ՔԱՂՎԱԾՔ ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 7

20.05.2010

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողով
ՔԱՂՎԱԾՔ
ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 7
ք. Երևան 7 մայիսի 2010 թ.

Ներկա էին` ՀՀ Հանրային խորհրդի ներդրումային և տնտեսական զարգացման քաղաքականության ենթաժողովի 16 անդամներից 10, բացակայում էին 6 (Աթբաշյան Դմիտրիյ, Ղալումյան Ղևոնդ, Նահապետյան Նաիրա, Ալեկսեյ Միկոլյան, Ռոբերտ Ավոյան, Լեվոն Շաղբազյան)
Լսեցին` ՀՀ Հանրային խորհրդի ներդրումային և տնտեսական զարգացման քաղաքականության հարցերի ենթաժողովի 12 ապրիլի 2010 թ. որոշումը ՙՀՀ կայուն տնտեսական զարգացում ու աշխատատեղերի ստեղծում: ՀՀ կառավարության ինովացիոն քաղաքականության արդյունավետությունը և նրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա՚ և առաջարկությունները ու աշխատանքային խմբի փորձագիտական վերլուծությունը և առաջարկությունները:
Ելույթ ունեցավ` ՀՀ Հանրային խորհրդի ներդրումային և տնտեսական զարգացման քաղաքականության ենթաժողովի նախագահ պ-ն Ա. Ավագյանը:
Քննարկմանը ելույթ ունեցան` Վազգեն Սաֆարյանը, Կարլոս Պետրոսյանը, Կառլեն Հարությունյանը, որոնք նշեցին ըր աշտանքային փորձագիտական խմբի կողմիծ կատարվել լուրջ վերլուծություն, արտացոլված են հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ՀՀ կայուն տնտեսական զարգացման ու աշխատատեղերի ստեղծման խնդիրը և կատարված են հիմնավորված առաջարկություններ:
Որոշեցին (միաձաայն)`
Հաշվի առնելով
• որ ՀՀ կայուն տնտեսական զարգացման ու աշխատատեղերի ստեղծման խնդիրը հանրության կողմիծ համարվում գերակա խնդիր,
• ՀՀ Հանրային խորհրդի ներդրումային և տնտեսական զարգացման քաղաքականության հարցերի ենթաժողովի 12 ապրիլի 2010 թ. որոշումը ու աշխատանքային խմբի փորձագիտական վերլուծությունը և առաջարկությունները:
Ղեկավարվելով Հանրային խորհրդի կանոնադրության 1,2,7 և 8 հողվածներով,
ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը որոշում է.

1. ընդունել հետևյալ եզրակացությունները ու առաջարկությունները`
Եզրակացություններ
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված է ապահովել տնտեսական քաղաքականության և ազգային ռազմավարությունների շուրջ հանրային համաձայնության մթնոլորտ։ Այդ համաձայնությունը կառուցելու համար անհրաժեշտ է ձևակերպել տնտեսության երկարաժամկետ զարգացման տեսլական և սահմանել տնտեսական քաղաքականության շրջանակ, որի ներքո դրված թիրախներն ու արդյունքները հիմնված լինեն մակրոտնտեսական, տնտեսական աճի կանխատեսման և այլ տնտեսագիտական մոդելների քանակական արդյունքների վրա, ձեռնպահ մնալով տնտեսապես չհիմնավորված հայեցակարգերի և ծրագրերի ֆինանսաական միջոցների հատկացումներից: ՀՀ կառավարությունն արդեն ճգնաժամի հարվածից հետո փաստացի որևէ կերպ չփորձեց գնահատել տնտեսության զարգացման նախկին սխալները, որոնց վրա այժմ ուղղակի կամ անուղղակի հղում է կատարում, և մշակել նոր քաղաքականության իրականացում: Հայաստանի մրցակցության բարձրացումը հնարավոր է բացառապես գիտալիքահենք տնտեսության ու գիտելիքի հասարակության ազդեցիկ հիմքերի ստեղծմամբ, տնտեսական գործուն խթանների և պետական արդյունավետ կառույցների կայացմամբ: Համաշխարհային զարգացումներով և մարտահրավերնով թելադրված տնտեսության տեխնոլոգիական որակապես նոր մակարդակ ձևավորելու համար անհրաժեշտ է ստեղծել ազգային որակապես նոր ինովացիոն զարգացման համակարգ: Հայաստանը փաստացի չունի արդյունաբերական զարգացման հստակ ռազմավարական ուղղություն: Այդ պայմաններում նորարարական զարգացման ռազմավարությունը գոյատևում է` անկախ իրական տնտեսական փորձից, և կարող է ներկայացվել միայն ընդհանուր տեսքով: Որպես կանոն` դրույթների ընդունումը կրում է եզրային բնույթ, նրանցում բնութագրվում են միայն ընդհանուր նպատակներն ու խնդիրները, որոնք պատասխանում են հետևյալ հարցին` ինչ է անհրաժեշտ անել զարգացման ցանկալի ճանապարհին: Բայց այն հարցին, թե ինչպես, ինչ մեթոդներով և ինչ մեխանիզմով պետք է դրան հասնել, մնում է դուրս ընդունված փաստաթղթերի շրջանակներից: Հայեցակարգերի և ծրագրերի չհիմնավորված լինելու դեպքում միայն ռեսուրսների փոշիացում կգրանցվի: Մեր ձեռնարկատերերն ու արտադրողները դեռևս լավ չեն գիտակցում ՀՀ Նախագահի պահանջի արդիականությունը ՙավելի ՙագրեսիվ՚ լինել նոր տեխնոլոգիաների ներգրավմամբ ու նոր արտադրատեսակների թողարկման գործում՚ և չեն ուզում ռիսկի դիմել, իսկ ՀՀ կառավարությանը չի կատարում արդյունավետ քայլեր այդ ռիսկերի իջեցման բնագավառում: Այդ ռիսկերի թվին վերաբերվում է դատական համակարգի բնականոն գործունեություն արդյունավետությունը: ՀՀ կառավարության ՙԳերազանցության կենտրոն՚ հայեցակարգի` գործարար միջավայրը նկատելի դարձնելու համար, անհրաժեշտ է ապահովել օրենսդրական դաշտի լիարժեք կիրառում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. տարեկան զեկույցում նշված է, որ վերջին երեք տարում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական մարմինների նկատմամբ վստահությունն անթույլատրելի ցածր է: Համաշխարհային տնտեսական համաժողովի 2008-2009թթ. գործառնական հարցման տվյալները վկայում են, որ ՀՀ վճրաբեկ դատարանի և Արդարադատության խորհուրդի աշխատանքները ունեն ցածր արդյունավետություն (աղյուսակ 1) այսինքն դատական համակարգում կայացվում են որոշումներ. որոնք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների պահանջներին:
Առկա է իրավիճակ, որ դատարանը իր վճիռում ներկայացնում է սուտ տեցեկատվություններ կամ առանց կողմերի մասնակցության խմբագրում է հայցադիմումը: Այդ իրավիճակը խոչնդոտում է սեփականության իրավունքի պաշտպանմանը և տնտեսության կառուցվածքի ձևափոխմանը, քանզի ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաների առևտրացման դեպքում արտադրությունում տեղական ներդրողների կապիտալը կապահովի ավելի բարձր շահաբերություն համեմատ առևտրի բնագավառի: Սեփականության իրավունքի պաշպանության ապահովման խախտումների դեպքում, չի կարելի տնտեսության զարգացման բնագավառում սպասել արտաքին, ինչպես նաև ներքին մեծածավալ ներդրումներ, աշխատեղերի ստեղծում, ինչը արտահայտվում է արտաքին պետական պարտքի և արտահանման հանդեպ ներմուծման բացասական հաշվեկշռի ավելացմամբ: Անհրաժեշտություն է ծագում բարձրացնել ՀՀ Սահմանադրության հոդ. 8, 31 ու ՀՀ քաղ. օրենսգրքի հոդ. 3, 31, 172 կիրառման արդյունավետությունը: ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանն 22.01.2010 թ. հանդիպմանը ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի և աշխատակազմի անդամների հետ կարևորել է. ՙՀանրության մեջ արդարացի հարցեր են առաջանում, թե ինչպե՞ս է պատահում, որ Պալատը վեր է հանում խնդիրներ, չարաշահումների, վատնումների փաստեր, բայց պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ աղմկոտ քրեական գործեր չեն հարուցվում, նրանք չեն դատապարտվում: Այս առումով 2010թ. ձեր խնդիրը պետք է լինի ակտիվ աշխատել նաև իրավապահ մարմինների հետ՚, ինչը վերաբերելի է բոլորին: Միաժամանակ հանրությունը տեղեկացված չի այն դատավորների մասին, որոնք ենթարկվել են պատասխանատվություն կոպիտ դատավարական սխալների համար: Այսինքն, վերջին տարիներում անցկացված բարեփոխումների արդյունքում իջել է դատական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, իսկ ինքնուրույն այն չի ապահովում պահանջվող վերահսկողությունը, որըը խոչդոտում է սեփականության իրավունքի պաշպանությանը:
Այսօր ցանկանանք, թե ոչ` պարտավոր ենք վերադառնալ ինավացիոն քաղաքանունւթյան և արդյունաբերական քաղաքականությանը` միանշանակ նոր պայմաններով: Արդյունաբերությունը պետք է արդիականացվի, որպեսզի հնարավոր լինի պահպանել դրա գոնե ներկայիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ում և մեծ ավելացված արժեքի ստեղծում, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Արդյունաբերական քաղաքականության ակտիվ և հետևողական իրականացումը, որն ուղղված պետք է լինի տնտեսության նորացման հնարավորություն կտա բարձրացնել բնակչության կենսամակարդակը, կրճատել աղքատությունը և արժանի տեղ գրավել համաշխարհային տնտեսության մեջ: Երկարաժամկետ վարկերի տրամադրումը` ժամանակակից սարքավորումների տեսքով, հանդիսանում է տեխնոլոգիական վերափոխման հիմք: Անհրաժեշտ է ձևավորել համակարգաստեղծ կազմակերպություններում ներդրումների խթանման փաթեթային ծրագրեր` յուրաքանչյուր ոլորտում համապատասխան արտոնություններով և պետական օգնությամբ: Այդ բոլոր քայլերը պետք է ձևավորեն համակարգային վերափոխումներ` ստեղծելով ներուժ և պահուստներ հետագա կայուն զարգացման համար: Արդեն այսօր առաջնային խնդիր պետք է դիտվի մի շարք բարձր տեխնոլոգիաների արտադրությունների հիմնադրումը, որոնք իրենց հերթին հետագա զարգացման ընթացքում կխթանեն թե’ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձացումը, թե’ վենչուրային և այլ ներդրողների աշխատանքի ծավալումը Հայաստանում, ինչպես նաև կաջակցեն նոր աշխատատեղերի ստեղծմանը: Համաշխարհային գլոբալ զարգացումների համատեքստում պատշաճ մրցունակության մակարդակ Հայաստանը կարող է ապահովել հստակ մշակված և ամբողջական շղթայով գործող ինովացիոն և արդյունաբերական քաղաքականության իրականացումը գրավիչ գործարար միջավայրում, ապահովելով գիտական մշակումների ստեղծման, ֆինանսավորման, ներդրման, իսկ այնուհետ փոքր և ՓՄՁ սուբյեկտների միջոցով դրանց առևտրացման գործընթացը: Միայն այդ ճանապարհով հնարավոր է անցում կատարել գիտելիքահենք տնտեսության, որը կխթանի նաև բարձրագույն կրթության և գիտության զարգացումը ու տարածքային անհամաչափ զարգացման համահարթեցումը: Այն հնարավորություն կստեղծի Հայաստանիվարկանիշի ձևավորման որպես զարգացած արդյունաբերական երկրի: Այս խնդրի լուծման համար նախևառաջ, ինչպես նշված է ՀՀ կառավարության որոշումներում, պետք է հիմնադրվեն ինովացիոն գործընթացները ապահովող և սպասարկող մասնավոր ենթակառույցներ, որոնք կստեղծեն հիմք ինովացիոն քաղաքականության ինքնուրույն զարգացման համար, հաղթահարելով ինովացիոն զարգացման մակարդակի խզվածքի խորացումը, արտահանման համեմատ ներմուծման ծավալների առավել բարձր տեմպերով աճի միտումը: Մեզ անհրաժեշտ են համակարգային վերափոխումներ, իսկ առկա համակարգում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը ծայրահեղ ցածր է: Մենք լուրջ հետ են մնացել ինչպես տեխնոլոգիապես, այնպես էլ արդյունաբերության արդյունավետ համակարգի ստեղծման հարցերում: Եվ այստեղ միայն մակրոտնտեսական կայունությունը չի կարող նշանակալիորեն ազդել իրավիճակի վրա: Եվ դրա վկայությունն այն է, որ 2009թ. ՀՀ նորագույն պատմության մեջ մեծագույն քանակությամբ արտաքին վարկավորման ծավալներն են: Բայց այնուամենայնիվ դա գրեթե չազդեց տնտեսության արդիականացման վրա, ինչի արդյունքում չի կարելի ապագայում ընկալել ՀՀ տնտեսության կայուն զարգացում:
ՀՀ կարավարության կողմից ոչ արդյունավետ են գործողություններ են կատարվել հետևյալ օրենքների և որոշումների ուղղությամբ.
ՀՀ Կառավարության գործունեության ծրագիր`
• կառավարությունը պետք է կարողանա նախապես կանխատեսել ապագա մարտահրավերները և մշակել դրանց դիմակայելու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր` ձևավորելով ռազմավարական ծրագրավորման մշակույթ,
• կառավարությունը ծրագրում է առաջիկա հինգ տարվա տնտեսական աճի մոտավորապես 30 տոկոսով ձևավորում` զբաղվածության, իսկ մնացած մասով`աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: Արդյունքում սպասվում է աշխատանքի արտադրողականության մոտավորապես 7 տոկոս միջին տարեկան աճ, որը գերազանցում է զարգացած երկրների արտադրողականության նույն ցուցանիշը,ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ,
• որոշումների ընդունմանը մասնակցելու միջոցով ձևավորել ապագայի տեսլականի շուրջ համաձայնություն և արմատավորված լավատեսություն, ՀՀ ապագայի վերաբերյալ հասարակության հոռետեսությունը,
• հատուկ կարևորվում է նախարարությունների և գերատեսչությունների ինքնուրույնության ու պատասխանատվության բարձրացումը,
• կառավարությունն իր սեփական օրինակով ցույց կտա, որ գիտելիքը գերիշխում է կառավարման համակարգում և հանդես է գալիս կառավարչական գիտելիքների հիմնական պատվիրատուի դերում,
• մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումը` տնտեսության կառուցվածքի անընդհատ բարելավմամբ, որը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների միջև բնակչության եկամուտների տաnբերությունը,
• կառավարությունը նախատեսում է շարունակել պետական կառավարմանը ոչ հատուկ գործառույթներից հրաժարվելու գործընթացները` հաշվի առնելով միջազգային փորձը: Այդ առումով կառավարությունը ձեռնամուխ է լինելու պետական և մասնավոր հատվածների միջև գործընկերության հայեցակարգի ներդրմանը, ինչն ապահովելու է կարևորագույն ազգային ու տեղական ծրագրերի համատեղ մշակումը և իրականացումը, պետության այնպիսի գործառույթների բացառումը, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը,
• կառավարությունը մտադիր է նեդրումների տոկոսային հարարերությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանել առնվազն 27-30 տոկոսի սահմաններում, որը բավարար կլինի տարեկան 8-10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար: Կապիտալ ներդրումների պահանջվող ծավալները կապահովվեն հատկապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ առանձին դեպքերում (մասնավորապես, ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների պարագայում)` պետական-մասնավոր հատվածների գործընկերության հիման վրա: Երկարաժամկետ ազգային խոշոր ծրագրերի կազմումն ու իրագործումը հատկապես բարձր արտադրողական ոլորտներում և ենթակառուցվածքներում կուղորդեն կառավարության ներդրումների ներգրավման ջանքերը,
• կառավարությունը կապահովի տնտեսական աճի որակական փոխակերպման և արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգի ձևավորումը` աջակցելով բբարձր տեխնոլոգիաներ կիրառող ռեսուրսախնայող և գիտատար տնտեսությանը միտված ոլորտներին ու ընկերություններին,
• կառավարությունը տնտեսության տևական կայուն զարգացման գրավականն է համարում երկրի մրցունակության բարձրացումը: Այդ նպատակով 2008-2012 թվականներին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից են լինելու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հաշվին արտադրական կարողությունների ընդլայնումը և արտահանման խթանումը` աջակցելով համաշխարհային չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը,
• Հայաստանը պետք է իր տեղը գտնի գիտելիքահենք տնտեսությունների քարտեզում: Մեր երկրում պետք է ընդլայնվեն գիտատար արդյունաբերության ոլորտները, որտեղ կունենանք բարձր արտադրողականություն, ուստի և բարձր աշխատավարձով աշխատատեղեր: Մասնավոր հատվածի հետ համատեղ պետությունը գիտելիքի վրա հիմնված տնտեսությանը համապատասխան ծախսեր կկատարի հետազոտությունների, զարգացման և կրթական ծրագրերի ուղղությամբ,
• մրցակցային, նորամուծական տնտեսության և ձեռներեցության զարգացումը, գործարարության և ներդրումների համար լավագույն պայմանների ապահովում, մտավոր կարողության և գիտելիքի վրա հիմնված հասարակության ձևավորում, որտեղ հիմնական շարժիչը գաղափարները և հայտնագործություններն են, և դրանք առօրյա կյանքում ներդնելու ունակություն,
• այնպիսի կառույցների ստեղծում, որոնք հնարավորություն կտան համախմբելու համայն հայության գիտական ներուժը,
• առաջին հերթին, կառավարությունը կներդնի կառավարման ժամանակակից մոդելների, նորամուծական արդյունքի կիրառման համակարգեր` արդի, մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման ապահովմամբ: Որդեգրած քաղաքականության արդյունքում հանրապետությունում կձևավորվի արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ, որը կխթանի միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքների թողարկումը, նոր արտաքին շուկաների ընդլայնումը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով բնակչության կենսամակարդակի բարձրացումը,
• նոր տեխնոլոգիաների ներդրման և աշխատանքի արտադրողականության աճի խրախուսումը,
• նորամուծական համակարգի ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության վերջնական ձևավորումը,
• երկրորդ սերնդի բարեփոխումների նպատակով կառավարությունը կիրագործի նոր որակի արդյունաբերական քաղաքականություն: Նորամուծական արդյունաբերությունը և բարձրարժեք ծառայությունների զարգացումը կառաջնորդեն տնտեսական աճը և զարգացած շուկաների հետ ավել սերտ ինտեգրումը,
• գիտության զարգացման առումով կարևորվում է գիտնականների համար գիտությամբ զբաղվելու գրավչության ապահովումը և գիտական գործունեության արդյունքներն իրացնելու հնարավորությունը տեղական և համաշխարհային շուկաներում,
• տնտեսության առանձին ճյուղերում աշխատանքի արտադրողականության ու մեկ աշխատողի կողմից ստեղծվող արդյունքի գնահատման և կիրառման վիճակագրական կարողությունների զարգացումը,
• կառավարությունը տարածքային զարգացման անհամաչափությունների վերացումը դիտարկելու է գյուղատնտեսության արդյունաբերականացման և զբոսաշրջության զարգացման հետ մեկ ընդհանուր արժեքային համակարգում,
• գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով կառավարությունը կակտիվացնի Ազգային մրցունակության խորհրդի, Զարգացման հայկական գործակալության, ու Գործարարության աջակցության խորհրդի աշխատանքները և կբարձացնի դրանց գործունեության արդյունավետությունը:
• nեսուրսատար վարքագծից ձեnնազատվելու նպատակով անցում կկատարվի նոր տեխնոլոգիաներ կիրառող արդյունաբերության,
• ապագա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից ազգային ծրագրի առանցքը պետք է լինի գյուղատնտեսության արդյունաբերականացումը,
• առանձնահատուկ կարևորություն է տրվելու Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման,
 Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին ՀՀ օրենքը,
 հակաճգնաժամային ծրագրի ինավացիոն քաղաքականության միջոցառումների մասը,
 ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն, ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ին N 24 արձանագրության թիվ 1 որոշում, 2.5 կետ,
 ՀՀ էներգախնայողության և վերականագնվող էներգետիկայի ազգային ծրագիր, ՀՀ կառավարության 2007 թվականի hունվարի 18-ի N 2 արձանագրային որոշում,
 ՀՀ Սահմանադրության հոդ. 8, 31 ու ՀՀ քաղ. օրենսգրքի հոդ. 3, 31, 172:
 ՀՀ կառավարությունը չի կատարել.
 ՀՀ ինովացիոն համակարգի ձևավորման 2005 – 2010թթ ծրագիրը (28 սեպտեմբերի 2005 թվականի N 1729-Ն որոշում),
 Ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին (ՀՀ կառավարության 02.08.07թ. N 878–Ն որոշում),
 Ինովացին ոլորտի զարգացման գերակա ուղղությունների սահմանելու մասին (19 հոկեմբերի 2006 թ. N 1466-Ն որոշում):
1999 թ-ից ՀՀ հանրապետական կուսակցության և ՀՀ կառավարությունների օրենքի ուժ ունեցաղ գործունեության ծրագրերում ինովացիոն քաղաքանության գերակայությունը արդիական է և համապատասխանում է միջազգային տնտեսական զարգացման տեսլականին և հանրության պահանջներին: Մեր երկրում հայտարարված տնտեսական քաղաքականությունն ուղղված է մրցունակ արտադրությունների խրախուսմանն ու զարգացմանը, որոնք պետք է հիմնված են առաջին հերթին ներքին պաշարների վրա: Ակնհայտ է, որ ներկայիս տնտեսական փուլում գործող տնտեսական սուբյեկտների և պետության հասարակական կառույցների նորարարական գործունեության և տեխնոլոգիական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը պետք է լինի իշխանության կարևորագույն խնդիրներից: Առանց գիտելիքահենք տնտեսության համարժեք ենթակառուցվածքի ու ֆինանսավորման մեխանիզմները զարգացնելու կարող է շարունակվել գիտության և տնտեսության միջև կապի խզումը: Համակարգային վերափոխման առաջին փուլի հիմնախնդիրներից են բազմաճյուղ տնտեսության կառուցումը, ներքին պահանջարկի աշխուժացումը և փոքր ու միջին ձեռնարկությունների թվի զգալի ավելացումը: Ներքին պահանջարկի աշխուժացումը ինովացիոն քաղաքանության գործիքներով նշանակալիորեն կաշխուժացնի նաև խոշոր ոլորտները` էներգետիկ, տրանսպորտային, կոմունիկացիոն և շինարարական զարգացումը: ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագծի ներկայացնելուծ հայտարարեց, որ իրական հատվածի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը աջակցելու է գործող և նոր ստեղծվող ձեռնարկություններին` խրախուսելով մրցունակության բարձրացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա ենթադրում էր` բիզնես ծրագրերի մշակմանը և նախապատրաստմանը հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, վարչապետին կից ստեղծել ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից նորից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ, նորից ցուցահանդես-մրցույթներ են կազմակերպելու և անցկացնելու, իսկ Հակաճկնաժամային միջոցարումների ծրագրում նախատեսվում էր` ինտերնետային կայքի ստեղծում, մրցույթով հաղթած ծրագրերի համաֆինանսավորման նպատակով ներդրումներ ներգրավելու համար, նախարարությունների կողմից առաջարկությունների ներկայացում և քննարկում ու 2009թ. կոնկրետ օժանդակության տրամադրում (այսինքն համարյա կրկնեց է չիրականացված նախկին որոշումները): Հիմք ընդրւնելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներ իրականացման գործընթացի ամփոփ հաշվետվություն (նոյեմբեր 2009թ.) կարելի է եզրակացնել, որ այդ միջոցարումները չեն իրականացվել, ինչը ապագայում չի նպաստելու տնտեսության կայուն զարգացումը ու վարկերի արդյունավետ վերադարձմանը:
Այսպիսով, ՀՀ գործադիր իշխանությունների տնտեսական զարգացման գերակայուջթյունները ընտրված են ճիշտ: Հարց է ծագում, իսկ ինչու մենք չենք հասնում այդ ժանապարհին շոշափելի արդյունքների: Մնում է միայն եզրակացնել, որ խոչնդոտ են հանդիսանում սխալները ինստիտուցիոնալ կառուցվածքի և կադրային քաղաքանության անցկացման մեջ: Տնտեսական բարեփոխումների և ինովացիոն քաղաքանության ոլորտում տարբեր նախարարությունների աշխատանքների համակարգելու պատասխանատուն հանդիսանում է ՀՀ կառավարության տնտեսական խորհուրդը, սակայն այն չունի կառավարության կազմում օպերատիվ աշխատանքները կատարելու և որոշումները իրագործելու գործնական օղակ: Ներկայումս նորարարական համակարգի ձևավորման ՀՀ Կառավարության լիազորված մարմիններ են հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Սակայն, ինչպես այն համարում է ՙՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ազգային անվտանգության ծրագրից բխող նախարարություն խնդիրներից՚ իր ծրագրում, ինքը օժանդակելու առումով անելիքներ ունի բոլոր ոլորտներում, սակայն ուղղակի պատասխանատվություն է կրում միայն զբոսաշրջության համար: Պետք է նշել, որ այլ նախարարությունները ու գերատեսչությունները իր գրություններում չեն նշել, որ համագործակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ և նույնը կատարել է այդ նախարարությունը: ՀՀ կառավարության կից ստեղծված միջին և փոքր բիզնեսի և բարձր տեխնոլոիաների խորհուրդներն ունենալով ամորֆ խորհրդատվական ֆունկցիաներ նույնպես չեն կարողացել տնտեսության զարgացման ոլորտում շոշափելի ներդրում կատարել և չեն կարող համախմբել տարբեր կառավարման մարմինների աշխատանքները և նրանց մեծ մասով կարելի է դիտարկել միայն որպես երկխոսություն օղակ:: Պետք է նաև նշել, որ ՀՀ կառավարության կից բարձր տեխնոլոգիաների խորհուրդը իրականում զբաղվում է միայն ՏՏ զարգացման խնդիրներով:
Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը 27.03.2010 լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ երեք տարի ՀՀ էկոնոմիկայի նախարար աշխատած Ներսես Երիցյանին չի բավականացնում փորձը: Կառավարության անդամներին վարչապետի ուղղած գիրք կարդալու հորդորը այնքան էլ ընդունելի չէ, քանզի առանց հստակ պատկերացնելու Հայաստանի տնտեսության իրական վիճակը, գիրք կարդալով հնարավոր կլինի միայն սահուն խոսել սովորել, բայց ոչ երբեք տնտեսության զարգացման ոլորտում հիմնվել իրական գործիքներ պարունակող ծրագրերի ու արդյունավետ քաղաքականություն ներկայացնել: Արդյոք ՀՀ կառավարության նաև այլ անդամները առանց համապատասխան փորձի և հմուտությունների պետք է զբաղվեցնի իրենց պաշտոնները և նոր գիրք կարդալով գիտելիքներ ձեռքբերի, այլ ոչ թե հանդես գան ի սկզբանե, որպես արհեստավարժ անձնավորություններ: Հանրությունը և նրա բարիկեծությունը, տնտեսությունը չեն կարող համարվել փորձադաշտ նախարարների գործնական հմուտությունների ստուգման համար: Միաժամանակ տեղափոխել ամբողջ պատասխանատվությունը, համակարգումը և օպերատիվ աշխատանքների իրագործումը միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության վրա, որը 4-5 անգամ վերանվանվել էր և փաստացի չի ղեկավարվել իրական արդյունաբերության օդը շնչած կամ մակրոտնտեսագիտական գիտելիքներով օժտված նախարարով, հիմնավորված չէ, քանզի, ինչպես վկայում են նախկինում կուտակված փորձը այդ նախարարության աշխատանքների արդյունավետությունը ցածր էր, քանզի կառավարման այդպիսի օղակը իրականունում լիազորված չեն օպերատիվ վերահսկել Տնտեսական խորհրդի կատարողականների իրագործումը, ինպես նաև վերահսկել և համակարգել մյուս նախարարությունների գործնեությունը: 2000թ. սկզբներից կատարվել է կոպիտ սխախ` հայտարարելով ՀՀ կառավարության ծրագրում արդյունաբերության մոդերնիզացիան և ինովացին քաղաքանությունը, որպես տնտեսական զարգացման գերակայություն, միաժամանակ կրճատվեց արտադրական ենթակառույցները համակարգող փոխվարչապետի պաշտոնը, լիկվիդացվեց արդյունաբերության նախարարությունը և ՀՀ կառավարության արդյունաբերության վարչությունը, այսինքն այն անձիք և կառույցները, որոնց օպերատիվ աշխատանքներով պետք է իրագործվեր տնտեսության զարգացման համար գերակա խնդիրների լուծումը, գործընթացների մոնիտորինգը և այլն: Այդ իսկ պատճառով նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարությանը չհաջողվեց տնտեսական բարեփոխումների համար կազմակերպել թիմային համակարգված աշխատանք և հասնել ինովացիոն ոլորտի բարեփոխումների ոլորտում նկատելի ադյունքների, ինչը ունի շարունողական բնույթ և այսօր: Առանց վճռորոշ և արհեստավարժ քայլերի, ՙՆոր Տնտեսկան Քաղաքանության՚ անցկացման և իր ինստիտուցիոնալ և արհեստավարժ կադրերի առկայության իրավիճակը ուղղել կլինի ծանր: Այդպիսի քայլերը խթանելու են սոցիալական համերաշխության և վստահության մթնոլորտ, աշխատատեղերի ավելացում և աշխատանքայի ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 1 նիստում հայտարարել է, որ կանաչ լույս է վառվել մեր բոլոր միջազգային ծրագրերի իրականացման համար: Հաշվի առնելով ֆինանսատնտեսական ճգնաժամի դասերը անհրաժեշտ է առաջնային համարել ինովացիոն քաղաքանության գործիքի արդյունավետ կիրառումը, ապահովելով գործունեության ծրագրի ինչպես նաև հանրության դրական ակնկալիքները բարձր և գլխավորը կայուն տնտեսական աճի հետագծի արդյունավետ դուրս գալու համար:
Առաջարկություններ
ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանը Տավուշի մարզում պատասխանեով լրագրողներին հուզող հարցերին կատարված աշխատանքների մասին 9.04.2010թ. ասեց. ՙԻհարկե, սա բավարար չէ, որովհետև մենք գտնվում ենք դեռ վերականգնման փուլում: Մենք պարտավոր ենք իրականացնել նոր ծրագրեր և պարտավոր ենք անպայման հաշվետու լինել այդ ծրագրերի համար, որոնց մասին մենք խոսել ենք նախկինում: Որովհետև ճգնաժամը ստուգիչ ուղղումներ մտցրեց՚: Փորձագիտական վերլուշությունը վկայում է, որ այսր գերակա խնդիրը. որը հուզում է հանրւթյունը կայանում է աշխատեղերի ստեղծման արդյունավետության ոլորտում (աղյուսակ 2):
Փորձագիտական վերլուշությունը ապացուցում է, որ նաև մինչ ճգնաժամը առանց ինովացիոն քաղաքանության գործիքների ներդրման ՀՀ ներկայիս տնտեսության զարգացման համակարգչային ոլորտները չեն ապահովում արդյունավետ աշխատատեղերի ավելացում և նրա օգտագործման արդյւնավետության բարձրացում ((աղյուսակ 3):
Ակնհայտ է, որ տնտեսական քաղաքականության արդյունավետությունից է կախված քաղաքական կայունությունը, որի խախտման դեպքում միայն գրանցվում են տնտեսական մեծ ռիսկեր և պետության միջազգային հեղինակության անկում, ինչի մասին են վկայում նաև մարտի 1-յան դեպքերը և հայրենիքում աշխատատեղերի պակասը: Ճգնաժամը իրականում հանդիսացավ ստուգիչ տնտեսական զարգացման քաղաքանության և այն երկրներւմ, որոնցում ինովացիոն քաղաքանությունը և տնտեսական մրցակցության բարձրացման խնդիրները արդյունավետությունը չէր գտնվում բավարար հիմքերի վրա, տնտեսության բնագավառում ունեցան համեմատաբար ավելի խորը անկում: Այդ փաստը հաստատում են ՀՀ վիճագրական ծառայության թվյալները, համաձայն որոնց և ճգնաժամի պայմաներում միակ տնտեսության ոլորտը, որում 2009թ. գրանցվել էր աճ, հանդիսանում է բարձր տեխնոլոգիաների բնագավառը (Փորձագիտական վերլուշություն): Հետևաբար, նկատի ունենալով ինովացիոն քաղաքանությն նշանանակությունը տնտեսական կայուն զարգացման, կառավարման և աշխատաքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և հանրության բարեկեցության բարձրացման համար ու ղեկավարվելով Հանրային խորհրդի կանոնադրության հող. 1,2,7 և 8 առաջարկում ենք ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի Նախագահին, ՀՀ Վարչապետին, քաղաքական ուժերին հանդես գալ նախաձեռնությամբ` ՙՆոր Տնտեսկան Քաղաքանության՚ և նրա իրականացման համար լուծում տալ հետևյալ ինստիտուցիոնալ և կադրային քաղաքանության խնդիրներին ու օրենսդրական նախաձեռնություններին.
 ՀՀ Նախագահին կից հիմնադրել տնտեսության տեխնոլոգիական զարգացման և տնտեսական մրցունակության բարձրացման հանձնաժողով, կազմված ՀՀ կառավարության անդամներից և նաև շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից` հանրային համաձայնության մթնոլորտի ձևավորման համար, օգտագործելով նաև ՌԴ փորձը,
 Նոր Տնտեսական Քաղաքանության օպերատիվ համակարգման համար ՀՀ կառավարությունում նախատեսել արտադրական ենթակառույցների և ինովացիոն քաղաքանության համակարգող նախարարի պաշտոն և ՀՀ կառավարության աշխատակազմում համապատասխան վարչության,
ՀՀ ֆինանսների նախարարության կից հիմնադրել ինովացիոն ոլորտի փոքր և միջին ձերնարկությունների հիմնադրամ, ներգրավելով պետական բյուջեի և արտաբյուջետաին միջոցները և նրան կից ձևավորել փորձագիտական խորհուրդ, օգտագործելով նաև ՌԴ փորձը,
 համապատասխան ՙԻնովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին ՀՀ օրենքի՚ ՀՀ նախարարությանին, գերատեսչություններին և հիմնադրամներին նախատեսել ինովացիոն քաղաքանության զարգացման ուղղությամբ գործողությունների ծրագրեր և արտացոլել նրանք կատարողականի հաշվետվություններում,
 մշակել ամեն ճյուղային նախարարի պահանջների անձնագիր, որով ղեկավարվել քաղաքական անձնավորված արհեստավարժ նախարարների ընտրության գործընթացներում: Նախատեսել նախարարների թեկնացունների կողմից միջ նշանակւմը իր գործողոթյունների ծրագրի ներկայացումը և նշանակումից հետո տարեկան հաշվետվությունը իրեն երաշխավորված քաղաքական ուժի դեմ, ընգրկելով անկախ աուդիտի անցկացումը և շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամը,
 Համապատասխան ՀՀ Սահմանադրության 49 հողվածի սահմանումի ապահովել դատական համարգի լիակատար սեփականության իրավունքի պաշպանությունը և օգտագործելով վերահսկողության և կադրային քաղաքանության գործիքները բարձրացնել տնտեսվարողների և ամբողջ հանրության վստահությունը այդ համակարգի նկատմամբ: Անհրաժեշտությունը ծագում բարձրացնել Արդարության խորհրդի անկախությունը գործող դատական համակարգիծ, կատարելով ՀՀ դատավարական օրենսգրքի հող. 99 Արդարադատության խորհրդի դատավոր անդամների ընտրության կարգի փոփոխություն: Արդարադատության խորհրդի դատավոր անդամների կազմը պետք ընտրվի դատական համակարգում չգործող իրավաբաններից, այդ թվուն գիտնական իրաբաններից, և առաջարկվի ՀՀ նախագահին, որը համապատասխան ՀՀ Սահմանադրության 49 հոդ, կատարի նշանակումներ: ՀՀ դատախազության մասին օրենքում պետք ընդլայնվի ՀՀ դատախազության իրավասությունները քաղացիական գույքային պահանջների գործընթացներում:
Անհրաժեշտություն է ծագում բարձրացնել սեփականության իրավունքի պաշպանության քաղացիական գործերով Արդարադատության խորհրդի, ՀՀ դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետությունը, այդ թվում վերջնական ակտերի վերահսկման ու բողոքարման լիազորությունների մասով, վերականգնել դատավորին բացարկ հայտնելու հնարավորությունը ու իրականացնել հանրության պարբերաբար իրազեկումը` առանձին դատավորներին պատասխանաթվության ենթարկելու կոպիտ սխալների համար որոշումների մասին:
2.ՀՀ Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացնել հանձնաժողովի որոշումը:
3.Առաջարկել ՀՀ Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի Նախագահին, ՀՀ Վարչապետին, քաղաքական ուժերին հանդես գալ նախաձեռնությամբ` ՙՆոր Տնտեսկան Քաղաքանության՚ և նրա իրականացման համար լուծում տալ որոշումում առաջարկված ինստիտուցիոնալ և կադրային քաղաքանության խնդիրներին:

Նախագահ`
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՀՀ ՀԽ Ֆինանսատնտեսական
և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վ.Սաֆարյան

Քարտուղար` Գ.Գալստյան

← Վերադառնալ ցուցակին