Ծ Ր Ա Գ Ի Ր Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովման միջոցառումների մասին

11.05.2010

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ:
ՙՔաղաքաշինության մասին՚ և ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքները բավականին լուրջ և պատասխանատու գործառույթներ են սահմանում տեղական ինքնակառավարման մարմինների համար քաղաքաշինության, ճարտարապետության, կոմունալ տնտեսության և դրանց առընչվող այլ բնագավառներում, որոնք պահանջում են քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների մասնագիտական պատշաճ մոտեցում:
Քաղաքային համայնքները /առանձնապես միջին և խոշոր քաղաքները/ որպես կանոն ապահովված են քաղաքաշինական և ճարտարապետական ծառայություններով` ելնելով իրենց ֆինանսական, աշխատակազմի կառուցվածքային և հաստիքացուցակի ընձեռած հնարավորություններից:
ՀՀ օրենսդրությամբ կարգավորված են պետական կառավարման տարածքային մարմինների /մարզպետարանների/ քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների /ստորաբաժանումների/ կարգավիճակը և լիազորությունների շրջանակը:

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ:
Նշված խնդիրը կառուցվածքային, կազմակերպչական և մասնագիտական առումով կարգավորված չէ փոքր քաղաքների և, առանձնապես, գյուղական համայնքների մասով:
Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում քաղաքային և գյուղական համայնքներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների ապահովումը, նրանց գործունեության կանոնակարգումը, մասնագիտական և կազմակերպչական գործունեության բարելավումը, համապատասխան լիցենզավորված մարմինների կամ մասնագետների ներգրավումը:

III. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ:
Համաձայն ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի քաղաքաշինության բնագավառում Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ընդունել բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակաuելով Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման պահանջներին, uահմանում է քաղաքաշինական նպատակներով հողoգտագործման և կառուցապատման կանոնները տվյալ համայնքում:
Համաձայն ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համայնքի ղեկավարը քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
1) կառավարության uահմանած կարգով կազմում է քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը, հողերի գոտիավորման և oգտագործման uխեմաները, գոտիավորման այլ փաuտաթղթեր,
2) uահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաuտրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը և ներկայացնում է համայնքի ավագանու հաuտատմանը.
3) uահմանված դեպքերում և կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մաuին, կառուցապատողներին տալիu է ճարտարապետահատակագծային առաջադրանք, համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը.
4) uահմանված կարգով տալիu է շինարարության (քանդման) թույլտվություն, oրենքով uահմանված կարգով միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեuված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.
5) uահմանված կարգով ձև ակերպում է ավարտված շինարարության շահագործման փաuտագրումը.
5.1) կանխարգելում ու կաuեցնում է ինքնակամ շինարարությունը և oրենքով uահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
6) uահմանված կարգով վերահuկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային oգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ uահմանված պահանջների կատարման նկատմամբ.
8) համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատաuխան տալիu արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.
11) կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը:
Համայնքի ղեկավարը uույն բնագավառում իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները.
1) իրականացնում է բնակարանային և uոցիալական նշանակության այլ oբյեկտների շինարարությունը և կապիտալ վերանորոգումը.
2) իրականացնում է կառուցապատման աշխատանքները.
3) կազմում է ՙՔաղաքաշինության մաuին՚ Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված, ըuտ անհրաժեշտության մշակվող, քաղաքաշինական փաuտաթղթերի նախագծերը.
4) կազմակերպում է հանգuտի վայրերի խնամքը և պահպանությունը:
Միաժամանակ չպետք է մոռանալ, որ նշված բնագավառներում քաղաքաշինական և ճարտարապետական ծառայությունների մատուցումը և սահմանված լիազորությունների ոչ պատշաճ իրականացումն ենթադրում է նաև համապատասխան պատասխանատվություն:

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԻՋԱՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
Համայնքների քաղաքաշինական և ճարտարապետական բնագավառի լիազորությունների ապահովման կազմակերպումը հնարավոր է իրականացնել երեք տարբերակով`
1. համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով` համապատասխան միջոցների առկայության և մասնագիտական կրթությամբ մասնագետի ընդգրկման հնարավորության դեպքում,
2. քաղաքաշինական և ճարտարապետական ծառայություններ մատուցող միջհամայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով /մի քանի համայնքների համար/, որոնք կարող են իրականացնել նաև այլ անհրաժեշտ գործառույթներ համայնքների ղեկավարների համար,
3. քաղաքաշինական և ճարտարապետական ծառայություններ մատուցող համապատասխան լիցենզիա ունեցող մասնագիտացված հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով` կնքելով համապատասխան պայմանագիր:

Տարածքային կառավարման և տեղական
ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի
նախագահ` Կ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տարածքային զարգացման հարցերի
ենթահանձնաժողովի նախագահ` Ս. ՕՀԱՆՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին