատական համակարգի անկախության մակարդակը (122-րդ տեղը): Նշենք, որ Հայաստանը 133 երկրների մեջ նորարարությամբ զբաղեցնում է 108-րդ ոչ այդքան ցանկալի տեղը, ինչը երկու մակարդակ նախկին արդյունքից ցածր է (համեմատության համար` գյուղատնտեսական ծախսերով զբաղեցնում է 26-րդ բավական բարձր հորիզոնականը):
ՀՀ արտահանումների ծավալը կազմում է ընթացիկ ՀՆԱ-ի ընդամենը 27%-ը (աղյուսակ 4): Իսկ բարձր տեխնոլոգիաների ապրանքներինի հաշվեկիռը` 0,2-0,7%-ը: Դրանք տարածաշրջանի պետությունների մեջ ամենացածր թվերն են: Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշը Վրաստանում 2,3% է, Իրանում` 1,9, Թուրքիայում` 1,5 և Ադրբեջանում 0,8: Միաժամանակ, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների (նախագահի առաջին տեղակալ Ա.Աֆրիկյան, 02.11.2009թ., 28154/7-1) և ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, գրանցվում է արտահանման ծավալների նվազում և արտահանման ու ներմուծման ճեղքվածքի ավելացում`
Համապատասխան Համաշխարհային բանկի կանխատեսումների ճգնաժամի արդյունքում 2009-2010թթ. սպասվում է գործազուրկների քանակի ացելացում 172 հազ., աղքատներ կկազմեն 903 հազ., իսկ ծայրահեղ աղքատների` 297 հազ. մարդով: Աշխատատեղերի ստեղծման հարցը պետք է մտահոգի ՀՀ կառավարությանը, քանի որ մտավախություն կա, որ քաղաքացիների շրջանում դժգոհություն կարող է առաջանալ հակաճգնաժամային քաղաքականության հարցում: ՀՀ աշխատանքային ռեսուրսների օգտագործման վերլուծությունը վկայում է, որ նրանք չեն օգտագործվում արդյունավետ (51-53%), բարձր է գյուղատնտեսական սեկտորի մասնաբաժինը (22-24% (զարգացած երկրներում` 5-10%)), լուրջ փոփոխություններ չկան արդյունաբերա-արտադրական անձնակազմի, հանքագործական արդյունաμերություն, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, նվազում է մշակող արդյունաբերություն բնագավառում (աղյուսակ 5): Հայաստանում 2010թ. հունվար-փետրվար ամիսների դրությամբ գործազրկության մակարդակն աճել է 10,4 % 2008թ. համեմատ: ՀՀ պետական զբաղվածության 2010թ.գնահատականներով ներկայումս գործազուրկների քանակը կազմում է 27.5%, որոնցից 93% քաղաքների բնակիչներեն: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Համաշխարհային բանկի տվյալների, աշխատանքի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործազրկության մակարդակը բարձր է մասնավորապես երիտասարդության շրջանակներում (43-58 %):
Այդպիսով, եզակի ռեսուրսը, որը կարող է ապահովել աշխատատեղերի ավելացում. հանդիսանում է ինովացիոն քաղաքանությունը, որի միջոցով հնարավորություն կստեղծվի ինչպես արտադրության, այդպես էլ ծառայությունների գծով, խթանելով մյուս ոլորտներում աշխատեղերի բացումը:
Հայաստանի տնտեսությունը մինչև ճգնաժամը մեծ կախվածություն ուներ դրամական մասնավոր փոխանցումներից, որոնք ֆինանսավորում էին ավելի քան 3 մլրդ դոլարի հասնող երկրի առեւտրային պակասորդը: Այս տարի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչն ընդգծել է, որ ՙՀայաստանի տնտեսությունը շատ խոցելի տեղեր ունի, օրինակ` կախվածությունը դրամական փոխանցումներից, որոնց կրճատումը շատ լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության վրա: Ես շատ լավ հասկանում եմ, որ Հայաստանի նախագահը և կառավարությունը ցանկանում են միջոցներ հայթայթել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար՚: Բացի այդ, արտահանումը, որ զիջում էր ներմուծմանը 4-5 անգամ, չէր կարող ապահովել անհրաժեշտ քանակությամբ տարադրամով, որը ծառայեցվելու էր արտաքին առևտրային գործունեության և արտաքին պարտքը մարելու համար: ՀՀ արտաքին պարտքը կազմում է մոտ 3 մլրդ դոլար, իսկ 2010-ին այն կաճի մինչև ՀՆԱ-ի 50%: Ի վիճակի է արդյոք Հայաստանը մարել պարտքը: Դասական ձևակերպմամբ` արտաքին պարտքի ծանր մակարդակ է համարվում ՀՆԱ 50%-ի մակարդակը, ինչին և այժմ մոտեցել ենք: Բայց Հայաստանի պարագայում անհրաժեշտ է լինել շատ զգոն. մենք ունենք ծայրահեղ ցածր արտահանման մակարդակ, որը 2009թ. չի հասել անգամ 700 մլն ԱՄՆ դոլար: Ներքին պարտքի մեծությունն անհրաժեշտ է համեմատել արտահանման հետ: Եվ այդ հարթությունում չպետք է հույս դնել մեր արտասահմանյան ֆինանսավորման վրա: Պետք է համեմատել արտաքին պարտքը միջազգային պահուստների հետ: Այդ հարաբերակցությունը, ցավոք սրտի, բավական վտանգավոր է: Արտաքին պարտքը դեռ այնքան էլ մեծ չէ, բայց վտանգավոր արագությամբ է աճում, այն պարագայում, երբ անկում է ապրում արտահանման ծավալները: Մենք պետք է գտնենք սեփական տնտեսական զարգացման այլ արդյունավետ գործիքներ:
Թուրքիայի տնտեսությունը բավական ուժեղ և հզոր է: Այն զբաղեցնում է պատվավոր 20-րդ տեղն ամենազարգացած տնտեսությունների շարքում: Իր ծավալներով այն գերազանցում է ՀՀ տնտեսությունը 100 անգամ: Ադրբեջանի առաջին դեմքերի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին մենք պետք է հակադարձենք մեր տնտեսությունը հզորացնելով, հզոր պետություն կառուցելով, և այդ ժամանակ մեր դիրքերը բանակցային գործընթացում շատ ավելի ամուր կլինեն: Այսօր աշխարհով մեկ ոչ մեկը չի ապացոցել, որ տնտեսական ճգնաժամն ավարտված է, քանզի առկա են սոցիալական ճգնաժամի բոլոր հատկանշները: Իհարկե, հեշտ չէ կառավարության համար: Այդ պայմաններում թվում է, թե որևէ կառավարություն ի վիճակի չէր լինի Հայաստանի տնտեսությունն ապահովագրել կտրուկ անկումից: Հայաստանը երկու հնարավորություն ունի տնտեսական քաղաքականություն վարելու` սպասել մինչև ամբողջ աշխարհում հաղթահարվի ճգնաժամի հետևանքները, հուսալով, որ երկրում իրավիճակը կբարելավի ինքն իրեն, կամ տնտեսության առողջացման նպատակով իրականացնել բարեփոխումների մեծամասշտաբ ծրագիր: Սակայն պարզ էր դառնում, որ եթե ճգնաժամը աշխարհում ավելի երկար շարունակվի, ապա ներգրավված փոխառությունները արագ կսպառվեն, և երկիրը կկանգնի նույն խնդիրների առաջ: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 23-ին Մեդիամաքս-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ՙայո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, և նախապատրաստվել դրան լավ տարիներին՚:
20-րդ դարի վերջին ձևավորվել է նոր տնտեսական ուղղվածություն, որը դարձել է ներկայիս գլոբալ մրցակցության թիրախը: Տնտեսության արագ զարգացման միակ երաշխիքը զարգացած երկրների նկատմամբ տնտեսության բոլոր հատվածներում արտադրողականության առաջանցիկ աճի և բարձր մակարդակի ապահովումն է: Արդյունաբերական քաղաքականության հիմնական նպատակն է` առավելապես անուղղակի միջոցներով ապահովել պետական կարգավորման արդյունաբերության ներդաշնակ զարգացումը և վերացնել տնտեսական աճը արգելակող խոչընդոտները: ԵՄ երկրներում արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 18-20% (Հայաստանում իջել է 70 մինչև 14%), շինարարությունը` 5.5%, գյուղատնտեսությունը` 2% և ծառայությունների ոլորտը` 60-70%: Պատկերը նույնն է նաև միջին և բարձր եկամուտներ ունեցող երկրներում: Միաժամանակ արդյունաբերության և ծառայությունների կառուցվածքը խիստ տարբերվում են մեր ունեցածից, քանզի հիմնականում հանդիսանում են գիտատար արտադրանքի և ծառայությունների արդյունք: ՀՀ վիճագրական ծառայության կողմից տրամադրված տվյալները վկայում են, որ ՀՀ տնտեսության միակ ոլորտը, որի վրա ֆինանսական ճգնաժամը չի թողել լուրճ հետևանքներ, հանդիսանում է գիտատար ոլորտը (աղյուսակ 6): Այն նաև բացահայտում է պատճառը` գիտելիքահենք կառուցվածքը նվազացրել է զարգացած երկրների տնտեսւթյունների անկումը:
Զարմանալի է, որ հաջողոություններ արձանագրած ՏՏ ոլորտին (2009թ.` 17% աճ) հատկացվող բյուջետային միջոցները ՀՀ կառավարությունը նպատակահարմար համարեց 2010թ.կրճատել: Աղյուսակ 6-ն ապացուցում է, որ ինովացիոն քաղաքանության արդյունավետության բարձրացման դեպքում ՀՀ-ը չէր ունենա այդպիսի խորը տնտեսական անկում և աշխատատեղերի կրճատում:
3. Ուսումնասիրության նախապատմությունը
ՀՀ ինովացիոն քաղաքանությունը, որպես տնտեսական զարգացման գերակայություն, առաջին անգամ ընդունվեց 1999թ. ՀՀ նախկին վարչապետ Վ. Սարգսյանի կառավարության գործունեության ծրագրում և այդ մոտեցումն ընդլայնվեց ՀՀ նախկին վարչապետ Ա.Մարգարյանի կառավարության գործունեության ծրագրում և ունի շարունակական բնույթ հետագա ՀՀ կառավարությունների գործունեության ծրագրերում:
ՙ2005–2010թթ. ՀՀ ինովացիոն համակարգի ձևավորման ՀՀ կառավարության ծրագիրը՚ ներառում է ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման միջոցառումներ, ինովացիոն ոլորտում մասնավոր և պետակասն ներդրումների ներգրավում և ինովացիոն ռիսկերի նվազեցման մեխանիզմների ստեղծում: Ծրագրի հիմնական նպատակներից է նաև ինովացիոն ռեսուրսների առաջարկի և պահանջարկի տեղեկատվական-վերլուծական համակարգի ձևավորումը, մասնավոր կապիտալի ներգրավումը ինովացիոն ծրագրերի ֆինանսավորման և արտադրության տեխնոլոգիական վերազինման գործում: Այդ ծրագրի սկզբնական (նախապատրաստական և կազմակերպչական) փուլն ընդգրկում էր 2005-2008թթ.` համակարգի իրավական և կառուցվածքային հիմքերի ստեղծմանն ուղղված միջոցառումների ներգրավմամբ: Տվյալ փուլի կարևորագույն սկզբունքն է շուկայական մեխանիզմների գործողության պայմաններում ապահովել ինովացիոն համակարգի տարրերի ինքնակազմակերպումը: Այդ փուլում ինչպես նաև ՀՀ Կառավարության 19.10.2006 թ. թիվ 1426-Ն որոշմամբ, որպես ինովացիոն ոլորտի զարգացման առաջին գերակայություն հանդես է գալիս նորարարական ենթակառույցների ստեղծումն ու զարգացումը: Շուկայական մեխանիզմների գործարկման պայմաններում ինովացիոն համակարգի տարրերի ինքնակազմակերպման ապահովումը մասնավոր ձեռնակությունների միջոցով տվյալ փուլի կարևորագույն սկզբունքն էր, քանզի անցումային տնտեսություններում պետական քաղաքականությունը պետք է, առաջին հերթին, նպատակաուղղված լինի պետական և մասնավոր ինստիտուտների կայացման պայմանների և, հետևաբար, արդյունավետ ինստիտուցիոնալ մասնավոր համակարգի ստեղծմանը: ՀՀ ՙԻնովացիոն գործունեության պետական աջակցության մասին՚ օրենքի (ընդունված 2006թ. մայիսին), պետական ինովացիոն քաղաքականության կարևոր խնդիրներից է` նույնպես նպաստել ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը: Միաժամանակ 2007 թ. ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՙՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներ՚ ծրագիրը, որում տեղ են գտել նաև հետևյալ չլուծված խնդիրները, ինովացիոն համակարգի ձևավորում և գիտական արդյունքների ներդրման արդյունավետ մեխանիզմների ստեղծում, գիտական կազմակերպությունների գույքագրում և այլն (նշված է նաև, որ առկա ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործում): Այդ հայեցակարգում նշվում է նաև. ՙգիտության ոլորտում հիմնական բարեփոխումների իրականացումն անհարկի ձգձգվեց, ինչը հանգեցրեց նրան, որ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնք առաջնահերթ լուծումներ են պահանջում՚:
4. ՀՀ կառավարության և ՀՀ այլ կառույցների կողմից կատարված աշխատանքները և ծրագրերը ինովացիոն քաղաքականության իրականացման ուղղությամբ
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը իր նախընտրական ծրագրում հայտարարել էր, որ ՙԳիտելիքն է լինելու հարստանալու հուսալի ճանապարհը՚, իսկ իր ողջույնի խոսքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի մասնակիցներին (13.05.2009) արդիական պահանջ է համարել ՙավելի ՙագրեսիվ՚ լինել նոր տեխնոլոգիաների ներգրավմամբ ու նոր արտադրատեսակների թողարկման գործում՚: Պետք է նորից նշել, որ 1999-2000թ. արդյունաբերական զարգացման և ինովացիոն քաղաքանության հայեցակարգերը մշակվել են ՀՀ հանրապետական կուսակցություն կողմից: Այդ իսկ պատճառներով ՀՀ կառավարության գործունեության ծրագրերում նախագծված էր ՙմրցակցային, նորամուծական տնտեսության և ձեռներեցության զարգացում; մրցակցային հնարավորություններ տնտեսական աճի որակական փոխակերպում և արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգի ձևավորում` աջակցելով բարձր տեխնոլոգիաներ կիրառող ռեսուրսախնայող և գիտատար տնտեսությանը միտված ոլորտներին ու ընկերություններին; նոր տեխնոլոգիաների ներդրման և աշխատանքի արտադրողականության աճի խրախուսման, առավելագույն համապատասխանեցման Եվրամիության օրենսդրությանը; զարգացած շուկաների հետ առավել սերտ ինտեգրման; արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգի ձևավորման, որը կխթանի միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների թողարկում, նոր արտաքին շուկաների ընդլայնում, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով բնակչության կենսամակարդակի բարձրացում, քանզի Հայաստանը պետք է իր տեղը գտնի գիտելիքահենք տնտեսությունների քարտեզում և մեր երկրում պետք է ընդլայնվեն գիտատար արդյունաբերության ոլորտները, որտեղ կունենանք բարձր արտադրողականություն, ուստի և բարձր աշխատավարձով աշխատատեղեր՚: ՀՀ կառավարության գործունեության ծրագրի նպատակն է` ՙտնտեսական աճի կառուցվածքում արդյունաբերության տեսակարար կշռի մեծացումը և արդյունաբերական երկրի կարգավիճակի ձեռքբերման ուղղությամբ առաջընթացի ապահովումը՚: Սակայն տրանսֆերտների աճին զուգահեռ այդ քաղաքանության արդյունավետուտությունը նվազեց, ավելի շատ գնահատվում էր ֆինանսական կայունությունը, բյուջետային դեֆիցիտը, իսկ արդյունաբերության և ինովացիոն քաղաքանության, արտադրանքի արտահանման խնդիրներները հիմնականում թողնվեցին շուկայկան հարաբերությունների զարգացման վրա, ինչը չտվեց ցանկալի արդյունք:
Արձագանքելով ՀՀ Նահագահի կողմից դրված պահանջներին ու նոր բարեփոխումների մոտեցումներին և հանրության հուզող հարցերին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը դիմել է հարցման մասնակիցներին հետևյալ հարցադրումով`
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացրել է (նախարարի տեղակալ Պ.Սաֆարյան, 03.09.2009թ., 121-3181-6172), որ ՙՀՀ ինովացիոն համակարգի ձևավորման 2005 – 2010թթ. ծրագիրը՚, ինչպես նաև ՙՀՀ գիտության ոլորտի բարեփոխումների՚ հայեցակարգային դրույթներով նախատեսված միջոցառումների կատարման գծով 2006-2007թթ. և 2008-2009թթ. պետական բյուջեներով միջոցներ չեն նախատեսվել: ՀՀ 2008-2009թթ. պետական բյուջեներում ընդգրկված ՙԳյումրի տե

← Վերադառնալ ցուցակին